Թրթռափոխարկիչ, ցածր լարման հաստատուն հոսանքը բարձր լարման հաստատուն հոսանքի փոխարկող էլեկտրամեխանիկական սարք։ Հաստատուն հոսանքի աղբյուրին պարբերաբար միացվող էլեկտրամագնիսը ստիպում է խարսխին թրթռալ։ Խարսխին ամրացված սեղմակը հոսանքի աղբյուրը հերթով միացնում է տրանսֆորմատորի առաջնային փաթույթի մեկ այս, մեկ այն կեսին, որի հետևանքով երկրորդային փաթույթում մակածվում է փոփոխական բարձր լարում։ Մյուս սեղմակի օգնությամբ այդ լարումը ձևափոխվում է միևնույն նշանի բաբախող լարման։ Այնուհետև էլեկտրական զտիչը հարթեցնում է լարման բաբախումները, և ելքի սեղմակներում ստացվում է բարձր լարում։

Էլեկտրամեխանիկական թրթռափոխարկիչ (վիբրատոր)

Թրթռափոխարկչի սխեման.

  • թրթռիչ,
  • էլեկտրամագնիս,
  • խարիսխ,
  • սեղմակներ,
  • հոսանքի աղբյուր,
  • բարձրացնող տրանսֆորմատոր,
  • հարթեցնող զտիչ,
  • ելքի սեղմակներ տուն հոսանք։

1960-ական թթ. սկսած թրթռափոխարկիչները հիմնականում փոխարինվել են կիսահաղորդչային փոխակերպիչներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 227