Թուրքիայի ներխուժումը Իրաք (2007-2008)

Թուրքիայի ներխուժումը Իրաք (2007-2008), Թուրքիայի կողմից Իրաքի (Իրաքյան Քուրդիստանի) տարածքում իրականացվող ռազմական գործողությունների շարք։ Ծածկագրային անվանումը՝ «Արև» գործողություն (թուրքերեն՝ Güneş Harekatı)[1][2][3][4][5]:

Թուրքիայի ներխուժումը Իրաք (2007-2008)
Թուրք-քրդական հակամարտություն
Թվական 2007 թվականի դեկտեմբերի 162008 թվականի փետրվարի 29
Վայր Իրաքյան Քուրդիստան
Պատճառ Թուրք-քրդական հակամարտություն
Արդյունք ՔԲԿ-ի մասամբ ոչնչացում ու մեծ կորուստներ, Թուրքիայի համար միջազգային բարդացում
Հակառակորդներ
Թուրքիա Թուրքիա Քրդական բանվորական կուսակցություն
Հրամանատարներ
Թուրքիա Յաշար Բյույուկանիտ Բահոզ Էրդալ
Կողմերի ուժեր
10 000 զինվոր 5000—6000 զինյալ
Ռազմական կորուստներ
27 զոհ 724 զոհ

Նախապատմություն խմբագրել

2007 թվականի հոկտեմբերին Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները Իրաքի սահմանային շրջաններից հարձակում իրականացրեցին թուրք զինվորների վրա։ Մի անգամ թուրքական ստորաբաժանումը դարանի մեջ ընկավ և տվեց 13 զոհ[6]։ Դրան պատասխան Թուրքիան սահմանին կենտրոնացրեց գրեթե 50-60 հազար զինվորների։ Թուրքիայի ՌՕՈՒ-ն օդից մի քանի հարված հասցրեց Իրաքի սահմանի մոտ գտնվող ՔԲԿ-ի բազաներին, իսկ թուրքական հատուկ ծառայությունները մի քանի անգամ հատեցին Իրաքի սահմանը ռազմական գործողություններ կատարելու համար, սակայն լայնամասշտաբ հարձակում Իրաքի տարածքում թուրքական իշխանությունները չիրականացրեցին[7]։

Իրաքյան Քուրդիստանի կանոնավոր ռմբակոծումն ու գնդակոծումը սկսվեց սեպտեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծից անմիջապես հետո, որը թույլ էր տալիս մի տարվա ընթացքում օգտագործել բանակը երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով[8]։

Նախնական գործողություն խմբագրել

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի ավիացիան F-16 ինքնաթիռներով սկսեց ռմբակոծել Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերին։ Օդային գործողությունը իրականացվեց երեք ժամվա ընթացքում, թուրքական ժամանակով 01:00 (UTC+2) մինչև 04:15 Զապ, Այասին, Հայքուրք շրջաններում։ Իրաքյան կողմի տվյալներով այդ թռիչքի ընթացքում սպանվել է կին։ ՔԲԿ-ի զինյալների կորուստների մասին չի հաղորդվել։ Ավիացիայի հետ մեկ տեղ սահմանակից տարածքներում ռազմական գործողության ընթացքում օգտագործվում էր հետևակային ուժերի ծանր հրետանի, որը մասսայական հարվածներ է հասցրել նախքինում հատնվաբերված թիրախներին[9]։ Թուրքական զինվորների տվյալներով[10], Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի զինյալների թիվը կազմում է մոտ 3500 մարդ։ Թուրք-իրաքական սահմանին ձգված թուրքական զորքերի քանակը կազմում է մոտ 100 հազար զինվոր և սպա[11]։

Պաշտոնական տվյալներով 2007 թվականի դեկտեմբերի 18-ին թուրքական զորքերը ներխուժեցին Հյուսիսային Իրաք, ՔԲԿ-ի զինյալների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողության պատրվակով։ Թուրքիայի զինված ուժերի մոտ 300 մարդ Գալերա շրջանի մոտ հատեցին Իրաքի հետ սահմանը և խորացան դեպի երկրի խորքը մոտ 2-3 կիլոմենտր, չհանդիպելով ոչ մի լուրջ դիմադրության։ Գործողությունը տևեց մոտ 15 ժամ[11]։

Հունվարի 4-ին Իրաքի հյուսիսում թուրքական ՌՕՈՒ-ն ռմբակոծեց 70 քրդական օբյեկտների։ Թուրքական զինվորների հաղորդմամբ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել։ Ավիաթռիչքին մասնակցեց 5 ինքնաթիռ։ Թուրքիական ավիացիան ռմբակոծեց մի քանի թաքստոց Ավազին-Բասյանա և Հակուրա շրջաններում[8]։

Ներխուժում խմբագրել

Փետրվարի 21-ի երեկոյան թուրքական բանակը ձեռնամուխ եղավ Հյուսիսային Իրաքում քրդերի դեմ ցամաքային ռազմական գործողությունների անցկացմանը։ Իրաքի տարածքում ցամաքային ստորաբաժանումների կողմից ներխուժումը ուղեկցվում էր հրետանիով ու օդային աջակցությամբ։ Ութ ժամվա ընթացքում հրետանին ու Թուրքիայի ՌՕՈՒ-ը հարվածներ հասցրին Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) բազաներին։ Հրետանային նախապատրաստությունից մի ժամ անց 10 հազար թուրք զինվորներ մտան Իրաք[12]։ Երկու օրվա մարտերի ընթացքում թուրքական բանակին հաջողվեց ոչնչացնել տասնյալ քուրդ զինյալների։ Քչդալամ բանվորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Բահոզ Էրդալը կոչ արեց Թուրքիայի տարածքում ապրող քրդերին ռազմական ապստամբություն բարձրացնել իշխանությունների դեմ, որպեսզի կանխվի Հյուսիսային Իրաք ներխուժումը.

Եթե նրանք ցանկանում են վերացնել մեզ, ապա մեր երիտասարդությունը պետք է կյանքը թուրքական քաղաքներում դարձնի անտանելի[13]:

Ցամաքային գործողություն սկսելուց երկու օր անց հյուսիսային Իրաքից դուրս բերվեց առաջին թուրքական ռազմական ստորաբաժանումը։ Շարասյունը՝ բաղկացած 100 բեռնտարից հեռացավ Իրաքի Չուկուրջա գավառի Հաքքարի նահանգից տեղական ժամանակով մոտ 19:30-ի սահմաններում։ Այդ ժամանակ ցամաքային գործողությունների շրջանակում փետրվարի 25-ին թուրքական բանակին հաջողվեց 25 կիլոմետր առաջխաղացում ունենալ հյուսիսային Իրաքում, որտեղ տեղակայված էին ՔԲԿ-ի հենակետային բազաները։ Գործողությունը սկսելուց րոպեյից, երեք օրվա մարտերի արդյունքում զոհվեց Քրդական բանվորական կուսակցության 153 զինված անդամ ու 17 թուրք զինծառայող[14]։

Փետրվարի 24-ին մարտերի ընթացքում քուրդ զինյալները խոցեցին թուրքական ռազմական ուղղաթիռ։ Անկարան հաստատեց ռազմական գործողությունների ժամանակ ուղղաթիռի կործանման փաստը, հայտարարելով, որ միջադեպը տեղի է ունեցել «անհայտ պատճառներով»։

Հետևանքներ խմբագրել

Փետրվարի 29-ին Թուրքիան հայտարարեց Իրաքի տարածքում ցամաքային գործողությունների ավարտի մասին։ «Որոշվեց, որ գործողությունը ծառայել է իր նպատակին, և փետրվարի 29-ի առավոտյան մեր զորքերը վերադարձան իրենց բազաները», — ասվում է թուրքական Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։ Նախնական տվյալներով, փետրվարի 28-ին ռազմական գործողությունների ընթացքում զոհվեց 27 թուրք զինծառայող։ Թուրք զինվորների տվյալներով, ոչնչացվել է գրեթե 240 քուրդ զինյալ (չհաշված օդային ռմբակոծման արդյունքները), ԱՄՆ-ի տվյալներով՝ 724: Ռազմական հրամանատարությունը զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում թուրք զինվորները կրկին կուղղարկվեն Իրաքի հյուսիս[15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turkish General Staff: Final Report regarding Operation Sun Արխիվացված 2011-04-02 Wayback Machine
  2. Milliyet, "Kara harekatına şehit Onbaşı Kasım Aksoy'un kızının ismi verildi"
  3. Show Haber, "Operasyonun adı "Güneş""(չաշխատող հղում)
  4. Haber 7, "PKK'yı üç aşamada vurma planı"
  5. Yeni Şafak, "Güneş harekatı için geri sayım başladı"
  6. Jenkins, Gareth (2007 թ․ հոկտեմբերի 10). «Turkey Prepares for Cross-Border Military Operation». Eurasia Daily Monitor. The Jamestown Foundation. 4 (187). Վերցված է 2009 թ․ փետրվարի 15-ին.
  7. Россия и Мир | Спецпроект РИА ФедералПресс(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 «Турецкая авиация уничтожила 11 групп курдских боевиков». Lenta.ru. 4 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Турецкая авиация нанесла массированный удар по позициям курдов на севере Ирака». NEWSru. 16 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Турецкие войска пересекли границу с Ираком». NEWSru. 18 декабря 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  11. 11,0 11,1 Турецкая армия показала, кто является главной силой на Ближнем Востоке
  12. Турецкая армия вторглась в Северный Ирак
  13. NEWSru.co.il — новости Израиля :: Лидер РКК призывает турецких курдов к вооруженному восстанию
  14. «Турецкая армия продвинулась вглубь Ирака на 25 километров». Lenta.ru. 25 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Вторжение Турции в Ирак: убиты десятки человек

Արտաքին հղումներ խմբագրել