Թրակա-փռյուգական ցեղերի առաջին ալիք

Ծովի ժողովուրդներ խմբագրել

 
Թրակյական զենքեր

«Ծովի ժողովուրդների» թվում հանդես են գալիս նաև բազմաթիվ թրակա-փռյուգիական ցեղեր, որոնք Փոքր Ասիա էին թափանցում Բալկանյան թերակղզու հյուսիսային մասերից՝ մերձդանուբյան շրջաններից ու թերևս մասամբ՝ Հյուսիսասին և Հարավային Կովկասի կողմերից։

Թրակա-փռյուգական ցեղերի այս տեղաշարժը կատարվել է մի շարք ալիքներով, որոնք ժամանակագրական տեսակետից կարելի է բաժանել երկու խմբի՝ նախքան Տրոյական պատերազմը (մ. թ. ա. 13 դարի վերջ) և դրանից հետո։

Փոքր Ասիա տեղափոխված թրակա-փռյուգիական ցեղերի մեջ առաջիններից էին արիմները, նախահայերենի կրողները, որոնք, աղբյուրների կցկտուր տեղեկությունների համաձայն, տեղավորվել են Փոքր Ասիայի կենտրոնական և հարավարևմտյան մասերի մի շարք վայրերում։

 
Թրակա-փռյուգական ցեղերի շարժերը

Ըստ Իլիականի՝ նրանք ապրելիս են եղել Արգեձոս լեռան և Մաժաք (Կեսարիա) քաղաքի շրջակայքում։ Հայերի նախնիների այս տեղադիրքի մասին հիշում է նաև հայ ազգային ավանդությունը։

Լիզվագիտկան և պատմագիտական փաստերը ևս ցույց են տալիս, որ հայերի հնդեվրոպական նախնիների մի ճյուղը երկարատև շփման մեջ է եղել փոքրասիական և էգեյան ցեղերի ու ժողովուրդների և, հատկապես, տրոյացիների հետ։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ Ժողովրդի Պատմություն գրքից. հեղինակներ՝ Աղայան Ժ. Առաքելյան Լ.Ս.;