«Թվային ամրոց» (անգլ.՝ Digital Fortress), ամերիկացի գրող Դեն Բրաունի վեպն է։ Գրքում նկարագրվում է Ազգային անվտանգության գործակալության՝ ի դեմս ԱՄՆ-ի լավագույն ծածկագրագետ Սյուզան Ֆլետչերի, և խորհրդավոր չարագործի հակամարտությունը։ Սպառնալիքի տակ է ԱՄՆ-ի ողջ գաղտնի տեղեկատվությունը։

Թվային ամրոց
անգլ.՝ Digital Fortress
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԴեն Բրաուն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունSt. Martin's Press?, Transworld Publishers և Qanun?
Հրատարակվել է1998
ՀաջորդՀրեշտակներ և դևեր

Սյուժե (դիպաշար)

խմբագրել

Սպանվել է ԱԱԳ-ի նախկին գործակալը, ով հայտնի էր ծրագրավորման ոլորտում իր հանճարեղությամբ և ստեղծել էր ապակոդավորմանը չենթարկվող ծածկագիր՝ էլեկտրոնային տեղեկատվությունը պաշտպանելու համար։ ԱԱԳ-ի գերհամակարգիչը չի կարողանում վերծանել, ինչպես կարծում են ԱԱԳ-ի աշխատակիցները, «Թվային ամրոց» ծրագրով ստեղծված ծածկագիրը։ Իրականում այդպիսի ծրագիր գոյություն չունի։ Պարզվում է, որ ծածկագիրը ոչ թե գաղտնի հաղորդագրություն է, այլ վիրուս` ստեղծված գերհամակարգիչը ոչնչացնելու համար, որը կոպիտ ուժի մեթոդով կարող է վերծանել ցանկացած ծածկագիր։ Վիրուսն ստեղծել է ԱԱԳ-ի նախկին աշխատակիցը, ով արել է դա իրեն պաշտոնից արձակելու և իր հարազատ երկրի՝ Ճապոնիայի 1945 թվականի ատոմային ռմբակոծության համար վրեժխնդիր լինելու, ինչպես նաև մասսայական լրտեսությունը կանխելու նպատակով։ Ի վերջո ԱԱԳ-ի աշխատակիցները հասկանում են, որ համակարգչում վիրուս կա և վնասազերծում են այն։ Գերհամակարգչի գոյության գաղտնիքը մնում է պահպանված` չնայած այն արդեն ոչնչնված է։

Բերգոֆսկու սկզբունքը

խմբագրել

Վեպը պարունակում է մտացածին թեորեմ `Բերգոֆսկու սկզբունքը, որի էությունն այն է, որ ցանկացած ծածկագիր հնարավոր է վերծանել կոպիտ ուժի մեթոդով։ Եվ այդպիսով ցանկացած բարդության ծածկագիրը վերծանող բանալին գտնելը լոկ ժամանակի հարց է դառնում։

Բերգոֆսկու սկզբունքը… ասում է՝ եթե համակարգիչը բավարար քանակի բանալիներ փորձի, ապա մաթեմատիկական երաշխիք կա, որ կգտնվի ճիշտ մեկը։

Դեն Բրաուն, «Թվային ամրոց»

Այս հայտարարությունը ձևականորեն ճշմարիտ է, սակայն դա որևէ գործնական օգուտ չի տալիս գաղտնագրության համար, քանի որ գաղտնագիրը վերծանելու համար միայն ճիշտ բանալին գտնելը բավարար չէ, դեռ պետք է հասկանալ, որ հենց այդ բանալին է անհրաժեշտ։ Որոշ գաղտնագրեր (օրինակ ՝ Վերնամի ծածկագրի սկզբունքի վրա հիմնված) ադյպիսի հնարավորություն չեն տալիս, որովհետև համարվում եմ սկզբունքորեն անկոտրելի կոպիտ ուժի մեթոդով։

Դեռ ավելին, ժամանակակից գաղտնագրային համակարգերում բանալիներն այնքան շատ են, որ բոլոր գերժամանակակից համակարգիչների վրա միաժամանակ այդ մեթոդը կիրառելով՝ ճիշտ բանալին գտնելու համար ավելի քան մի քանի միլիարդ տարի կպահանջվի։

Քննադատություն

խմբագրել

Գիրքը քննադատվել է GCN Արխիվացված 2019-08-16 Wayback Machine-ի կողմից ԱԱԳ-ի վերաբերյալ փաստերը սխալ նկարագրելու և համակարգչային տեխնոլոգիաները սխալ մեկնաբանելու համար, հատկապես այն ժամանակ, երբ գիրքը լույս է տեսել[1]։

2005 թ.-ին Իսպանիայի Սևիլիա քաղաքի քաղաքապետարանը հրավիրել է Դեն Բրաունին այցելել քաղաք, որպեսզի ցրվեն Սևիլիայի վերաբերյալ բոլոր անճշտությունները, որոնք նա ներկայացրել է գրքում[2]։

Թեև Ուրան-235-ը օգտագործվել է Հիրոսիմայի վրա գցած ռումբում,  Նագասակիի վրա ընկած միջուկային ռումբի հիմքում եղել է Պլուտոնիում-239-ը (ստեղծված Ուրան-238-ից)։  Ուրան-238-ը չի տրոհվում։

«Անկեղծ» բառի նշանակության հիմքում ընկած պատմությունը կեղծ ստուգաբանության վրա է հիմնված [1]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Breen II, John (August 2, 2011). "Why can't novels get technology right?". GCN. United States: Public Sector Media Group. Retrieved October 14, 2017». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Nash, Elizabeth (August 27, 2005). "Dan Brown: Seville smells and is corrupt. City: You come here and say that". United Kingdom: The Independent. Retrieved October 14, 2017».