Թուրքմենստան (հեռուստաընկերություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրքմենստան (այլ կիրառումներ)


«Թուրքմենստան», թուրքմենական պետական միջազգային հեռուստաընկերություն, հիմնվել է 2004 թվականի սեպտեմբերի 12-ին[1]։ Ինչպես և Թուրքմենստանի բոլոր հեռուստա- և ռադիոալիքները, հեռուստաընկերությունը վերահսկվում է Թուրքմենստանի հեռուստատեսության, ռադիոյի և կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից։ Հեռուստաալիքի նպատակն է միջազգային հանրությանը ծանոթացնել Թուրքմենստանի առաջխաղացումներին, զարգացմանը, երկրում իրականացվող բարեփոխումներին և հասարակական կյանքի հետ։ Հեռարձակումը իրականացվում է յոթ լեզուներով՝ թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չիներեն, արաբերեն և պարսկերեն։

Թուրքմենստան
ԵրկիրԹուրքմենստանԹուրքմենստան
Աշգաբադ
Հեռարձակման գոտիԹուրքմենստանԹուրքմենստան
Հեռարձակման լեզութուրքմեներեն
Հեռարձակման սկսման թվական2004 թ. սեպտեմբերի 12
ՀիմնադիրԹուրքմենստանի կառավարություն

Հեռուստաընկերության ներկայիս գործադիր տնօրենն է Բեգլի Ալիևը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել