Բացել գլխավոր ցանկը

ԱշխարհագրությունԽմբագրել

Իր ներկա անվամբ և վարչական սահմաններով ձևավորվել է համաձայն 1936 թ. Հունվարի 4-ին ընդունված «Թունջելիի նահանգի վարչության մասին օրենք»-ի (Tunceli Vilayetinin İdaresi Hakkında Kanun)։ Նահանգի վարչական կենտրոնը Թունջելի (Դերսիմ) քաղաքն է։

Նահանգը հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Երզնկային, հարավից՝ Էլազիգին, արևելքից՝ Բինգյոլին (Բյուրակն)։ Նահանգի ընդհանուր մակերեսն է 7,774 քառ. կմ։

Նահանգը բաժանվում է ութ գավառների, որոնք են՝ Չմշկածագ, Խոզաթ, Մեծկերտ, Նազիմիե (պատմական անունը՝ Ղզլքիլիսա կամ Կարմիր Վանք), Օվաջըկ (պատմական անունը՝ Բլուր), Բերդակ, Բոլոմոր և Թունջելի։

ԲնակչությունԽմբագրել

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության թիվը 76,699 է։ Այդ ցուցանիշով այն Թուրքիայի առավել նվազ բնակեցված տարածքներից մեկն է (բնակչության խտությունը՝ 9.8 բնակիչ/կմ²)։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել