Թրևանթե Նեմոր Ռոդս (անգլ.՝ Trevante Nemour Rhodes, փետրվարի 10, 1990(1990-02-10)[1], Փանչաթուլա, Թանգիպահոա շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և նախկին թեթևատլետ, ով մասնագիտացված է եղել կարճ վազքուղիներում։

Թրևանթե Ռոդս
Trevante Rhodes
Դիմանկար
Ռոդսը 2016 թվականին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին
Ծնվել էփետրվարի 10, 1990(1990-02-10)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՓանչաթուլա, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԼիթլ Էլմի ավագ դպրոց, Օստինի Տեխասի համալսարան
ՄասնագիտությունԴերասան, թեթևատլետ
 Trevante Rhodes Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

Վաղ կյանք և կարիերայի սկիզբ խմբագրել

Թրևանթե Ռոդսը ծնվել է Լուիզիանա նահանգի Փանչաթուլա քաղաքում։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա եղել է 4 տարեկան, իսկ 10 տարեկանում մոր հետ տեղափոխվել է Տեխաս նահանգի Լիթլ Էլմ քաղաք[3][4]։ Նա հաճախել է Լիթլ Էլմի ավագ դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվել է Տեխասի Օսթին քաղաքի համալսարանը[5]։

Նախքան դերասանական կարիերան սկսելը, Ռոդսը եղել թեթևատլետ՝ մասնագիտացված կարճ վազքուղիներում։ 2009 թվականին մասնակցել է Պանամերիկյան պատանեկան աթլետիկայի առաջնությանը, որտեղ 100 մետր վազքուղում նվաճել է ոսկե մեդալ[6]։

2012 թվականին համալսարանն ավարտելուց հետո, Ռոդսը տեղափոխվեց Լոս Անջելես և սկսեց իր դերասանական կարիերան[5]։ Նա նկարահանվեց մի քանի ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից են` «Բաց պատուհաններ», «Այդքան էլ ուշ գիշեր չէ» և «Եթե քեզ սիրելը սխալ է»[7]։

Ճանաչում խմբագրել

Ռոդսն մեծ ճանաչում ձեռք բերեց 2016 թվականին էկրան բարձրացած «Լուսնի լույս» ֆիլմում նկարահանվելուց հետո, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ոսկե գլոբուս «Լավագույն դրամա ֆիլմ», Օսկար «Տարվա լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում[8]։ Այդ ֆիլմում նա մարմնավորում է գլխավոր հերոս Շայրոնին, ով առնչվում է իր սեռական կողմնորոշման և ինքնության հետ կապված դժվարությունների[9]։ Հարցազրույցներից մեկում խոսելով այդ ֆիլմի մասին, նա ասել է. «Սևամորթ լինելը Ամերիկայում դժվար է, գեյ լինելը ևս դժվար է Ամերիկայում, իսկ սևամորթ գեյ լինելը որոշ մարդկանց համար ամենասարսափելին է։ Այդ պատճառով էլ ես ուզում եմ, որ մարդիկ դիտեն «Լուսնի լույս» ֆիլմը։ Ես չեմ կարծում, որ մեր խնդիրներին լուծում կա, սակայն այս ֆիլմը միգուցե կփոխի մարդկանց»[3]։ 2017 թվականի փետրվարին Ռոդսն այդ ֆիլմի դերասաններ Մահերշալալհաշբազ Ալիի, Էշթոն Սենդերսի և Ալեքս Հիբերթի հետ նկարահանվեց «Քելվին Քլայն» ապրանքանիշի անդրավարտիքի գարնանային հավաքածուի գովազդում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 «Trevante Rhodes Shines in Moonlight, This Fall's Essential Queer Black Film». Out. 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Moonlight' Blessings Keep Coming, In The Form Of Shirtless And FINE Mahershala Ali & Trevante Rhodes In Their Calvins». Theybf.com. 2017 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  5. 5,0 5,1 «An Interview With Trevante Rhodes, The Rising Texas Star Of 'Moonlight'». Texas Monthly. 2016 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  6. «Rhodes helps U.S. win 4x100 at Pan Am Junior Championships». TexasSports.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «Trevante Rhodes». Internet Movie Database. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. «'Moonlight' Wins Best Picture At 2017 Oscars After Mix-Up». Forbes. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  9. «Hollywood's Next Big Thing: 'Moonlight's' Trevante Rhodes Goes From Track Star to Toronto Film Fest». The Hollywood Reporter. 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  10. «The Men of 'Moonlight' Star in New Calvin Klein Spring 2017 Campaign». Complex. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրևանթե Ռոդս» հոդվածին։