Թորման կաթսա, նախատեսված է հասարակ թորման միջոցով տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկ նյութերն իրարից բաժանելու համար։ Կաթսայում եռում է ելային հատուկ նյութերի խառնուրդը։ Առաջացած գոլորշին անընդհատ մտնում է սառնարան, խտանում և հոսում դեպի ընդունարան։ Թորման կաթսան օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ, նավթի վերամշակման ժամանակ և ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 207