Թորգոմ Չորեքչյան
հայ քանդակագործ
Թորգոմ Ստեփանի Չորեքչյան (հունվարի 1, 1910, Սեբաստիա - հունիսի 5, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1963)։
Թորգոմ Չորեքչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1910 |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | հունիսի 5, 1977 (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1937) |
Ստեղծագործություն(ներ) | Դանիել Վարուժանի կիսանդրի |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1922 թվականից ապրել է Սալոնիկում (Հունաստան), 1925 թվականին հայրենադարձել է։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը[1]։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Ստեղծագործել է հիմնականում դիմաքանդակի ժանրում։
ԴիմաքանդակներԽմբագրել
- Ս․ Տիմոշենկո (գիպս, 1942, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- Վիկտոր Համբարձումյան (մարմար, 1952, ՀԱՊ)
- Մ․ Թումանյան (բրոնզ, 1952, ՀԱՊ)
- Ա․ Տերտերյան (բազալտ, 1954, Երևանի կենտրոնական գերեզմանատան պանթեոն)
- Գ․ Լևոնյան (փայտ, 1944, Գավառի դրամատիկական թատրոն)
- Ա․ Մուրադյան (բրոնզ, 1959, Հայաստանի պետ․ պատկերասրահի էջմիածնի մասնաճյուղ)
- Դանիել Վարուժան (1974, բրոնզ, Երևանի համանուն դպրոցի առջև)
1929 թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։
ՊատկերասրահԽմբագրել
Դանիել Վարուժանի կիսանդրին Երևանի համանուն դպրոցի առջև
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007