Թելման Գևորգյան

հայ դերասան
(Վերահղված է Թ. Գևորգյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թելման Գևորգյան (այլ կիրառումներ)

Թելման Գևորգի Գևորգյան (1911, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942), հայ դերասան։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Թելման Գևորգյան
Ծնվել է1911
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգը ծննդավայրում ավարտելուց հետո նվիրվել է թատրոնին, ընդգրկվել Լենինականի Մռավյանի անվան թատրոնի խմբում, Թելուշ մականունով դարձել իր հայրենակիցների սիրելին։ Հիշարժան են հատկապես նրա Քաջ Նազարը («Քաջ Նազար») և Դուքսը («Վենետիկի վաճառականը»)։ 1942 թվականին 31 տարեկանում զոհվել է ռազմի դաշտում՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 49։
  2. Թելման Գևորգյանի մասին kino-teatr.ru կայքում