Թուրք-իրանական սահման (պարս.՝ مرز ترکیه و ایران; թուրքերեն՝ İran–Türkiye sınırı), պետական սահման Թուրքիայի և Իրանի միջև, որն ունի 534 կմ (332 մղոն) երկարություն և ձգվում է Ադրբեջանի հետ սահմանային հատման կետից մինչև Իրաքի հյուսիսային սահման[2]։

Իրանա-թուրքական սահման
Բնութագիր
Պետություններ Իրան Իրան Թուրքիա Թուրքիա
Երկարություն560 կմ (350 մղոն)[1]
Պատմություն
Թուրք-իրանական սահման

Նկարագրություն խմբագրել

Սահմանը հյուսիսից սկսվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանային հատման կետում՝ Արաքս գետի վրա։ Սահմանը հյուսիս-արևմուտք ձգվելով անցնում է Կարասու գետի երկայնքով՝ այդպիսով Թուրքիային տրամադրելով Ադրբեջանի հետ կապվելու տարածք։ Այնուհետև սահմանը անցնում է հարավ-արևմուտք, ապա հարավ՝ գծելով մի շարք անկանոն ցամաքային գծեր և հասնելով մինչև Իրաքի հետ սահմանային հատման կետ։ Սահմանային շրջանը չափազանց լեռնային է և երկու կողմից էլ բնակեցված է հիմնականում քրդերով։

Պատմություն խմբագրել

Օսմանյան ժամանակաշրջան (1500-ականներ - 1920) խմբագրել

1532-1555 թվականներին ընթացող թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Օսմանյան կայսրությունը գրավել էր ժամանակակից Իրաքի մեծ մասը։ Հակամարտությունը ավարտվեց Ամասիայի պայմանագրով, որի արդյունքում տարածաշրջանում հաստատվեց օսմանյան իշխանություն[3][4]։ Միջագետքի և Արևմտյան Հայաստանի վրա օսմանյան իշխանությունը հաստատվեց 1623-1639 թվականներին ընթացող թուրք-պարսկական պատերազմից հետո, որն ավարտվեց Կասրե Շիրինի պայմանագրով[5][6][7][8]։ Այդ պայմանագիրը նախատեսում էր, որ երկու կայսրությունների միջև սահմանը պետք է անցներ Զագրոսյան լեռների և Տիգրիս գետի միջև, թեև այդ ժամանակ ճշգրիտ սահմանը դեռ գծված չէր[9]։

Թուրք-պարսկական պատերազմի ժամանակ (1723-1727) թուրքերը Ռուսաստանին զուգահեռ ներխուժեցին Իրան, ինչի արդյունքում կնքված Համադանյան պայմանագրով Օսմանյան կայսրությանն անցավ Իրանի հյուսիս-արևմուտք՝ Հայաստանը[9]։ Հաջորդ պատերազմը տեղի ունեցավ 1740-ական թվականներին, որն ավարտվեց 1746 թվականին Կերդենի պայմանագրով, որը վերականգնեց Իրանի արևմտյան տարածքները և կրկին հաստատեց 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի պայմանագրով նախատեսված սահմանը[9][10]։

1821-1823 թվականներին ընթացած թուրք-պարսկական պատերազմը ավարտվել է Էրզրումի առաջին պայմանագրի ստորագրմամբ, որը վերահաստատել է 1639 թվականին կնքված Կասրե Շիրինի պայմանագրով նախատեսված սահմանը[9][11][12]։ Պարսիկ, օսմանցի, ռուս և բրիտանացի պաշտոնյաների մասնակցությամբ սահմանային հանձնաժողովը աջակցել է սահմանազատման աշխատանքներին, ինչը հանգեցրել է 1847 թվականի Էրզրումի երկրորդ պայմանագրի կնքմանը, որը որոշ փոքր փոփոխություններով հաստատել է 1639 թվականի սահմանը[9][13]։ Քառակողմ սահմանային հանձնաժողովը վերսկսել է իր աշխատանքը հետագա տարիներին, և երկարատև աշխատանքից և քարտեզագրական վեճերից հետո 1869 թվականին կազմվել է մանրամասն քարտեզ[9]։ Բեռլինի պայմանագրի (1878) հետևանքով որոշ փոքր փոփոխություններ են կատարվել Քաթուրի շրջակայքում[9]։

Չնայած հանձնաժողովի աշխատանքին՝ սահմանների հստակ սահամանգծման շուրջ վեճերը շարունակվել են։ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պնդմամբ, որոնք երկուսն էլ գաղութային ձգտումներ են ունեցել տարածաշրջանում, Օսմանյան կայսրությունն ու Իրանը պայմանավորվել են 1911 թվականին ավելի հստակ աշխատել սահմանազատման վրա[9][14][15][16]։ 1913 թվականի նոյեմբերից մինչև 1914 թվականի հոկտեմբեր սահմանային հանձնաժողովը սահմանել է Կոստանդնուպոլսի արձանագրությունը, որը նախատեսում է սահմանի մանրամասն սահմանազատում[9]։ Այնուհետև քառակողմ սահմանային հանձնաժողովը ուսումնասիրել է տեղանքի սահմանը և սահմանազատել այն սյուներով (բացառությամբ Քաթուրի շրջակայքը, որը մնացել է վիճելի)[9]։

Հետօսմանյան ժամանակաշրջան (1920 - ներկա) խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ Արաբական ապստամբությանը հաջողվել է Օսմանյան կայսրությանը դուրս մղել Մերձավոր Արևելքի մեծ մասից։ 1916 թվականին կնքված Սայքս-Պիկոյի անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնագրի արդյունքում Բրիտանիան վերահսկողություն է ստացել Մոսուլի, Բաղդադի և Բասրայի նախկին օսմանյան վիլայեթների նկատմամբ, որոնց տարածքներում 1920 թվականին կազմավորվել է Իրաքի մանդատը[9]։

1920 թվականին կնքված Սևրի պայմանագրով Անատոլիական Թուրքիան պետք է բաժանվեր, իսկ Մոսուլի վիլայեթի հյուսիսային շրջանները պետք է ընդգրկվեին ինքնավար կամ անկախ քրդական պետության կազմում[9][17]։ Թուրք ազգայնականները վրդովված էին պայմանագրից․ նպաստելով թուրքական անկախության պատերազմի սանձազերծմանը՝ նրանք կարողացել են հասնել հաջողության, ինչի արդյունքում չի կատարվել Սևրի պայմանագրի դրույթները[9]։ 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրով ճանաչվել է Թուրքիայի անկախությունը, և համաձայնություն է ձեռք բերվել շատ ավելի առատաձեռն տարածքային կարգավորման վերաբերյալ, ինչի փոխարեն Թուրքիան հրաժարվել է արաբական տարածքների նկատմամբ ունեցած ցանկացած պահանջից[18]։ Արևելքում պահպանվել է նախկին օսմանա-իրանական սահմանը, որն այժմ սահմաններ է ձևավորում Իրանի և Իրաքի, ինչպես նաև Իրանի և արդեն Թուրքիայի Հանրապետության միջև[9]։

1929 թվականի ապրիլի 9-ին Անկարայում ստորագրվել է Թուրքիայի և Իրանի միջև սահմանի հետագա սահմանազատման մասին պայմանագիրը՝ մասամբ ի պատասխան Արարատի քրդական ապստամբության։ Հետագայում պայմանագիրը վերջնականապես համաձայնեցվել է 1932 թվականին Թեհրանում կայացած համաժողովի հետ, ինչը հանգեցրել է Սիսը, Բաժերգահի և Քոթուրի շրջակայքում տարածքների ոչ մեծ փոխանակման[9][19][20][21]։ Այնուհետև սահմանը սահմանազատվել է․ 1937 թվականի մայիսի 26-ին Թեհրանում ստորագրվել է վերջնական համաձայնագիր[9]։

2017 թվականից Թուրքիան սկսել է արգելագիծ կառուցել թուրք-իրանական սահմանի երկայնքով, որի նկատակը ապօրինի սահմանահատումների և մաքսանենգության կանխումն է[22]։ Պատը կառուցվելու էր սահմանի 144 կմ-անոց[23][24] հատվածի երկայնքով։ 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ սահմանային պատնեշի կեսի կառուցման աշխատանքներն ավարտվել են[25]։ Պատասխանատու պաշտոնյաների կարծիքով՝ սահմանային արգելքը պետք է ավարտվեր մինչև 2019 թվականի գարուն[26]։ Իգդիրի և Աղըրի նահանգներում արգելագիծը կառուցվում է «TOKİ» ազգային բնակարանային հանձնաժողովի կողմից[23]։ Իրանը ողջունել շինարարությունը սահմանային արգելագծի կառուցման աշխատանքները[27]։

Սահմանահատում խմբագրել

Սահմանի ամբողջ երկայքնով կան երեք սահմամահատման կետեր, որից երկուսը փոխադրական տրանսպորտի համար և մեկը՝ փոխադրական և երկաթուղային տրանսպորտի[28]։ Այս երեք սահմանահատման կետերից ամենածանրաբեռնված անցակետը՝ Գյուրջիբուլաղը, աշխարհի ամենածանրաբեռնված անցակետերից մեկն է։

  Թուրքական անցակետ Մարզ   Իրանական անցակետ Մարզ Բաց է Ճանապարհի համարը Թուրքիայում Ճանապարհի համարը Իրանում Կարգավիճակ
Գյուրջիբուլաղ Աղրը Բաժերգահ Արևմտյան Ադրբեջան 1953 թվականի սեպտեմբերի 4     Բաց
Կապիկոյ Վանի մարզ Ռազի Արևմտյան Ադրբեջան 2011 թվականի ապրիլի 16     Բաց
Բաժերգյա Հաքյարի Սերով Արևմտյան Ադրբեջան 1964 թվականի սեպտեմբերի 15     Բաց
Արալիկ Իգդիր N/A Արևմտյան Ադրբեջան 1985 թվականի հունվարի 1     Փակ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Türkiyenin Komşuları ve Coğrafi Sınırları». 2016 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին.
  2. CIA World Factbook - Iran, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին
  3. 'The Reign of Suleiman the Magnificent, 1520–1566', V.J. Parry, in A History of the Ottoman Empire to 1730, ed. M.A. Cook (Cambridge University Press, 1976), 94.
  4. Mikaberidze, Alexander Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, Volume 1. ABC-CLIO, 31 jul. 2011 1598843362 p 698
  5. Kia, Mehrdad (2017). The Ottoman Empire: A Historical Encyclopedia. ABC-CLIO. էջ 46. ISBN 978-1610693899.
  6. Somel, Selçuk Akşin, Historical Dictionary of the Ottoman Empire, (Scarecrow Press Inc., 2003), 306
  7. Meri, Josef W.; Bacharach, Jere L. (2006). Medieval Islamic Civilization: L-Z, index. Taylor & Francis. էջ 581. ISBN 978-0415966924.
  8. «The Origin and Development of Imperialist Contention in Iran; 1884–1921». History of Iran. Iran Chamber Society. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 International Boundary Study No. 28 – Iran-Turkey Boundary (PDF), 1964 թ․ փետրվարի 3, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 1-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին
  10. Mikaberidze, Alexander (2011). Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, Volume 1. ABC-CLIO. էջ 169. ISBN 978-1598843361.
  11. Ateş, Sabri (2013). Ottoman-Iranian Borderlands: Making a Boundary, 1843–1914. New York: Cambridge University Press. էջ 49. ISBN 9781107033658.
  12. Mikaberidze, Alexander (2011). Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջ 301. ISBN 9781598843361.
  13. Victor Prescott and Gillian D. Triggs, International Frontiers and Boundaries: Law, Politics and Geography (Martinus Nijhoff Publishers, 2008: 90-04-16785-4), p. 6.
  14. Kazemzadeh, Firuz. Russia and Britain in Persia, 1864–1914: A Study in Imperialism. New Haven, CT: Yale University Press, 1968.
  15. Siegel, Jennifer. Endgame: Britain, Russia, and the Final Struggle for Central Asia. London and New York: Tauris, 2002.
  16. White, John Albert. Transition to Global Rivalry: Alliance Diplomacy and the Quadruple Entente, 1895–1907. Cambridge, U.K., and New York: Cambridge University Press, 1995.
  17. Helmreich, Paul C. (1974). From Paris to Sèvres: The Partition of the Ottoman Empire at the Peace Conference of 1919–1920. Columbus, Ohio: Ohio State University Press.
  18. Treaty of Peace with Turkey signed at Lausanne, Lausanne, Switzerland, 1923 թ․ հուլիսի 24, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին
  19. Burdett, Anita L.P., ed. (1998). «Accord relatif à la fixation de la ligne frontière entre la Perse et la Turquie». Armenia: Political and Ethnic Boundaries, 1878-1948. Cambridge: Cambridge Archive Editions. էջեր 959–962. ISBN 978-1852079550.
  20. Tsutsiev, Arthur (2014). Atlas of the Ethno-Political History of the Caucasus. Translated by Nora Seligman Favorov. New Haven: Yale University Press. էջ 92. ISBN 978-0300153088.
  21. Pirouz Mojtahed-Zadeh, Boundary Politics and International Boundaries of Iran: A Study of the Origin, Evolution, and Implications of the Boundaries of Modern Iran with Its 15 Neighbors in the Middle East, the Persian Gulf, the Caucasus, the Caspian Sea, Central Asia, and West Asia by a Number of Renowned Experts in the Field, Universal-Publishers, 2007, 978-1-58112-933-5, p. 142.
  22. Hürriyet Daily News: "Turkey builds 700 kilometer long wall on Syrian border" 15 Jun 2017
  23. 23,0 23,1 Yeni Şafak: "TOKİ’den Türkiye’nin Kuzey-Doğu hattına 144 kilometrelik duvar" 13 May 2017
  24. Tehran Times: "Erdogan says to build walls on Iran, Iraq borders" 2 Jun 2017
  25. Yeni Şafak English: "Turkey completes half of security wall along Iranian border" 30 Dec 2017
  26. The Jerusalem Post "Turkey to complete wall on Iranian border by spring 2019" Jan 10 2018
  27. PressTV "Iran asks Turkey for explanation over deaths of border guards" May 29, 2017
  28. Caravanistan - Iran-Turkey border crossings, Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին