Թուկուլթի-Նինուրթա II

Թուկուլթի-Նինուրթա II (մ.թ.ա. մոտ 935 - 884), Ասորեստանի թագավոր մ.թ.ա. 891 - 884 թթ.։

Թուկուլթի-Նինուրթա II
Annals Tukulti-Ninurta II Louvre AO4655.jpg
Իշխանությունմ.թ.ա. 891 - 884
Ծնվել է՝մ.թ.ա. մոտ 935
Մահացել է՝մ.թ.ա. 884
ԵրկիրԱսորեստան
ՆախորդԱդադ-նիրարի II
ՀաջորդողԱշուրնասիրպալ II
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրԱդադ-նիրարի II
ԵրեխաներԱշուրնասիրպալ II

ԳործունեությունըԽմբագրել

Մ.թ.ա. 885թ.-ի հունիս ամսին Թուկուլթի-Նինուրթա II-ը արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս Նաիրի երկիր վրա։ Ասորական զորքը Քաշիարի լեռներով հասավ Տիգրիսի արևմտյան ափը, շարունակելով առաջխաղացումը մինչև Բիտ Զամանի երկիրը։ Այստեղ Թուկուլթի-Նինուրթայի զորքերը հանդիպեցին հակառակորդի համառ դիմադրությանը։ Տեղի ունեցավ դաժան ճակատամարտ, որտեղ ասորեստանցիները ջախջախիչ հարված հասցրեցին Բիտ Զամանիի զորքին, ավերեցին վերջինիս բնակավայրերը, ինչպես նաև ձեռք բերեցին հարուստ ավար։ Բիտ Զամանիի արքա Ամմեբալան, իր կյանքը փրկելու համար ընկնում է Թուկուլթի-Նինուրթայի ոտքերը, իսկ վերջինս մեծ ողորմություն է ցուցաբերում, թույլատրում նրան կրկին բնակեցնել լքված բնակավայրերը։ Որպես տուրք ասորեստանցները Բիտ Զամանիից դուրս են բերում բրոնզ, կապար, երկաթ, ինրպես նաև ձիեր ու ջորիներ։ Թուկուլթի-Նինուրթան Նաիրիից ստացել է արծաթ։ Ասորեստանի արքան իր պատկերով սյուն է տեղադրում Թիգլաթպալասար I-ի ռելիեֆի կողքին Տիգրիսի մոտ, որի մասին հայտնում է նրա որդի Աշուրնասիրպալ II-ը։ Հարկ է նշել, որ Թուկուլթի-Նինուրթա II-ը իր արշավանքների ընթացքում ի թիվս այլ բաների պարտվող երկրներից պահանջել է ձիեր։ Նրա կառավարման օրոք ասորեստանյան բանակը համալրվել է հազարավոր հեծյալ ձիերով։