Բացել գլխավոր ցանկը

Թուրքիայի գիտությունների ակադեմիա

Թուրքիայի գիտությունների ակադեմիա (թուրք.՝ Türkiye Bilimler Akademisi, TÜBA), ինքնավար գիտական ընկերակցություն, որի նպատակն է Թուրքիայում խթանել գիտական գործունեությունը: Չնայած համարվում է վարչապետին կից մարմին և ֆինանսավորվում է կառավարության կողմից, պահպանում է ֆինանսական և վարչական ինքնավարություն: 

Թուրքիայի գիտությունների ակադեմիա
Տեսակգիտությունների ակադեմիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Հիմնադրված1993
Կայքtuba.gov.tr
Կոորդինատներ: 39°53′11.400000099993″ հս․ լ. 32°51′15.498000099988″ ավ. ե. / 39.88650000002777318° հս․. լ. 32.85430500002777165° ավ. ե. / 39.88650000002777318; 32.85430500002777165

ՊատմությունԽմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1993 թվականի սեպտեմբերին: Ակադեմիայի գլխամասային գրասենյակը գտնվում է Անկարայում: Ի լրումն ականավոր գիտնականներին մրցանակներ և կրթաթոշակներ շնորհելուն, ակադեմիան նաև պատասխանատու է որոշելու գիտական գերակա ոլորտները և կառավարությանն առաջարկելու օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ, ֆինանսավորել երիտասարդ գիտնականների ծրագրերը, թուրքերեն լեզվով բուհական դասագրքեր թարգմանել և տպագրել: Ակտուալ հետազոտական ծրագրերը փաստացի իրականացնում և կառավարում է Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհուրդը (TUBITAK):

2010 թվականի փետրվարին ակադեմիայի անդամներ են ընտրվել 135 անձ (19 կին և 116 տղամարդ), որոնցից 83-ը՝ իսկական անդամ, 37-ը՝ պատվավոր, 15-ը՝ փոխկապակցված: Ակադեմիայի 79 անդամներ տեխնիկական գիտությունների բնագավառի գիտնականներ են, 32-ը՝ բժշկական, 24-ը՝ հումանիտար: Ավանդաբար ակադեմիան ընտրում էր իր երկու անդամներին, սակայն 2011 թվականի նոյեմբերից ակադեմիայի անդամների մեկ երրորդը նշանակվում է Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի կողմից[1]: Ակադեմիայի մնացած անդամները ընտրվում են ակադեմիկների կողմից, որի արդյունքում ակադեմիայի գործող 70 անդամներ հրաժարական են տվել և հիմնադրել մեկ այլ ըկերակցություն[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ergin Sedat (8 Nov 2011)։ «TÜBA'da son perde»։ Hürriyet 
  2. «TÜBA'dan istifa edenler BAD'ı kurdu»։ CNN Turk։ 14 Dec 2011 

Արտաքին հղումներԽմբագրել