Թուրքմենահայ երաժշտություն

Թուրքմենստանում ազգային պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման մեջ մեծ դեր ունեն հայ երաժիշտները։ Աշգաբադի երաժշտական ընկերության (1893 թվական) հիմնադիրներից է Մ. Նասիբյանցը։ Կոմպոզիտոր Գեորգի Բեդրոսովը գրել է թուրքմենստանի պարային երաժշտություն։ Գրիգոր Առաքելյանը հիմնադրել և ղեկավարել է թուրքմենստանի առաջին սիմֆոնիկ նվագախումբը, մշակել ժողովրդական մեղեդիներ կամերային և ժողովրդական գործիքների անսամբլների համար։ Ա. Շապոշնիկովը (Փայիախչյան) թուրքմենստանի պրոֆեսիոնալ երաժշտարվեստի հիմնադիրներից է, առաջին ազգային և այլ օպերաների հեղինակ։ Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Ախշարումովը կրթել է բազմաթիվ բարձրակարգ երաժիշտ-կատարողների։ Նորանկախ Հայաստանում (1991 թվականից) մշակույթի ոլորտում ստեղծված անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք երաժիշտներ (հիմնականում՝ կատարողներ) մեկնել են (կամ հրավիրվել) արտերկիր՝ աշխատելու, կատարելագործելու իրենց արվեստը։

Թուրքմենստան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։