Թռիչք Վիեննայի վրայով (1918)

«Թռիչք Վիեննայի վրայով» (իտալ.՝ Volo su Vienna, գերմ.՝ Flug über Wien), օդային մարտարշավ է, որը իրականացրել են իտալացի օդաչուները Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին բանաստեղծ և ազգայնական Գաբրիել դ’Աննունիցոյի ղեկավարությամբ։ Ansaldo S.V.A. տիպի 11 ինքնաթիռներից բաղկացած իտալական 87-րդ ռազմաօդային ուժերի էսկադրիլիան, որոնք ստացել էին «Սերենիսսիմա» (իտալ.՝ La Serenissima, Վենետիկյան հանրապետության հնացած անունը) անվանումը, քանի որ էսկադրիլայի խորհրդանիշը կապված էր Սուրբ Մարկոսի առյուծի հետ, դ’Աննունիցոյի հրամանատարությամբ հաղթահարեց 1200 կմ, թռչելով Դուե Կարարեում գտնվող ռազմական օդակայանից մինչև Վիեննա։ Մարտարշավի արդյունքում Ավստոր-Հունգարիայի մայրաքաղաքի վրա բաց թողնվեցին հազարավոր քարոզչական թռուցիկներ։

Թռիչք Վիեննայի վրայով
իտալական ճակատ

Օդային մարտարշավի ժամանակ քարոզչական թռուցիկների տարածում
Թվական 1918 թվական օգոստոսի 9-ը
Վայր Վիեննա
Արդյունք 50 000 քարոզչական թռուցիկների տարածում
Հակառակորդներ
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Կաղապար:Դրոշավորում/Իտալիայի
Հրամանատարներ
անհայտ Գաբրիել դ’Աննունիցո
Կողմերի ուժեր
անհայտ 11 ինքնաթիռ
Ansaldo S.V.A. ինքնաթիռների վրա Սուրբ Մարկոսի առյուծը

Գործողությունները մեկ տարի առաջ էին նախատեսվել, բայց այնպիսի խնդիրները, ինչպիսիք են ինքնաթիռների վառելիքի հզորությունը, հետաձգեց այն։

1918 թվականի օգոստոսի 2-ին կատարվել է ինքնաթիռների թռիչքի առաջին փորձը, սակայն ինքնաթիռները վերադարձել են ուժեղ մառախուղի պատճառով։ Օգոստոսի 8-ին կայացել է երկրորդ փորձը, որն էլ հետաձգվեց ուծեղ քամու պատճառով, իսկ երրորդ օգոստոսի 9-ի փորձը հաջող էր։

Ինքնաթիռները թռան Վիեննայի վրայով և բաց թողեցին 50 000 քարոզչական թռուցիկներ երեք գունավոր քարտի վրա (կանաչ, սպիտակ և կարմիր` իտալական դրոշի գույներով)։ Դրանք գրված էին դ’Աննունիցոյի կողմից և գերմաներեն թարգմանված չէին։ Դրանց վրա գրված էր՝

"Այս օգոստոսյան առավոտ, մինչ ձեր հուսահատ դառնության չորրորդ տարին ավարտվում է և լուսավոր կերպով սկսում է մեր լիարժեք իշխանությունը, հանկարծակի հայտնվում է եռագույն թև, որպես ճակատագրի նշան, որը փոխում է ճակատագիրը։

Ճակատագիրը փոխվում է։ Այն դառնում է դեպի մեզ երկաթյա վստահությամբ։ Այս Գերմանիայի ժամը, որը թուլացնում է ձեզ, նվաստացնում է ձեզ և վնասում է ձեզ, այժմ հավերժ վերջացավ։
Ձեր ժամը ավարտվել է։ Քանի որ մեր հավատն ավելի ուժեղ էր, ահա ահա թե ինչպես է մեր կամքը գերիշխում և կգերիշխի մինչև վերջ։ Պիրայի հաղթական մարտիկները, Մարինայի հաղթական մարտիկները, դա զգում են, գիտեն դա, հիացմունքով, որը մեծացնում է խթանումը։ Բայց եթե խթանումը բավարար չէ, ապա թիվը բավարար կլինի. և սա ասվում է նրանց համար, ովքեր պայքարում են տասը մեկի դեմ։ Ատլանտիկան, դա արդեն ճանապարհ է, որը փակվում է, և դա հերոսական ուղի է, ինչպես ցույց տվեց նոր կործանիչ ինքնաթիռները, որոնք ներկել են Դքսությունը գերմանական արյամբ։
Ազատության գետերից բարձրացած հաղթական քամու վրա, մենք չենք եկել, բացի քաջության երջանկությունից ելնելով, մենք եկել են ապացուցելու, որ մենք կարող ենք խիզախել և անել այն, ինչ մենք կցանկանանք, մեր ընտրությունից մեկ ժամ անց։
Երիտասարդ իտալական թևի թնդյունը նման չէ առավոտվա երկնքում թաղված բրոնզին։ Այնուամենայնիվ, ուրախ համարձակությունը կասեցվում է Սուրբ Ստեփանոսի և Գրաբենի միջև անդառնալի պատժով, Վիենացիներ։

Երկար կյանք Իտալիային!"[1]

Նախկինում դ’Աննունիցոյի քննադատները ասում էին, որ․«Նա գրում է, բայց չի գործում»։ Քանի որ, նրա իտալերեն տեքստը անարդյունավետ էր համարվում և չէր թագմանվել գերմաներեն, Ֆերդինանդո Մարտինին ասել է, որ․«Այժմ նա գործում է, բայց չի գրում»։

Նրանք նաև բաց թողեցին 350 000 քարոզչաթղթեր, որոնք գրվել էին Ուգո Օյեթթի կողմից, որոնք թարգմանվել էին գերմաներեն։

Վիենացիներ!

Սովորեք իտալացիներին ճանաչել։
Մենք թռչել ենք Վիենայով, մենք կարող էին ձեզ վրա տոննաներով ռումբեր նետել։ Ամբողջը, ինչ մենք նետում են ձեզ վրա երեք գույների ողջույն է, ազատության երեք գույները։
Մենք իտալացիներս չենք պատերազմում երեխաների, ծերերի և կանանց հետ։
Մենք պատերազմում ենք ձեր կառավարության հետ, որը ազգային ազատությունների թշնամին է, ձեր կույր, համառ, դաժան կառավարության հետ, որը չի կարող տալ ձեզ ոչ խաղաղություն, ոչ հաց, և սնում է ձեզ ատելությամբ և պատրանքներով։

Վիենացիներ!

Դուք հայտնի եք ձեր խելացիությամբ։ Բայց ինչո՞ւ եք հագել պրուսական համազգեստ։ Այժմ տեսնում եք, ամբողջ աշխարհը երես է թեքել ձեզանից։
Դուք ցանկանու՞մ եք շարունակել այս պատերազմը։ Շարունակեք այն, այն ձեր ինքնասպանությունն է։ Ինչի՞ վրա եք դուք հույսներդ դնում։ Վճռորոշ հաղթնակի, որը ձեզ խոստացել են պրուսական գեներալները։ Նրանց վճռորոշ հաղթանակը նման է Ուկրաինայի հացին։ Դուք կմահանաք սպասելով նրանց։

Վիեննայի ժողովուրդ, մտածեք ձեր ճակատագրի մասին։ Արթնացեք։
Երկար կյանք ազատությանը։
Երկար կյանք Իտալիային։
Երկար կյանք Դաշնակիցներին!

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gan, Ramat. «Knights of the Air: Flight over Vienna». Dieselpunks: Dieselpunk + Steampunk Culture. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 3/9/2013-ին.

Գրականություն խմբագրել

  • In volo per Vienna / Gregory Alegi (Hrsg.), Museo dell’aeronautica Gianni Caproni, Museo storico italiano della Guerra, Trient 1998, 214/232 p.
  • Gabriele D’Annunzio avviatore / Museo dell’aeronautica Gianni Caproni, Trient 2014, ISBN 978-88-96853-03-0.
  • Roberto Gentilli, Paolo Varriale: I Reparti dell’aviazione italiana nella Grande Guerra, AM Ufficio Storico, Roma 1999, 493 p.
  • Vittorio Martinelli: La guerra di D’Annunzio: da poeta a dandy a eroe di guerra e comandante, Gaspari, Udine 2001 ISBN 978-88-86338-72-1.

Արտաքին հղումներ խմբագրել