Թորգոմ Գուշակյան

հայ բանասեր

Թորգոմ Իյաչերեսի Գուշակյան (իսկական անունը՝ Մկրտիչ Պիլիճյան, սեպտեմբերի 27, 1874(1874-09-27)[1], Պարտիզակ[1] - փետրվարի 10, 1939(1939-02-10)[1], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[1]), հայ բանասեր, թարգմանիչ, հոգևորական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան դպրոցում, ապա՝ Արմաշի դպրեվանքում։

Թորգոմ Գուշակյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1874(1874-09-27)[1]
ԾննդավայրՊարտիզակ[1]
Մահացել էփետրվարի 10, 1939(1939-02-10)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Միացյալ Թագավորություն[1]
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՉարխափան Սուրբ Աստվածածին վանք[1]
Մասնագիտությունքահանա, բանասեր և թարգմանիչ
ԱշխատավայրՍիոն[1]
Զբաղեցրած պաշտոններԵրուսաղեմի հայոց պատրիարք
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր

Վարել է հոգևորական տարբեր պաշտոններ Արմաշում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում։ 1931 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք, միաժամանակ վարել «Սիոն» ամսագիրը[2][3]։ Աշխարհաբար է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1926 թ.), ֆրանսերենից՝ Ֆլոբերի «Հերովդիա»-ն, Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը։ Գուշակյան Թորգոմը նպաստել է եգիպտահայ գաղութի հասարակական մշակութային կյանքի աշխուժացմանը։ Գլխավորել է Խորհրդային Հայաստանին ցույց տրվող օգնության գործը (1920-1921, 1926 թթ.

Գրականություն խմբագրել

  • Արմաշու վանքը, ԿՊ, 1914 թ.
  • Խրիմյան Հայրիկ (իր ծննդյան հարյուրամյակին առթիվ), Փարիզ, 1925 թ.
  • Հուշարձան Աստվածաշունչի հայերեն թարգմանության հազար հինգ հարյուրամյակի, Երուսաղեմ, 1938 թ.
  • Հազարտողյակ փորագրություն, հ․ 1, Վնտ․, 1939 թ.
  • Ցուցակ հայերեն ձեռագրաց Ս․ Նշանի վանուց ի Սեբաստիաւ Վնն․, 1961 թ.
  • Ալպոյաճյան Ա․, Թորգոմ պատրիարք Գուշակյան, Կահիրե, 1940 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Գուշակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 253