Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերություն (թուրքերեն՝ Türkiye Radyo ve Televizyon Kurumu;հապավումը՝ TRT - ԹՐԹ), Թուրքիայի պետական մեդիահոլդինգ։ Ընկերությունը հիմնադրվել է Թուրքիայի կառավարությոան կողմից 1964 թվականի մայիսի 1-ին։ 1968 թվականին հիմնվել է ընկերության առաջին հեռուստաալիքը[1][2][3]։

TRT
ԹՐԹ
«Türkiye Radyo ve Televizyon Kurumu»
Երկիր{{{2}}} Թուրքիա, Անկարա
Հեռարձակման սկսման թվական1964 (ռադիո)
1968 (հեռուստատեսություն)
ՍեփականատերԹուրքիայի Հանրապետություն
🌐[www.trt.net.tr]
TRT կենտրոնական գրասենյակը Անկարայում

Եվրոպական հեռարձակողների միության անդամ է։ 2004 թվականին ընկերությունը կազմակերպել է Եվրատեսիլ երգի մրցույթը, որը կայացել է Ստամբուլում[4]։

2007 թվականից ընկերության նախագահ է նշանակվել Իբրահիմ Շահինը[5][6]։

2010 թվականից սկսած բոլոր հեռուստաալիքները իրականացնում են շուրջօրյա եթեր։

Հեռուստաալիքներ խմբագրել

Համազգային հեռուստաալիքներ խմբագրել

TRT 1 (1968) - Երկրի գլխավոր ժամանցային հեռուստաալիքը. ցուցադրում է սեփական արտադրության հեռուստասերիալներ, թուրքական և հոլիվուդյան ֆիլմեր, ազգային երաժշտության համերգներ և շոուներ։ Նաև ցուցադրում է Եվրատեսիլ երգի մրցույթը։

TRT 2 Haber (հիմնվել է 1986 թ. որպես TRT 2) - Լրատվական հեռուստաալիք։ Նաև ցուցադրում է մշակույթի և արվեստի բնույթի հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր։

TRT 3 (TRT Spor, հիմնվել է 1989 թ.) - հեռուստաալիքը ցուցադրում է հիմնականում մարզական հաղորդումներ, որոնցից են՝ Ֆորմուլա 1 մրցավազքը, Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունը, Գեղասահկի աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։ Նաև ուղիղ միացումով ցուցադրում է Թուրքիայի պարլամենտի նիստերը (TBMM-TV)։

TRT Gap (հիմնվել է 1989 թ.) - Հեռուստաալիքը ուղղված է Թուրքիայի հարավ-առևմտյան Անաթոլիայի բնակիչների համար։ Եթեր է հեռարձակվում TRT 3 ալիքի հաճախականությամբ։

TRT Çocuk (հիմնվել է 2008 թ. նոյեմբերին) - Մանկական հեռուստաալիք։

TRT 5 Anadolu (հիմնվել է 2009 թ. մայիսին) - Հեռարձակումներ Թուրքիայի տարածաշրջանային հեռուստաալիքների հետ։

TRT 6 (հիմնվել է 2009 թ. հունվարին) - Հիմնականում հեռարձակվում է քրդերեն լեզվով։

Կաբելային և արբանյակային ալիքներ խմբագրել

TRT Müzik (հիմնվել է 2009 թ. նոյեմբերին) - Շուրջօրյա երաժշտական հեռուստաալիք։

TRT Belgesel (հիմնվել է 2009 թ. նոյեմբերին) - Հեռուստաալիքը ցուցադրում է վավերագրական հաղորդումներ։

TRT Et-Türkiyye (հիմնվել է 2010 թ. ապրիլին) - Շուրջօրյա արաբալեզու հեռուստաալիք, ուղղված է երկրում բնակվող արաբների, ինչպես նաև Արաբական երկրների և Մերձավոր արևելքի համար։

TRT HD (հիմնվել է 2010 թ. մայիսին) - Ցուցադրում է ընկերության տարբեր ալիքների հաղորդումները բարձր հաճախականությամբ (HD)։

TRT 1 HD (հիմնվել է 2012 թ. մայիսի 19-ին) - Ցուցադրում է TRT 1 հեռուստաալիքի հաղորդումները բարձր հաճախականությամբ (HD)։

TRT Okul (հիմնվել է 2011 թ. հունվարի 31-ին) - մանկական և պատանեկան կրթական հեռուստաալիք։

TBMM TV - Ցուցադրում է Թուրքիայի խորհրդարանի նիստերը TRT 3 հեռուստաալիքի հաճախականությամբ։

Euronews Turkey - Եվրոպական Եվրոնյուզ լրատվական հեռուստաալիքի թուրքերեն լեզվով տարբերակը հեռարձակվում է 2010 թ. հունվարի 30-ից։

Միջազգային խմբագրել

TRT Türk (նախկինում՝ TRT Int) - Միջազգային արբանյակային հեռուստաալիք, ցուցադրում է ընկերության տարբեր ալիքների հաղորդումները։

TRT Avaz (հիմնվել է 2009 թ. մարտին) - Միջազգային հեռուստաալիքը ուղղված է թյուրքական երկրների, ինչպես նաև թուրքական սփյուռքի համար։ Հաղորդումները հեռարձակվում են հիմնականում թուրքերեն լեզվով, ինչպես և ադրբեջաներեն, ղազախերեն, ուզբեկերեն և թուրքմեներեն լեզուներով։

Լուծարված հեռուստաալիքներ խմբագրել

Տելետեքստ և EPG խմբագրել

ԹՐԹ-ն սկսել է տելետեքստի հեռարձակումը 1990 թ. դեկտեմբերի 3-ից՝ «Telegün» անվանումով։ Տելետեքստ ունեն TRT 1, TRT 2, TRT 3, TRT 4/TRT Çocuk, TRT TÜRK և TRT Avaz հեռուստաալիքները։ 6 ալիքներ մատուցում են «ծրագրերի էլեկտրոնային տեղեկատու» (EPG) ծառայություն։

Ռադիոկայաններ խմբագրել

  • Radyo 1 (հիմնվել է 1927 թ. մայիսին)
  • TRT FM (նախկինում՝ Radyo 2, հիմնվել է 1975 թ.) - փոփ, ռոք, R&B և այլ ոճերի ժամանակակից երաժշտություն.
  • Radyo 3 (հիմնվել է 1975 թ. հունվարին)
  • Radyo 4 (հիմնվել է 1987 թ. հոկտեմբերին) - թուրքական դասական և ֆոլկ երաժշտություն.
  • Radyo 6 (հիմնվել է 2009 թ.) - քրդերեն լեզվով.
  • TRT Radyo Haber - Լրատվական ռադիո
  • TRT Nağme - թուրքական դասական երաժշտություն.
  • TRT Avrupa FM - հեռարձակվում է Եվրոպայում բնակվող թուրքերի համար.
  • TRT Türkü - թուրքական ազգային երաժշտություն.
  • Voice of Turkey (հիմնվել է 1982 թ. դեկտեմբերին) - հեռարձակվում է ամբողջ աշխարհում՝ 26 լեզուներով.
Տարածաշրջանային ալիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TRT» հոդվածին։