Լազար (Ղազարոս) Թումաս Եղիայի (Իլյայի) (1857, Աստրախան, Ռուսական կայսրություն - 1895, Վարշավա, Ռուսական կայսրություն), հայ ախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1883), պրոֆեսոր։

Լազար Թումաս
Ծնվել է1857
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել է1895
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունախտաբան և ուսուցիչ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1883)
ԱշխատավայրClinical Infectious Disease Hospital named after S.P. Botkin? և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Լազար Թումասը ծնվել է 1857 թվականին, Աստրախանում։ 1881 թվականին ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Աշխատել է Ս. Պ. Բոտկինի կլինիկայում, պրիվատ-դոցենտ, այնուհետև Արևմտյան Եվրոպայում ծանոթացել բժշկության նորագույն նվաճումներին, ուսումնասիրել դեղաբանություն։ 1886-1893 թվականներին աշխատել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մասնավոր ախտաբանության և թերապիայի, Վարշավայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեղաբանության ամբիոններում, եղել ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ[1][2][3]։

Ուսումնասիրել է օրգանիզմից յոդի արտազատման վրա բարձր ջերմաստիճանի և քրտնարտադրության ազդեցությունը։

Մահ խմբագրել

Լազարը մահացել է 1895 թվականին, Վարշավայում։

Հիշատակ խմբագրել

Լազարի անունը գրված է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի մարմարե պատվո տախտակին։

Պարգևներ խմբագրել

  • Բուշի անվան մրցանակ (1881):

Երկեր խմբագրել

  • О бромистом хинине, C -П., 1883.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Lazar' Il'ič Tumas». drw.saw-leipzig.de. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Тумас Лазар Ілліч - це ... Що таке Тумас Лазар Ілліч? 2019». The glossy pages (ուկրաիներեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Թումաս» հոդվածին։