Թոմ Կերնի (անգլ.՝ Tom Cairney, հունվարի 20, 1991(1991-01-20)[1][2][3], Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Թոմ Կերնի
Tom Cairney
Կերնին Ֆուլհեմի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Thomas Cairney
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1991(1991-01-20)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Նոթինգհեմ, Նոթթինգեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ֆուլհեմ
Համար 10
Պատանեկան կարիերա
1998-2007 Անգլիա Լիդս Յունայթեդ
2007-2009 Անգլիա Հալ Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2014 Անգլիա Հալ Սիթի 70 (2)
2013-2014   Անգլիա Բլեքբուրն Ռովերս 23 (1)
2014-2015 Անգլիա Բլեքբուրն Ռովերս 53 (7)
2015-ներկա Անգլիա Ֆուլհեմ 172 (32)
Ազգային հավաքական
2009 Շոտլանդիա Շոտլանդիա Մ19 2 (0)
2010-2012 Շոտլանդիա Շոտլանդիա Մ21 6 (1)
2017-ներկա Շոտլանդիա Շոտլանդիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 3-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 3-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Հալ Սիթի խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Կերնին սկսել է Լիդս Յունայթեդում։ 16 տարեկան հասակում նա հեռացվեց ակումբից ցածր հասակի համար[5], ինչից հետո՝ 2007 թվականին միացավ Հալ Սիթիի ակադեմիային։ 2008-09 մրցաշրջանում Կերնին ճանաչվեց Հալի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[6] և 2009 թվականի հունիսին 2 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի օգոստոսի 25-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Սաութենդ Յունայթեդի դեմ խաղում[8]։ Այս խաղում նա բացեց հանդիպման հաշիվը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ[9]։

 
Կերնին Հալ Սիթիի կազմում 2011 թվականին

Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Կերնին անցկացրեց 2010 թվականի հունվարի 30-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[10][11]։ Առաջին գոլը առաջնությունում խփեց մարտի 7-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[12][13]։ Մարտի 31-ին նա 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Հալ Սիթիի հետ[14]։ Իր առաջին մրցաշրջանում Կերնին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։ 2011 թվականի հունվարին նա երկարաձգեց իր պայամագնիրը ակումբի հետ մինչև 2013 թվականը[16]։

2011 թվականի հոկտեմբերի 22-ին Կերնին 2 գոլային փոխանցում տվեց Ուոտֆորդի դեմ խաղում՝ օգնելով Հալ Սիթիին հաղթել 3-2 հաշվով[17][18]։ 2012 թվականի հունվարի 7-ին նա գոլի հեղինակ դարձավ Անգլիայի գավաթի Իպսվիչ Թաունի դեմ խաղում[19][20]։ Օգոստոսի 28-ին շոտլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Անգլիայի լիգայի գավաթի Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում, սակայն Հալը պարտվեց 3-2 հաշվով[21][22]։ Հալ Սիթիի կազմում Կերնին անցկացրեց 80 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Բլեքբուրն Ռովերս խմբագրել

2013 թվականի օգոստոսի 1-ին Կերնին մինչև 2014 թվականի հունվարը վարձավճարով միացավ Բլեքբուրն Ռովերսին[23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ փոխարինման մտնելով Դերբի Կաունտիի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին հանդիպումը Բլեքբուրնի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 7-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Կարլայլ Յունայթեդի դեմ խաղում[27]։ Այս խաղում Կերնին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման լրացուցիչ ժամանակի 100-րդ րոպեին[28]։ 2014 թվականի հունվարի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29][30]։ Հաջորդ օրը՝ հունվարի 2-ին Բլեքբուրնը գնեց Կերնիի ամբողջ տրանսֆերը[31][32][33]։ Ապրիլի 1-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[34][35]։ Իր առաջին մրցաշրջանում Կերնին անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում[36]՝ դառնալով 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Բլեքբուրնի տարվա լավագույն ֆուտբոլիստ[37]։

 
Կերնին Բլեքբուրնի կազմում 2014 թվականին

2014 թվականի օգոստոսի 8-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում Կերնին դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[38][39]։ Օգոստոսի 19-ին նա գոլ խփեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, սակայն Բլեքբուրնը պարտվեց 1-3 հաշվով[40][41]։ Նոյեմբերի 22-ին Կերնին հեռացվեց խաղադաշտից Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 82-րդ րոպեին[42][43]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[44][45]։ 2014-15 մրցաշրջանում Կերնին անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[46]։

Ֆուլհեմ խմբագրել

2015 թվականի հունիսի 26-ին Կերնին 3 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Ֆուլհեմ[47][48][49]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[50]՝ ստանալով 10 համարի մարզաշապիկը[51]։ Իր դեբյուտը Ֆուլհեմի կազմում Կերնին նշեց օգոստոսի 8-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[52][53]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 15-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[54][55]։ Օգոստոսի 19-ին նա գոլի հեղինակ դարձավ Հալ Սիթիի դեմ խաղում[56]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[57]։ Սեպտեմբերի 29-ին Կերնին հեռացվեց խաղադաշտից Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[58]՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 35-րդ րոպեին[59] և որակազրկվելով 3 խաղով։ 2016 թվականի փետրվարի 13-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քուինս Պարկ Ջեյնջերսի դեմ խաղում[60][61]՝ ճանաչվելով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[62]։ Փետրվարի 20-ին նա դուբլ ձևակերպեց Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 3-0 հաշվով[63][64]։ 2016 թվականի փետրվարին շոտլանդացին ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[65]։ Իր առաջին մրցաշրջանում Կերնին անցկացրեց 39 հանդիպում Չեմպիոնշիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[66]։

2016 թվականի օգոստոսի 5-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում Կերնին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ֆուլհեմի ավագի թևկապով[67][68]։ Սեպտեմբերի 27-ին նա գոլ խփեց Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[69][70]։ 2017 թվականի փետրվարի 22-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում Կերնին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 2-0 հաշվով[71][72]։ Փետրվարի 25-ին Կերնին 2 գոլային փոխանցում տվեց Կարդիֆ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[73]։ Մրցաշրջանի մեծ մասը Կերնին անցկացրեց որպես Ֆուլհեմի ավագ[74]՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ[75] և ընդգրկվելով Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[76]։ Այս մրցաշրջանում նա մասնակցեց 51 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[77]։

2017 թվականի հուլիսի 3-ին Կերնին երկարաձգեց իր պայմանագիրը Ֆուլհեմի հետ մինչև 2021 թվականը[78][79][80]։ 2017-18 մրցաշրջանում նա դարձավ ակումբի մշտական ավագը՝ փոխարինելով կարիերան ավարտած Սքոթ Պարկերին[81]։ 2017 թվականի հոկտեմբերի 28-ին Կերնին գոլի հեղինակ դարձավ Բոլտոնի դեմ խաղի ավելացված ժամանակում՝ փրկելով Ֆուլհեմին պարտությունից[82]։ 2018 թվականի մարտի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[83]։ 2018 թվականի մայիսի 26-ին՝ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչում՝ Աստոն Վիլայի դեմ խաղում Կերնին խփեց հանդիպման միակ գնդակը[84]՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 1-0 հաշվով և նվաճել ուղեգիր Պրեմիեր Լիգա[85][86]։ 2017-18 մրցաշրջանում շոտլանդացին անցկացրեց 37 հանդիպում և դարձավ 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[87]։ Կերնին ներառվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[88], ինչպես նաև՝ ընդգրկվեց մրցաշարի տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում[89], սակայն զիջեց այս տիտղոսը Ռայան Սեսենյոնին[90][91]։

2018 թվականի հուլիսի 5-ին Կերնին 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[92][93][94]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[95][96]։ Իր առաջին և միակ գոլը 2018-19 մրցաշրջանում Կերնին խփեց 2019 թվականի ապրիլի 13-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[97]։ Մայիսի 3-ին շոտլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2024 թվականը[98][99][100][101]։ 2018-19 մրցաշրջանում Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[102][103][104]։ 2019 թվականի օգոստոսի 21-ին Կերնին 2 գոլային փոխանցում տվեց Միլուոլի դեմ խաղում[105]։ Հոկտեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Ռեդինգի դեմ խաղում[106]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կերնին իրավասու էր ներկայացնել Անգլիան և Շոտլանդիան միջազգային ասպարեզում, սակայն նա հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ Շոտլանդիայի կազմում՝ նույնիսկ եթե առաջարկ ստանա Անգլիայի հավաքականից[107]։ Շոտլանդիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում իր դեբյուտը Կերնին նշեց 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[108][109]։

Շոտլանդիայի ազգային հավաքական Կերնին առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին[110]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 22-ին՝ Կանադայի դեմ ընկերական խաղում[111][112]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[113]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հալ Սիթի 2009–10 Պրեմիեր Լիգա 11 1 1 0 2 1 14 2
2010–11 Չեմպիոնշիպ 22 1 0 0 1 0 23 1
2011–12 27 0 2 1 0 0 29 1
2012–13 10 0 2 1 2 0 14 1
Ընդհանուր 70 2 5 2 0 0 5 1 80 5
Բլեքբուրն Ռովերս 2013–14 Չեմպիոնշիպ 37 5 2 0 1 1 40 6
2014–15 39 3 5 0 1 0 45 3
Ընդհանուր 76 8 7 0 0 0 2 1 85 9
Ֆուլհեմ 2015–16 Չեմպիոնշիպ 39 8 1 0 2 0 42 8
2016–17 45 12 3 0 3 1 51 13
2017–18 34 5 0 0 3 1 37 6
2018–19 Պրեմիեր Լիգա 31 1 1 0 1 0 33 1
2019–20 Չեմպիոնշիպ 23 6 0 0 0 0 23 6
Ընդհանուր 172 32 5 0 0 0 9 2 186 34
Կարիերայի ընդհանուր 318 42 17 2 0 0 16 4 351 48

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[113]

Շոտլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուլհեմ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.transfermarkt.co.uk/tom-cairney/profil/spieler/123275
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Scotland - T. Cairney - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Leeds United release left me crushed but it also inspired me, says Blackburn Rovers star Tom Cairney». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  6. 6,0 6,1 «Hull City | News | News | News | City Record Friendly Victory». 2012 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  7. staff, Telegraph (2009 թ․ հունիսի 2). «Dean Windass released as Hull make changes» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Hull City - Southend United, Aug 25, 2009 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Hull 3-1 Southend» (բրիտանական անգլերեն). 2009 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Hull City - Wolverhampton Wanderers, Jan 30, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Hull City 2-2 Wolves» (բրիտանական անգլերեն). 2010. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «Everton FC - Hull City, Mar 7, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  13. «Everton 5-1 Hull» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Cairney signs Tigers deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  16. LTD, Digital Sports Group. «Dawson signs new Hull extension - Hull City Mad». www.hullcity-mad.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  17. «Hull City - Watford FC, Oct 22, 2011 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  18. «Hull 3-2 Watford». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  19. «Hull City - Ipswich Town, Jan 7, 2012 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  20. «Hull 3-1 Ipswich». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  21. «Doncaster Rovers - Hull City, Aug 28, 2012 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  22. «Rovers hit back to edge thriller». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  23. «Rovers clinch Cairney deal». 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  24. «Blackburn Rovers sign Tommy Spurr and Tom Cairney». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  25. «Derby County - Blackburn Rovers, Aug 4, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  26. «Derby 1-1 Blackburn». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  27. «Carlisle United - Blackburn Rovers, Aug 7, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  28. «Carlisle 3-3 Blackburn (4-3 on pens)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  29. «Leeds United - Blackburn Rovers, Jan 1, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  30. «Sky Bet Championship: Gary Bowyer working on Tom Cairney deal after Blackburn beat Leeds 2-1». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  31. «Double deal done! - News - Blackburn Rovers» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  32. «Blackburn Rovers sign Tom Cairney and Rudy Gestede». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  33. «Blackburn Rovers sign Tom Cairney and Rudy Gestede on permanent transfers». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  34. «Blackburn Rovers - Brighton & Hove Albion, Apr 1, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  35. «FULL-TIME: Blackburn Rovers 3 Brighton & Hove Albion 3». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  36. «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  37. 37,0 37,1 «Tom Cairney named Blackburn Rovers' player of the year». Lancashire Telegraph (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  38. «Blackburn Rovers - Cardiff City, Aug 8, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  39. «Championship: Blackburn fight back to draw 1-1 with Cardiff». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  40. «Norwich City - Blackburn Rovers, Aug 19, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  41. «Sky Bet Championship: Norwich beat Blackburn 3-1 at Carrow Road». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  42. «Blackburn Rovers - Leeds United, Nov 22, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  43. «Championship: Jordan Rhodes' penalty earns Blackburn a 2-1 win over Leeds». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  44. «Leeds United - Blackburn Rovers, Apr 4, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  45. «Leeds 0 Blackburn 3: Tom Cairney, Jordan Rhodes and Jay Spearing goals seal win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  46. «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  47. «Cairney Joins Fulham | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  48. «Fulham sign Blackburn Rovers' Tom Cairney in £3m deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  49. «Thomas Cairney joins Fulham from Blackburn Rovers». ITV News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  50. «Tom Cairney: Fulham sign Blackburn midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  51. «Squad Numbers | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  52. «Cardiff City - Fulham FC, Aug 8, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  53. «Cardiff 1-1 Fulham: Noone strike earns Bluebirds point». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  54. «Fulham FC - Brighton & Hove Albion, Aug 15, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  55. «Fulham 1-2 Brighton & Hove Albion». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  56. «Hull City - Fulham FC, Aug 19, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  57. «Man Of The Match Result | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  58. «Fulham FC - Wolverhampton Wanderers, Sep 29, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  59. «Fulham 0-3 Wolves: Sheyi Ojo inspires win over 10-man Cottagers». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  60. «Queens Park Rangers - Fulham FC, Feb 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  61. «QPR 1-3 Fulham: Fulham outclass lacklusture Hoops». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  62. «Man Of The Match Result | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  63. «Fulham FC - Charlton Athletic, Feb 20, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  64. «Fulham 3-0 Charlton: Addicks plunge further into relegation mire». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  65. «Burnley's Sean Dyche up for Championship manager of the month». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  66. «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  67. «Fulham FC - Newcastle United, Aug 5, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  68. «Fulham 1-0 Newcastle: Matt Smith brings Toon back down to earth». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  69. «Nottingham Forest - Fulham FC, Sep 27, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  70. «Fulham 3-2 Nottingham Forest: Jack Hobbs own goal costs visitors». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  71. «Bristol City - Fulham FC, Feb 22, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  72. «Bristol City 0-2 Fulham: Tom Cairney and Lucas Piazon secure win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  73. «Cardiff City - Fulham FC, Feb 25, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  74. Moore, Tom (2017 թ․ փետրվարի 8). «Fulham midfielder reveals the secret behind his upturn in form». getwestlondon. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  75. 75,0 75,1 «Player of the Season Winner | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  76. 76,0 76,1 «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  77. «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  78. «Cairney's New Contract | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  79. «Fulham's Tom Cairney signs one-year contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  80. «Tom Cairney: Fulham midfielder extends contract, Marcelo Djalo signs». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  81. Cannon, Rhod (2017 թ․ սեպտեմբերի 5). «Fulham to reignite chase for Newcastle United forward Dwight Gayle in January». International Business Times UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  82. «Fulham FC - Bolton Wanderers, Oct 28, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  83. «Norwich City - Fulham FC, Mar 30, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  84. «Fulham FC - Aston Villa, May 26, 2018 - Championship Play-offs - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  85. 85,0 85,1 «Aston Villa 0-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  86. «Captain Tom Cairney sends Fulham into Premier League». Eurosport. 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  87. «Tom Cairney | Football Stats | Fulham | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  88. 88,0 88,1 «PFA Championship Team of the Year: Wolves & Fulham trios named in line-up». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  89. «EFL awards: Tom Cairney, Ruben Neves & Ryan Sessegnon on Championship shortlist». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  90. «Ryan Sessegnon: Fulham winger named Championship Player of the Season». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  91. «Ryan Sessegnon named Championship Player of the Season». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  92. «Tom Cairney: Fulham captain signs new five-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  93. «Cairney commits to Fulham with five-year deal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  94. «Fulham captain Tom Cairney signs new five-year deal to end West Ham speculation». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  95. «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  96. Fifield, Dominic (2018 թ․ օգոստոսի 11). «Wilfried Zaha seals Crystal Palace win and teaches Fulham harsh lesson». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  97. «Fulham FC - Everton FC, Apr 13, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  98. «Cairney Signs New Contract». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  99. «Tom Cairney: Fulham captain commits future to club until 2024». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  100. «Tom Cairney signs new five-year contract with Fulham». SkySports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  101. «Cairney signs new five-year Fulham contract». Evening Standard (անգլերեն). 2019 թ․ մայիսի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  102. «Premier League news: Fulham relegated from Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  103. «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  104. «Fulham relegated from Premier League after Watford thrashing». Metro (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  105. «Fulham FC - Millwall FC, Aug 21, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  106. «Reading FC - Fulham FC, Oct 1, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  107. McDermott, Scott (2010 թ․ օգոստոսի 10). «My miner dad would kill me if I turned out for England, admits Scotland starlet Tom Cairney». dailyrecord. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  108. «Scotland U21 - Sweden U21, Aug 11, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  109. «Scotland v Sweden». www.scottishfa.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  110. «Ryan Fraser and Tom Cairney earn Scotland squad call-ups». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  111. «Scotland - Canada, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  112. «Scotland 1-1 Canada». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  113. 113,0 113,1 «Tom Cairney». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Կերնի» հոդվածին։