Թունջելիի մարզ (թուրքերեն՝ Tunceli ili), նահանգ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական Անատոլիա տարածաշրջանում։ Պատմական անունը՝ Դերսիմ։

Թունջելիի մարզ
թուրքերեն՝ Tunceli ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՄալաթիայի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԿենտրոնական Անատոլիա տարածաշրջան
ՎարչկենտրոնԹունջելի
Բնակչություն (2007)84 022
Խտություն10,8
Տարածք7774
Ժամային գոտի+2
ISO 3166-2 կոդTR-62
Հեռախոսային կոդ428
Փոստային ինդեքսներ62000–62999
Ավտոմոբիլային կոդ62
tunceli.gov.tr

Աշխարհագրություն խմբագրել

Իր ներկա անվամբ և վարչական սահմաններով ձևավորվել է համաձայն 1936 թ. Հունվարի 4-ին ընդունված «Թունջելիի նահանգի վարչության մասին օրենք»-ի (Tunceli Vilayetinin İdaresi Hakkında Kanun)։ Մարզի վարչական կենտրոնը Թունջելի (Դերսիմ) քաղաքն է։

Մարզը հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Երզնկային, հարավից՝ Էլազիգին, արևելքից՝ Բինգյոլին (Բյուրակն)։ Մարզի ընդհանուր մակերեսն է 7,774 քառ. կմ։

Մարզը բաժանվում է ութ գավառների, որոնք են՝ Չմշկածագ, Խոզաթ, Մեծկերտ, Նազիմիե (պատմական անունը՝ Ղզլքիլիսա կամ Կարմիր Վանք), Օվաջըկ (պատմական անունը՝ Բլուր), Բերդակ, Բոլոմոր և Թունջելի։

Բնակչություն խմբագրել

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության թիվը 76,699 է։ Այդ ցուցանիշով այն Թուրքիայի առավել նվազ բնակեցված տարածքներից մեկն է (բնակչության խտությունը՝ 9.8 բնակիչ/կմ²)։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել