Թոմ Ռոզենտալ (անգլ.՝ Tom Rosenthal; օգոստոսի 26, 1986(1986-08-26), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ և կոմպոզիտոր։ Նրա երաժշտությունը նկարագրվել է որպես «կարճ, վարպետորեն մշակված փոփ-երաժշտություն»[1]։

Թոմ Ռոզենտալ
Ծնվել էօգոստոսի 26, 1986(1986-08-26) (37 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Ժանրերերգերի հեղինակ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունԴարհեմի համալսարան
Կայքtomrosenthal.co.uk

Երաժշտության մասին խմբագրել

Այժմ Թոմն ունի 5 ալբոմ, որոնք ինքնուրույն թողարկվել են նրա սեփական լեյբլում՝ «Tinpot Records»-ում։ Spotify-ում նրա երգերը լսել են ավելի քան 200 միլիոն անգամ[2], իսկ YouTube-ում երգերի տեսահոլովակներն ունեն ավելի քան 80 միլիոն դիտում[3]։ Ներկայումս Թոմի աշխատանքները թողարկվում են «Universal Music Publishing Group» հրատարակչությունում։

Թոմի երաժշտությունը սովորաբար ուղեկցվում է տարբեր ոճերի երաժշտական տեսահոլովակներով։ «A Thousand Years»[4], «As Luck Would Have It»[5], «I Like It When You Are Gone»[6], «Lead Me To You»[7] և «Fenn»[8] երգերի տեսահոլովակները հայտնվել են «Vimeo Staff Picks» քաղվածքում։ «Watermelon» երգի տեսահոլովակը ներառվել է 2014 թվականի Huffington Post թոփ 30 երաժշտական տեսահոլովակների ցանկում[9]։ «Lights are on But Nobody's Home» երգի տեսահոլովակում գլխավոր դերը խաղացել է բրիտանացի կոմիկ Ջոզի Լոնգը[10]։ Որոշ տեսահոլովակներ նկարահանվել են երկրպագուների քրաուդսորսինգի սկզբունքի միջոցով․ այսպես՝ «Hugging You» տեսահոլովակում մարդկային գրկախառնության տեսանյութեր են օգտագործվել[11], իսկ «Just As»-ում՝ ծնողների, պապիկ-տատիկների տեսանյութեր[12]։ Ռոզենտալը երգերի շարք է գրել մարդկանց և վիճաբանությունների մասին, օրինակ, «I'm Yohan Blake» (Յոհան Բլեյքի և Ուսեյն Բոլտի դեմ նրա սպորտային կարիերայի մասին)[13], «Hey Luis Don’t Bite Me» (Լուիս Սուարեսի կծելու միջադեպի մասին)[14], «Melania» (Մելանյա Թրամփի՝ առաջին լեդիի մասին)[15], ինչպես նաև ամանօրյա երգ-շնորհավորանք Ջեֆ Բեզոսի համար՝ «Dear Mr Amazon Lady» (Մայքլեքսի հետ)[16]։

Թոմի «Forgets Slowly», «Lights on But Nobody's Home» և «Take Care» երգերը կարելի է լսել «Skins» սերիալի «Alo» սերիայում[17]։ «Go Solo» երգն օգտագործվել է գերմանական «Մեղրը գլխում» ֆիլմի սաունդթրեքում (2014), «Kid Poker» (2015) և «Hard Knocks» վավերագրական ֆիլմերի սաունդթրեքում, «Ֆելիքս և Մեյրա» ֆիլմի թրեյլերում[18]։ «Go Solo» և «I Want You in My Dreams» երգերը ներառվել են «Where We're Meant to Be» գեղարվեստական ֆիլմի սաունդթրեքում[19]։ «It's OK» երգը հնչել է «Գիսաստղ» (2014), «Անեստեզիա» (2014) և «Ոդիսական» (2016) ֆիլմերի թրեյլերում։ 2016-2018 թվականներին նրա «It’s OK» և «Woes» երգերը հնչել են «Հարևաններ» սերիալում[20]։

Թոմը նաև սաունդթրեքների շարք է գրել կարճամետրաժ ֆիլմերի և գովազդային տեսանյութերի համար[21]։

2016 թվականի մարտի 10-ից 2016 թվականի ապրիլի 19-ը Թոմը թողարկել է տասը սերիայից բաղկացած վլոգ։ Տեսանյութերում ցուցադրվում էին ինչպես իր կենդանի ելույթները, այնպես էլ Թոմի ընտանիքի անդամները և ընկերները։ Եզրափակիչ թողարկումը ներառել է հարցազրույց կոմիկ և դերասան Թոմ Ռոզենտալի հետ[22]։ Վլոգների երկրորդ սերիան նա սկսել է 2017 թվականի օգոստոսի 17-ին, որն ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերի 29-ին։

2019 թվականի մարտի 13-ին Սուրբ Պանկրատիուսի Հին եկեղեցում տեղի է ունեցել Թոմի առաջին համերգը, որին հաջորդել է Եվրոպայում շրջագայությունը և համերգը Խորհրդային մատուռում։ 2020 թվականին Թոմը շարունակել է համերգներով հանդես գալ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, մինչև որ շրջագայությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Անձնական կյանք խմբագրել

Ներկայիս դրությամբ երաժիշտն ապրում է Լոնդոնում ցուցանակների նկարիչ Բելլա Փեյսի[23] և համատեղ դստրերի՝ Բեսսի (Մականունը Բոլու) ու Ֆեննի հետ։

Ռոզենտալի դուստրը՝ Ֆեննը, 4 տարեկանում հորինել է «Dinosaurs in Love» երգը, որը 2020 թվականին դարձել է վիրուսային հիթ և համացանցային սենսացիա[24]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
Keep a Private Room Behind the Shop
  • Թողարկման տարեթիվ՝ 2011 թվականի հոկտեմբերի 10
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ CD, թվային բեռնում
Who's That in The Fog?
  • Թողարկման տարեթիվ՝ 2013 թվականի հոկտեմբերի 25
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ CD, թվային բեռնում, վինիլ
Bolu
  • Թողարկման տարեթիվ՝ 2015 թվականի ապրիլի 10
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ CD, թվային բեռնում, 12" վինիլ
Fenn
  • Թողարկման տարեթիվ՝ 2017 թվականի մայիսի 26
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ CD, թվային բեռնում, վինիլ
Z-Sides
  • Թողարկման տարեթիվ՝ 2018 թվականի հոկտեմբերի 26
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ CD, թվային բեռնում, վինիլ

EP խմբագրել

Անվանում Մանրամասներ
The Pleasant Trees
  • Թողարկման տարեթիվ՝ 2014 թվականի մարտի 14
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ թվային բեռնում
The Pleasant Trees, Vol. 2
  • Թողարկման տարեթիվ՝ 2015 թվականի դեկտեմբերի 25
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ թվային բեռնում
The Pleasant Trees, Vol. 3
  • Թողարկման տարեթիվ՝ 2016 թվականի մայիսի 13
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ թվային բեռնում
Don’t Die Curious
  • Թողարկման տարեթիվ՝ 2018 թվականի մարտի 30
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ թվային բեռնում

Հավաքածուներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
B-Sides
  • Թողարկման տարեթիվ՝ 2013 թվականի ապրիլի 29
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ թվային բեռնում
The Pleasant Trees (Volumes 1, 2 & 3)
  • Թողարկման տարեթիվ՝ 2016 թվականի մայիսի 13
  • Լեյբլ՝ Tinpot Records
  • Ֆորմատ՝ CD, թվային բեռնում, վինիլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chris Saunders (2011 թ․ հոկտեմբերի 9). «Tom Rosenthal - Keep A Private Room Behind The Shop» (անգլերեն). musicOMH. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Tom Rosenthal». Spotify. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Tom Rosenthal». YouTube. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Tom Rosenthal - 'A Thousand Years' (Official Music Video)» (անգլերեն). Vimeo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  5. «Tom Rosenthal | "As Luck Would Have It" - Official music video» (անգլերեն). Vimeo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  6. «I Like It When You're Gone» (անգլերեն). Vimeo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Tom Rosenthal | “Lead Me To You” - Official music video» (անգլերեն). Vimeo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Tom Rosenthal - Fenn (Official Music Video)» (անգլերեն). Vimeo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  9. Priscilla Frank (2014 թ․ դեկտեմբերի 11). «The 30 Best Music Videos Of 2014» (անգլերեն). HuffPost. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  10. «Tom Rosenthal - Lights are on but Nobody's Home (Official Music Video)». YouTube. 2011 թ․ նոյեմբերի 15.
  11. «Tom Rosenthal feat. Billie Marten - Hugging You [Official Video]». YouTube. 2018 թ․ նոյեմբերի 25.
  12. «Tom Rosenthal - Just As (Official Music Video)». YouTube. 2016 թ․ օգոստոսի 15.
  13. «Tom Rosenthal – I'm Yohan Blake Lyrics» (անգլերեն). Genius. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  14. «Tom Rosenthal – Hey Luis Don't Bite Me Lyrics» (անգլերեն). Genius. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  15. «Tom Rosenthal – Melania Lyrics» (անգլերեն). Genius. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  16. «The Michalaks - Dear Mr Amazon Lady lyrics» (անգլերեն). Lyrics.az. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  17. «Skins Season 6 Episode 7: Alo Skins Music : what tracks were played on Frankie's Episode» (անգլերեն). Skins Music Guide. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  18. «FÉLIX ET MEIRA Trailer | Canada's Top Ten Film Festival 2014» (անգլերեն). YouTube.
  19. «Where We're Meant to Be (2016)» (անգլերեն). IMDb. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  20. «Neighbours Episode 7498 from 2016» (անգլերեն). Neighbours Episodes. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  21. «Soundtracks» (անգլերեն). Tom Rosenthal. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  22. Tom Rosenthal (2016 թ․ ապրիլի 16). «10. Take Your Guess» (անգլերեն). YouTube.
  23. «Bella Pace» (անգլերեն). bellapace.co.uk. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  24. Brenna Ehrlich (2020 թ․ հունվարի 29). «Three-Year-Old's 'Dinosaurs in Love' Song Is a Real Tear-Jerker» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.