Թոքերի փոշեգարություն, պնևմոկոնիոզ (հուն․՝ πσεύμυς—թոք և հուն․՝ χοςία— փոշի), թոքերի հիվանդությունների խումբ, որոնք առաջանում են շնչառական ուղիների մեջ արտադրական փոշու տևական թափանցումից և բնորոշվում են թոքերում ֆիբրոզ գործընթաց (շարակցական հյուսվածքի աճ) զարգացմամբ։ Տերմինն առաջարկել է գերմանացի բժիշկ Ֆ. Ցենկերը, 1866 թվականին։

Թոքերի փոշեգարություն
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
 Pneumoconiosis Վիքիպահեստում

Թոքերի փոշեգարություն հանդիպում է լեռնահանքերում, ածխի, մեքենաշինական և արդյունաբերության այլ ճյուղերում աշխատողների մոտ։ Փոշու բաղադրությունից կախված թոքերի փոշեգարություն լինում է հետևյալ ձևերով, սիլիկոզ, առաջանում է սիլիցիումի ազատ երկօքսիդ պարունակող փոշու ազդեցությունից, սիլիկաաոզ (սիլիկատների փոշուց), ասբևստոզ (ասբեստի փոշուց), տալկnզ (տալկի փոշուց), անուրակոզ (ածխի փոշուց), սիդևրոզ (երկաթի փոշուց), բիսինոգ (բամբակի, թղթի փոշուց), բագասոզ (ալյուրի փոշուց)։ Ամենատարածվածը և սոցիալական նշանակություն ունեցողը սիլիկոզն է։

Թոքերի փոշեգարությունը քրոնիկական հիվանդություն է, սուր դեպքերը հազվադեպ են։ Հիվանդության ընթացքը կախված է աշխատանքի պայմաններից, օդի փոշոտվածության աստիճանից, փոշու բաղադրությունից, ուղեկցող հիվանդություններից (շնչառական ուղիների այլ հիվանդություններ, տուբերկուլոզ), սիրտ-անոթային համակարգի վիճակից։ Կարևոր է նաև օրգանիզմի անհատական զգայնությունը։ Կլինիկական ախտանշանները բազմազան են։

Ընթանում խմբագրել

Ընթանում է երեք շրջանով։ Հիվանդության առաջին շրջանում հիվանդները համարյա գանգատներ չեն նշում։ Սկսած երկրորդ շրջանից առաջանում է հազ, խորխարտադրություն, հևոց, սիրտ-անոթային, մարսողական և նյարդային համակարգերի խանգարումներ։ Երրորդ շրջանում զարգանում են բարդություններ՝ քրոնիկական թոքաբորբ, թոքերի կարծրացում, սպոնտան պնևմոթորաքս, բրոնխալայնանք։ Սիլիկոզը նպաստում է նաև թոքերի տուբերկուլոզի զարգացմանը։

Բուժում խմբագրել

Բուժումը. թոքերի մեջ փոշու ներթափանցման կանխում, թոքի հյուսվածքի ալերգիական ռեակցիաների արգելակում, օրգանիզմի իմունոլոգիական հատկությունների բարձրացում։ Շնչառական մարմնամարզություն, բրոնխների սպազմը վերացնող, սիրտ-անոթային, հակաբակտերիային միջոցներ, թվածնաբուժություն, վիտամինաբուժություն, հորմոններ։ Առողջարանային բուժումը. Ղրիմի հարավային ափ, Հյուսիսային Կովկաս, Բորովոե։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 214