Թոմ Օդել
Թոմաս Պիտեր Օդել (անգլ.՝ Thomas Peter Odell, նոյեմբերի 24, 1990[1][2], Չիչեստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի երգահան-երգիչ։ Դեբյուտային՝ Songs from Another Love ալբոմը թողարկել է 2013 թվականին։ BRIT մրցանակաբաշխությունում 2013 թվականին ստացել է «Քննադատների ընտրություն» մրցանակը։ Առաջին ստուդիական ալբոմը՝ Long Way Down, թողարկվել է 2013 թվականի հունիսի 24-ին։
Թոմ Օդել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1990[1][2] (30 տարեկան) Չիչեստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ինդի ռոք և ինդի փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահար, մոդել և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Columbia Records և In the Name Of? |
Կրթություն | Seaford College? |
Կայք | tomodell.com |
Tom Odell Վիքիպահեստում |
Վաղ տարիներԽմբագրել
Թոմ Օդելը ծնվել է հարավային Սասեքսի Չիեսետեր քաղաքում, հայրը՝ ինքնաթիռի օդաչու, մայրը՝ դպրոցի ուսուցչուհի[3]: Ունի ավագ քույր[4]: Թոմը իր մանկության մեծ մասը հոր աշխատանքի պատճառով անց է կացրել Նոր Զելանդիայում: Սովորել է Սիֆորդ քոլեջում[3]: Ուսանել է դաշնամուր մինչև դասական 7-րդ աստիճան։ Սկսել է գրել իր երգերը 13 տարեկան հասակում, բայց ոչ ոք դրանց մասին չի պատմել, որովհետև մտածել է դրանք «զիլ» չեն[3][5]:
18 տարեկան հասակում Թոմը որոշում է ուսանել Յորքի համալսարանում[6] և փորձում է տեղ ստանալ Լիվերպուլի երաժշտական քոլեջում[7]: Նա մասնակցում էր երեկոյան «ազատ միկրոֆոն» միջոցառումների. «Դա ստորացումներով լի էր. ստեղնաշարը ձեռքից բաց չթողնելը, բանդաների կողմից միկրոֆոնը ձեռքիցս վերցնելը և ծիծաղելը... ես սովորեցի կատարել, սովորեցի՝ որ երգերն են գործում»[3][8]: Մեկ տարի հետո, բարմենի իր աշխատանքից հոգնած, նա տեղափոխվում է Չիչեստեր[7]: Օգտագործելով տատիկի մեքենան՝ նա մշտապես մեկնում էր Լոնդոն՝ շոուներ անելու և երաժշտական դպրոցներում գովազդներ անելու[8][9]: Հետո նա տեղափովում է Լոնդոն՝ նվագելու «Թոմը և տարվա եղանակները» խմբում[9][10]: Սակայն հետագայում նա որոշեց դառնալ մենակատար, որովհետև «չէր ցանկանում ստիպված լինել հույսը դնելու ուրիշների վրա»:
ԿարիերաԽմբագրել
Օդելը պայմանագիր է կնքել In the Name Of լեյբլի հետ, որը Columbia Records ընկերության դրոշմն է։ Նա հայտնաբերվել է լեյբլի ղեկավար Լիլի Ալենի կողմից, ով նշել է, որ «նրա էներգիան բեմի վրա ինձ հիշեցրեց Դեյվիդ Բոուին»[11]: Նա ալբոմի համար ստացել է կանխավճար. «Ես գնացի և կանխիկ գումարով բերեցի մի հին Մինի Կուպեր: Հետո, երեք շաբաթ անց, վերադարձա Շոտլանդիայի ելույթից, և մեքենան չկար, այնպես որ եթե դուք տեսնեք կանաչ դասական Մինի Կուպեր, այն իմն է»[3]: Նա թողարկել է իր ընդլայնված պիեսը 2012 թվականի նոյեմբերին[12]: Հեռուստատեսային դեբյուտը եղել է 2012 թվականի նոյեմբերին, որտեղ հանդես է եկել որպես կատարող[7][13]: Թոմը ներկայացվել է ԲիԲիՍի հեռուսատընկերության «2013 թվականի ձայնը» քվերակության 15 թեկնածուների շարքում՝ 2013 թվականի հունվարին[14]: Այդ ամիս նաև նրա "Another Love" սինգլը օգտագործվել է ԲիԲիՍի ընկերության կողմից՝ 2013 թվականի իրենց ծրագիրը գովազդելու համար[15]: Թոմի երգերը օգտագործվել են նաև նորաձևության «Բարբերի» շուների ժամանակ[16]: Թոմը ճանաչվել է BRITs' մրցանակաբաշխության «քննադատների ընտրություն» անվանակարգի հաղթող։ Անվանակարգը նախկինում հաղթել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ադելը, Ֆլորենսը և մեքենան[17] և 2013 թվականի փետրվարին հեռուստատեսային հանդիսության ժամանակ Էմիլի Սանդեի կողքին հարցազրույց է տվել[18]:
Թոմի առաջին ալբոմը՝ Long Way Down, թողարկվել է 2013 թվականի հունիսի 24-ին[19] և Միացյալ Թագավորության երաժշտական մրցույթներում գրավել առաջին հորիզոնականը։ Նա 2013 թվականի հուլիսի 13-ին Լոնդոնի Հայդ այգում աջակցել է The Rolling Stones խմբին[20], սակայն հիվանդության պատճառով չի կարողացել կատարել[21]:
Թոմը 2014 թվականին «Ivor Novello Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «տարվար երգահան»[22]: Նրա՝ «Can't Pretend» երգը օգտագործվել է հեռուստատեսային սերիալներում։
Ամենանոր երգը The Beatles' խմբի «Real Love» երգի «cover» տարբերակն է, որը 2014 թվականին դարձել է Ջոն Լյուիի ամանորյա գովազդը և նրան բերել մեծ հասարակայնություն։ Գովազդը ներկայացնում է պինգվինի, որը գտնում է սեր, որը թողարկվել է նույն օրերին, ինչ սինգլը։ Գովազդի՝ եթեր գնալուց մի քանի ժամ հետո երգը հայտնվել է երաժշտության փնտրման Shazam համակարգի «տենդենցներ» բաժնի ամենաբարձր հորիզոնականում։ Թողարկումից 3 օր անց այն եղել է Միացյալ թագավորության Թոք 40-ի 21-րդ հորիզոնականում՝ հասնելով մինչև 7-րդ հորիզոնականի։
Ներշնչանքի աղբյուրներԽմբագրել
Թոմը մեծացել է լսելով Էլթոն Ջոնին: Առաջին ալբոմը, որը նա լսել է, եղել է Goodbye Yellow Brick Road (1973 թ.)։ Նա նաև նշում է Դեյվիդ Բոուիի, Ջեֆ Բաքլիի, Բոբ Դիլանի, Արթուր Ռասելի, Լեոնարդ Քոհենի, Լեոնել Ռասելի, Բիլի Ջոելի, Ռենդի Նյումենի, Թոմ Վայթսի, Ռոդրիգեսի և Բրյուս Սպրիգսթինի անունները որպես ներշնչանքի աղբյուրներ[4][8][23][24][25][26][27][28]:
Թոմը ասել է, որ իր երգերի բառերը ներշնչանքը «6 ամսից ավելի որևէ մեկի հետ հարաբերությունները պահելու անկարողության արդյունքն է»: Նա նաև ասում է. «Կարծում եմ՝ ավելի լավ երգեր եմ գրում, երբ ազնիվ եմ և գրում եմ այն մասին, թե ինչ է կատարվում ինձ հետ: Այնուամենայնիվ, կարող է մի փոքր տարօրինակ թվալ, երբ ընկերները կամ ընկերուհին պարզում են, որ երգը իրենց մասին է: Բայց հրաշալի է, թե ինչ ես դու կարող ստանալ դրանից. կարծում եմ՝ նրանք դա «գեղարվեստական արտոնագիր» են անվանում»[29]:
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
Անվանումը | Ալբոմի մանրամասները | Գրաված ամենաբարձր հորիզոնականները | Սերտիֆիկատներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK [30] |
AUT [31] |
BEL (Vl) [32] |
BEL (Wa) [33] |
DEN [34] |
GER [35] |
IRE [36] |
NL [37] |
NZ [38] |
SWI [39] | |||
Long Way Down |
|
1 | 48 | 5 | 26 | 36 | 17 | 5 | 1 | 39 | 2 |
Այլ ելույթներԽմբագրել
Անվանումը | Ալբոմի մանրամասները |
---|---|
Songs from Another Love |
|
The Another Love EP |
|
ՍինգլներԽմբագրել
Անվանումը | Տարի | Գրաված ամենաբարձր հորիզոնականները | Սերտիֆիկատներ | Ալբոմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK [30] |
AUT [31] |
BEL (Vl) [32] |
BEL (Wa) [33] |
FRA [42] |
GER [35] |
IRE [36] |
NL [37] |
SWI [39] | |||||||||
"Another Love" | 2012 | 10 | 2 | 1 | 16 | 11 | 11 | 24 | 6 | 23 | Long Way Down | ||||||
"Can't Pretend" | 2013 | 67 | - | 52 | 83 | 200 | - | - | - | - | |||||||
"Hold Me" | 44 | - | - | - | - | - | - | - | - | ||||||||
"Grow Old with Me" | 46 | - | 53 | - | - | - | - | - | - | ||||||||
"I Know" | 92 | - | 70 | 72 | - | - | - | - | - | ||||||||
"Real Love" | 2014 | 7 | - | - | - | - | - | 16 | - | - | N/A | ||||||
"-" ցույց է տալիս, որ չի թողարկվել կամ չի եղել մրցույթներում |
Պրոմո սինգլներԽմբագրել
Անվանումը | Տարի | Գրաված ամենաբարձր հորիզոնականը | Ալբոմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
"Sirens" | 2013 | - | Long Way Down | |||||||||||
"-" ցույց է տալիս, որ չի թողարկվել կամ չի եղել մրցույթներում |
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2013 | MTV | 2013 թվականի հայտնություն[47] | Առաջադրված |
BRIT Awards | Քննադատների ընտրություն[18] | Հաղթանակ | |
BBC | 2013 թվականի ձայն[14] | Առաջադրված | |
2014 | BRIT Awards | Բրիտանացի տղա սոլո արտիստ | Առաջադրված |
Բրիտանական բեկումնային առաջընթաց | Առաջադրված | ||
Ivor Novello Awards | Տարվա երգահան | Հաղթանակ |
Տես նաևԽմբագրել
ՀղումներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allmusic — 1991.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Simon Lewis (փետրվարի 16, 2013)։ «Tom Odell: 'Women are the only rock stars now.. I want to be like Adel': The Brit Award-winner is poised for superstardom | Mail Online»։ Dailymail.co.uk։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ 4,0 4,1 Selby Jenn։ «Tom Odell Interview Long Way Down Burberry – Celebrity & Music (Glamour.com UK)»։ Glamourmagazine.co.uk։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ Cosyns Poppy (նոյեմբերի 30, 2012)։ «Tom Odell on songwriting since age of 13»։ The Sun։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ «Soundbite»։ Cml.sad.ukrd.com։ Վերցված է 2014 թ․ մայիսի 23
- ↑ 7,0 7,1 7,2 Tom Lamont (մարտի 24, 2013)։ «Tom Odell: 'Having your heart broken makes for good songs' | Music | The Observer»։ Guardian։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ 8,0 8,1 8,2 Thorogood Tom (հունվարի 15, 2013)։ «Exclusive: Tom Odell talks to The Sun»։ The Sun։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ 9,0 9,1 «Tom Odell talks music, fame and the Brits»։ YouTube։ փետրվարի 20, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ «Tom Odell interview by In:Demand Scotland on SoundCloud – Hear the world’s sounds»։ Soundcloud.com։ հունվարի 17, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ «Lily Allen Gushes About BRITS Critics' Choice Winner Tom Odell – Yahoo! omg! UK»։ Uk.omg.yahoo.com։ դեկտեմբերի 21, 2012։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ 12,0 12,1 «'Songs From Another Love' by Tom Odell»։ iTunes։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ «Later... with Jools Holland – Series 41, Episode 10»։ BBC։ նոյեմբերի 30, 2012։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ 14,0 14,1 «Sound of 2013 Profile: Tom Odell»։ BBC։ դեկտեմբերի 10, 2012։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ «BBC One – Love 2013»։ TV Ad Music։ հունվարի 2, 2013։ Վերցված է 2013 թ․ հունվարի 2
- ↑ «Tom Odell performs at Burberry's London Fashion Week show – video – Music News – Digital Spy»։ Digitalspy.ie։ փետրվարի 20, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ «Laura Mvula, Tom Odell and AlunaGeorge for BRITs Critics' Choice 2013»։ Digital Spy։ դեկտեմբերի 6, 2012։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ 18,0 18,1 «Brit Awards tip Tom Odell for the top»։ BBC։ դեկտեմբերի 20, 2012։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ 19,0 19,1 «'Long Way Down' by Tom Odell»։ Amazon.co.uk։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ «Newsbeat – Tom Odell releases Another Love EP»։ BBC։ ապրիլի 24, 2013։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ «Stones turn up the head at Park gig»։ belfasttelegraph.co.uk։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 14
- ↑ «Ivor Novello Awards 2014: Tom Odell, London Grammar and Nick Cave all winners»։ Telegraph։ Վերցված է 2014 թ․ մայիսի 23
- ↑ «Welcome to ShawConnect – Music Blog – Interview: Rising star Tom Odell»։ Blogs.shawconnect.ca։ փետրվարի 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-26-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 29
- ↑ «Tom Odell named BRITs Critics' Choice Winner»։ Sky News։ դեկտեմբերի 20, 2012։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22
- ↑ Tan Emily (հոկտեմբերի 31, 2012)։ «Introducing: Tom Odell»։ The Line of Best Fit։ Վերցված է 2013 թ․ մարտի 29
- ↑ «Street North East | Interview with Tom Odell ahead of Jake Bugg show, in Newcastle»։ Streetnortheast.com։ նոյեմբերի 30, 2012։ Վերցված է 2013 թ․ մարտի 29
- ↑ Olivia Schaff (դեկտեմբերի 20, 2012)։ «Tips 2013: Tom Odell | Feature | Music»։ Music.thedigitalfix.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-28-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 29
- ↑ Earnshaw Helen (ապրիլի 15, 2013)։ «Tom Odell Exclusive Interview»։ Femalefirst.co.uk։ Վերցված է 2013 թ․ հունիսի 30
- ↑ «Get To Know: Tom Odell | Music»։ Hunger Tv։ Վերցված է 2013 թ․ մարտի 29
- ↑ 30,0 30,1 «Tom Odell > UK Charts»։ officialcharts.com/
- ↑ 31,0 31,1 «Discographie Tom Odell»։ austriancharts.at/ Hung Medien
- ↑ 32,0 32,1 «Discografie Tom Odell»։ ultratop.be/nl/ Hung Medien
- ↑ 33,0 33,1 «Discographie Tom Odell»։ ultratop.be/fr/ Hung Medien
- ↑ «Discography Tom Odell»։ danishcharts.com/ Hung Medien
- ↑ 35,0 35,1 «Discografie Tom Odell»։ charts.de/ Hung Medien
- ↑ 36,0 36,1 Peak positions in Ireland:
- For "Another Love": «Chart Archive > Irish Singles > Week ending: 7 February 2013»։ (IRMA)։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին։ Վերցված է 26 December 2014
- For Long Way Down: «Chart Archive > Irish Albums > Week ending: 27 June 2013»։ (IRMA)։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին։ Վերցված է 26 December 2014
- ↑ 37,0 37,1 «Discografie Tom Odell»։ dutchcharts.nl/ Hung Medien
- ↑ «Discography Tom Odell»։ charts.org.nz/ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-09-ին։ Վերցված է 2014-12-26
- ↑ 39,0 39,1 «Discographie Tom Odell»։ hitparade.ch/ Hung Medien
- ↑ 40,0 40,1 «BPI Certified Awards»։ British Phonographic Industry։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30
- ↑ «'The Another Love EP' by Tom Odell»։ iTunes։ Վերցված է 2013 թ․ հունիսի 14
- ↑ «Discographie Tom Odell»։ lescharts.com/ Hung Medien
- ↑ «Ultratop − Goud en Platina – singles 2013»։ Ultratop. Hung Medien։ Վերցված է 2013 թ․ հունիսի 9
- ↑ «Gold-/Platin-Datenbank (Tom Odell; 'Another Love')» (German)։ Bundesverband Musikindustrie։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30
- ↑ «Austrian single certifications – Tom Odell – Another Love» (German)։ IFPI Austria։ Վերցված է փետրվարի 25, 2014
- ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards (Tom Odell; 'Another Love')»։ IFPI Switzerland. Hung Medien։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23
- ↑ «MTV's Brande New For 2013 Nominees announced»։ MTV։ նոյեմբերի 28, 2012։ Վերցված է 2013 թ․ հունվարի 14
Արտաքին հղումներԽմբագրել
Թոմ Օդել Վիքիպահեստում |