Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միություն

կազմակերպություն

Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միություն (թուրքերեն՝ Türkiye Odalar ve Borsalar Birliği), կրճատ TOBB՝ Թուրքիայի բոլոր տարածաշրջանային առևտրային, արդյունաբերական և ծովային առևտրային պալատների, ինչպես նաև ապրանքային բորսաների կոնֆեդերացիա։ Հիմնադրվել է 1950 թվականի մարտի 8-ին Անկարայում՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն, տնտեսության մասնավոր հատվածի բարձրագույն ներկայացուցչական մարմին։ Միության կենտրոնը գտնվում է Անկարայում Դումլուպինար բուլվարում, 252։ Առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության նախագահն է Մուսթաֆա Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն 2001 թվականից[1][2]։ Ներկայումս Միությունը ունի 365 առևտրային պալատներ և ապրանքային բորսաներ։

  • 178 առտրաարդյունաբերական պալատներ,
  • 60 առևտրային պալատներ,ներ,
  • 12 արդյունաբերական պալատներ,
  • ծովային առևտրի 2 պալատներ,
  • 113 ապրանքային բորսաներ,
Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միություն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Երկիր Թուրքիա
Հիմնադրված1950
Գլխադասային գրասենյակԱնկարա, Թուրքիա
Կայքtobb.org.tr(թուրքերեն)

Միությանն անդամակցում են շուրջ 1,4 մլն տարբեր ընկերություններ[1][2]։ Առևտրաարդյունաբերական պալատների միությունը մտնում է Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (Եվրոպալատներ), Իսլամական առևտրաարդյունաբերական պալատի, միջերկրածովյան առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (ASCAME), Բալկանյան պալատների ասոցիացիա (ABC)[3] և Սևծովյան տարածքի առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի (BCCI) մեջ[2][4]։ 2014 թվականին միությունը եղել է Գերմանիայի և Թուրքիայի այսպես կոչված տնտեսական գործընկերության և նորարարությունների տարվա գործընկերը (գերմ.՝ Deutsch-Türkisches Jahr der Forschung, Bildung und Innovation)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «History-Establishment of TOBB». TOBB. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «President-Autobiography». TOBB. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  3. «Association of Balkan Chambers». ABC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  4. «Founding Chambers of Commerce». BCCI. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
  5. DTWJ(չաշխատող հղում) (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել