Թոմաս Ջորջ (Թոմ) Հուպեր (անգլ.՝ Thomas George «Tom» Hooper, հոկտեմբերի 5, 1972(1972-10-05), Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, նկարահանել է «Անիծված Յունայթեդը», «Թշվառները», «Թագավորի ելույթը» և «Դանիացի աղջիկը»։ Օսկարի դափնեկիր «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Թագավորի ելույթը» ֆիլմի համար։

Թոմ Հուպեր
Ծնվել էհոկտեմբերի 5, 1972(1972-10-05) (51 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՀամալսարանի քոլեջ, Վեսմինստերի դպրոց և Հայգեյթի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0393799

Կենսագրություն

խմբագրել

Թոմ Հուպերը ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 1-ին Լոնդոնում, Մերեդիթ և Ռիչարդ Հուպերների ընտանիքում։ Մերեդիտը ավստրիացի գրող և դասախոս է, իսկ Ռիչարդը՝ անգլիացի բիզնեսմեն։ Հուպերը կրթություն է ստացել Հայգեյթի և Վեսթմեսթիրի դպրոցներում։

13 տարեկանում նկարահանել է առաջին կարճամետրաժ ֆիլմը Painted Faces 16մմ ֆոտոխցիկով, որը նրան նվիրել էր հորեղբայրը։ 1992 թվականին ֆիլմը ցուցադրվել է Channel 4 հեռուստաալիքով։ Ֆիլմի արտադրությունը մասամբ ֆինանսավորել է Պոլոմ Վայլենդոմը[2]։

2009 թվականին թողարկվել է «Անիծված Յունայթեդը» ֆիլմը, որը պատմում է Լիդս Յունայթեդի մասին։ 2010 թվականին Հուպերը նկարահանել է «Թագավորի ելույթը» ֆիլմը, ստացել է չորս «Օսկար», այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Հուպերն արժանացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակին։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Հուպեր» հոդվածին։