Թոնգյոնգ (հանգըլ՝ 통영시, հանջա՝ 統營市), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ նահանգում։

Քաղաք
Թոնգյոնգ
통영시 / 統營市
Դրոշ

ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՆահանգՀարավային Գյոնգսանգ
Ներքին բաժանում1 ըբ, 6 մյոնգ, 11 դոն
ՔաղաքապետՉին Ընջան
Առաջին հիշատակում1914
Տվյալ կարգավիճակում1995 թվականից
Մակերես236,5 կմ²
Կլիմայի տեսակհասարակածային մուսոնային կլիմա
Խոսվող լեզուներկորեերեն
Բնակչություն121 020 մարդ (սեպտեմբեր 2023)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+82 55
Պաշտոնական կայքtongyeong.go.kr
Թոնգյոնգ (Հարավային Կորեա)##
Թոնգյոնգ (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Սամհանի դարաշրջանում ժամանակակից Թոնգյոնգի տեղում բնակություն էր հաստատել Կոջամիդոն ցեղային միությունը։ Այնուհետև այս հողերի վրա է հաստատվում Սոկայա պետական միավորումը։ Կորեական երեք թագավորությունների ժամանակաշրջանում այստեղ է հիմնվում Կոջա (Կոջեգուն) գավառը, որը սկիզբ է դնում ժամանակակից Կոսոնգ գավառին։

1018 թվականին կազմավորվում է Կոջա (Կոջեգուն), իսկ 1900 թվականին՝ Չանգնամ (Չինգնամգուն) գավառը, որը հետագայում անվանափոխվում է Յոնգնամի։ 1914 թվականին այս երկու գավառները միավորվում և ձևավորում են Թոնգյոնգ գավառը։ 1953 թվականին Գոջեն մտցվում է Թոնգյոնգի կազմի մեջ։

1995 թվականին Թոնգյոնգը միավորվում է հարևան Չունգմու քաղաքի հետ և ստանում քաղաքի (սի) կարգավիճակ[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Թոնգյոնգը գտնվում է Հարավային Գյոնգսանգ նահանգի հարավային մասում, Կորեական նեղուցի ափին։ Քաղաքի որոշ հատվածներ տեղակայված են կղզիների վրա (ընդհանուր 151 կղզի, որոնցից միայն 48-ն են բնակելի)։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է, գյուղատնտեսությունը թույլ է զարգացած, բնակչությունը հիմնականում զբաղվում է ձկնորսությամբ։ Հաճախակի բնույթ ունեն թայֆունները[3]։

Կլիմա խմբագրել

Կլիման զգալիորեն գտնվում է օվկիանոսի ազդեցության տակ։

Թոնգյոնգ (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 8.1
(46.6)
10.0
(50)
13.4
(56.1)
18.0
(64.4)
21.9
(71.4)
24.8
(76.6)
27.6
(81.7)
29.7
(85.5)
26.9
(80.4)
22.6
(72.7)
16.3
(61.3)
10.7
(51.3)
19.2
(66.6)
Միջին օրական °C (°F) 3.1
(37.6)
4.9
(40.8)
8.6
(47.5)
13.4
(56.1)
17.5
(63.5)
20.9
(69.6)
24.4
(75.9)
26.1
(79)
22.6
(72.7)
17.6
(63.7)
11.2
(52.2)
5.5
(41.9)
14.7
(58.5)
Միջին ցածր °C (°F) −0.8
(30.6)
0.7
(33.3)
4.4
(39.9)
9.3
(48.7)
13.9
(57)
17.9
(64.2)
22.0
(71.6)
23.4
(74.1)
19.4
(66.9)
13.7
(56.7)
7.0
(44.6)
1.3
(34.3)
11.0
(51.8)
Տեղումներ մմ (դյույմ) 29.8
(1.173)
40.8
(1.606)
83.1
(3.272)
128.3
(5.051)
180.1
(7.091)
197.6
(7.78)
313.5
(12.343)
225.8
(8.89)
136.7
(5.382)
54.2
(2.134)
39.8
(1.567)
21.1
(0.831)
1450,8
(57,118)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 5.1 5.4 7.9 9.3 9.6 11.0 14.8 11.2 8.5 5.3 5.4 3.9 97.4
% խոնավություն 53.4 54.6 58.4 64.9 72.4 78.9 84.8 80.6 74.3 66.8 61.9 55.0 67.2
Միջին ամսական արևային ժամ 198.8 192.3 201.4 205.9 217.0 174.4 147.2 189.5 170.2 211.0 196.1 206.6 2310,4
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Վարչական բաժանում խմբագրել

Թոնգյոնգը վարչականորեն բաժանվում է 1 ըպի, 6 մյոնգի և 11 դոնգի․ [4]

Անվանում հանգըլ տարածք, կմ² բնակչություն, մարդ ներքին բաժանում
Սանյանգըպ 산양읍 39,38 2 412 5 րի (ռի)
Յոկջիմյոն 욕지면 23,74 4 793 6 րի (ռի)
Յոնգնամմյոն 용남면 16,9 10 849 11 րի (ռի)
Կվանգդոմյոն 광도면 42,3 13 083 7 րի (ռի)
Սարյանգմյոն 사량면 26,83 1 907 4 րի (ռի)
Դոսանմյոն 도산면 38,23 3 637 7 րի (ռի)
Ինփյոնգդոնգ 인평동 4,97 5 494
Մյոնգջոնգդոնգ 명정동 3,92 5 110
Միսու Իդոն 미수2동 2,48
Միսու Իլդոնի հետ
12 859
Միսու Իլդոնի հետ
Միսուդոնի կազմի մեջ
Միսու Իլդոն 미수1동 2,48
Միսու Իդոնի հետ
12 859
Միսու Իդոնի հետ
Միսուդոնի կազմի մեջ
Մուջոնդոնգ 무전동 1,84 14 251
Բոնգփյոնգդոնգ 봉평동 1,69 6 401
Բուկսանդոնգ 북신동 1,06 12 694
Դոնամդոնգ 도남동 2,11 7 918
Դոչանդոնգ 도천동 1,45 7 634
Ջոնգլյանգդոնգ 정량동 1,93 12 337
Ջունգանգդոնգ 중앙동 0,67 7 337

Տուրիզմ և տեսարժան վայրեր խմբագրել

  • Չոնգնյոլսայի բուդդիստական տաճար։ Իմջինյան պատերազմից յոթ տարի անց անվանի վոևոդ Լի Ունյոնի կողմից կառուցվել է սուրբ տաճարը։ Ներկայումս Չոնգնյոլսայի ճարտարապետական անսամբլը վերականգնված է և բաց է զբոսաշրջիկների համար[5]։
  • Նամմանսանի քանդակագործական պարկ[6]։
  • Թյոնգյոնգի պատմական թանգարան[7]։
  • Հասան Տեչհոպի փառատոն։ Այն նվիրված է Իմջինյան պատերազմի ժամանակ Հանսանդո կղզու մոտ ճապոնական նավատորմի նկատմամբ ադմիրալ Լի Սունսինի տարած ծովային հաղթանակին[8]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնգյոնգ» հոդվածին։