Թոմաս Պատրիկ Գալահեր (անգլ.՝ Thomas Patrick Gallagher, սեպտեմբերի 11, 1940(1940-09-11), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 8, 2018(2018-07-08), Wall Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պետծառայող և դիվանագետ։ ԱՄՆ-ի արտասահմանյան ծառայության պատմության մեջ առաջին աշխատակիցը, որը բացահայտորեն խոստովանել է իր համասեռամոլ կողմնորոշումը 1976 թվականին։ Նրա ներդրումը դիվանագիտության մեջ նշվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պարգևով՝ Էլինոր Դոդսոն-Թրաջենի անվան մրցանակով (2012)[1]։

Թոմ Գալահեր
 
Կրթություն՝ Մոնմութ համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Կարմիր Բանկ կաթոլիկ ավագ դպրոց
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1940(1940-09-11)
Ծննդավայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր հուլիսի 8, 2018(2018-07-08) (77 տարեկան)
Վախճանի վայր Wall Township, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Մանհեթենում՝ իռլանդական ծագում ունեցող ամերիկացիներ վարորդ Թոմաս Գալախերի և սպասուհի Մերի Ջոզեֆ Գալախերի ընտանիքում[2]։ Նրա ծնողները աշխատել են Նյու Ջերսի նահանգի Դիլ քաղաքում։ Այդ քաղաքում է անցել Գալախերի մանկությունը։ Նախնական կրթությունը ստացել է Էսբերի Պարկ քաղաքի կաթոլիկ դպրոցում։ Ուսումը շարունակել է Ռեդ-Բանկ քաղաքի կաթոլիկ միջնակարգ դպրոցում[3]։ 1962 թվականին ավարտել է Մոնմուտի համալսարանը՝ քաղաքագիտության բակալավրի աստիճանով։ Ավելի ուշ պաշտպանել է մագիստրոսի աստիճան՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում[4][5]։

1966 թվականին ամուսնացել է Քերոլայն Ուորելի հետ։ Չնայած ամուսինների միջև լավ հարաբերություններին, 1972 թվականին ամուսնալուծվել են։ Այդ ժամանակ էլ Գալախերը դադարել է թաքցնել իր համասեռամոլ կողմնորոշումը։ 2017 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է Ամին Դուլկոմոնիի հետ։ Ամուսնու հետ ապրել է Տինտոն Ֆոլս քաղաքում։ Թոմաս Գալեխերը մահացել է 2018 թվականի հուլիսի 8-ին Նյու Ջերսի նահանգի Ուոլլ-Թաունշիփ քաղաքում[4][5]։

Կարիերա խմբագրել

Մոնմուտի համալսարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Խաղաղության կորպուս և հումանիտար առաքելությամբ ուղարկվել Եթովպիա[6]։ 1965 թվականին ընդունվել է Պետական դեպարտամենտ և Սաուդյան Արաբիայում անցել դիվանագիտական ծառայության։ Տեղափոխվել է Նիգերիա՝ դիվանագիտական ծառայության։ Այնուհետև Էկվադորում՝ ԱՄՆ-ի Գուայակիլ քաղաքում, ստացել է գլխավոր հյուպատոսի պաշտոն[4][5][7]։

Ամուսնալուծությունից հետո, երբ Գալախերը դադարել է թաքցնել իր կողմնորոշումը, սկսել է բացեիբաց արտահայտվել ի պաշտպանություն ԼԳԲՏ իրավունքների։ 1975 թվականին նրան հրավիրել են զեկույցով հանդես գալու Վաշինգտոնում կայացած «Համասեռամոլները և դաշնային կառավարությունը» խորագրով խորհրդաժողովում։ Գալախերը եղել է Պետդեպարտամենտի առաջին ծառայողը, որը բացահայտորեն իրեն ճանաչել է հոմոսեքսուալ։ Նրա դիրքորոշումն այս հարցում հանգեցրել է 1976 թվականին պետական ծառայությունից ազատվելուն՝ անվտանգության ծառայության կողմից ճնշման պատճառով[4][5]։

Թոմ Գալահերը վերադարձել է քաղաքացիական կյանքի։ 1970-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների կեսերն Լոս Անջելեսում և Կալիֆորնիա նահանգում աշխատել է որպես սոցիալական աշխատող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների համար։ 1994 թվականին վերադարձել է պետական ծառայության և ծառայել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում՝ Իսպանիայում, Բելգիայում, Էրիթրեայում և Սուդանում։ Նրա վերջին աշխատավայրը միջազգային առողջապահության վարչությունում ունեցած պաշտոնն էր։ 2005 թվականին պետական ծառայությունից անցել է թոշակի։ 2012 թվականին արժանացել է Էլինոր Դոդսոն-Թրաջենի անվան մրցանակին։ Ամբողջ աշխարհում ակտիվորեն հանդես է եկել ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության օգտին[4][5]։ 2014 թվականին Մոնմուտի համալսարանի մրցանակի հանձնման ելույթի ժամանակ Գալախերն ասել է. «Համասեռամոլությունը շարունակում է պատժվել մահվամբ աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում։ Սաուդյան Արաբիայի գիտնականները քննարկում են, թե արդյոք իսլամը կդառնա ավելի ուղղափառ՝ համասեռամոլներին քարկոծելով, այլ ոչ թե նրանց գլխատելով։ Բրունեյը, Նիգերիան, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան և Ուգանդան վերջերս խոշոր քայլեր են ձեռնարկել։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. William J. Burns (2012 թ․ դեկտեմբերի 4). «Ceremony To Honor Winners of the SOSA and Tragen Awards». Deputy Secretary Remarks (անգլերեն). www.state.gov. Վերցված է 13.7.2019-ին.
  2. Charles Stuart Kennedy (2012 թ․ հոկտեմբերի 26). «Thomas P. Gallagher» (PDF). Oral History — Association for Diplomatic Studies and Training (անգլերեն). www.adst.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 13.7.2019-ին.
  3. «Pride Network honors six New Jersey leaders this Saturday in Asbury Park». The Pride Network (անգլերեն). www.thepridenetwork.org. 2016 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 13.7.2019-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Neil Genzlinger (2018 թ․ հուլիսի 12). «Tom Gallagher, Diplomat Who Became a Gay Activist, Dies at 77». The New York Times (անգլերեն). www.nytimes.com. Վերցված է 13.7.2019-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Olesia Plokihii (2018 թ․ հուլիսի 20). «Tom Gallagher, Foreign Service officer who quit to live as openly gay, dies at 77». The Washington Post (անգլերեն). www.washingtonpost.com. Վերցված է 13.7.2019-ին.
  6. Jacqui Shine (2018 թ․ հունիսի 28). «State Secrets. Fifty years in the life of Tom Gallagher, diplomat, advocate, and pioneer». Slate (անգլերեն). www.slate.com. Վերցված է 13.7.2019-ին.
  7. Trudy Ring (2018 թ․ հուլիսի 13). «Tom Gallagher, First Foreign Service Officer to Come Out, Dies at 77». The Advocate (անգլերեն). www.advocate.com. Վերցված է 13.7.2019-ին.