Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Գալուստի Թումանյան (մարտի 1 (13), 1886[1], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 24, 1950(1950-07-24)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3]։

Միքայել Թումանյան
Ծնվել էմարտի 1 (13), 1886[1]
Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էհուլիսի 24, 1950(1950-07-24)[2][1] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[2] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1914)[2]
Կոչումգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1]
Գիտական աստիճանակադեմիկոս[2]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]

Կենսագրություն խմբագրել

1914 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Թումանյանը եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ Երևանի համալսարանում (մինչև 1930), ապա հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (1930-19491944 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ, որի տնօրենն է եղել մինչև 1950 թվականը։ Թումանյանը ՀԽՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով։ Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի օնտոգենեզում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին[4]։ Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀԽՍՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ և այլն)։ Թումանյանը եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (1935 - 1937), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1944-1947Լենինականի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թումանյանի անվամբ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական մեկ թոշակ։

Աշխատություններ խմբագրել

  • Дикие однозернянки двузернянки в Армении.- Ленинград, Б. и., 1931, 16 с.
  • Избранные труды.- Ереван, Изд-во Акад. наук Арм. ССР, 1957, 282 с.
  • Արագածի կուլտուրական բույսերը.- Յերևան, Գյուղհրատ, 1934, 14 էջ
  • Բամբակի մշակությունը.- Յերեվան, Տրեստի առաջին տպարան, 1924, 74 էջ[5]։

Գրականություն խմբագրել

  • Միքայել Գալուստի Թումանյան, Կենսամատենագրություն, Երևան, 1965։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Միքայել Թումանյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Թումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 236