Թոմաս Քինքեյդ (անգլ.՝ Thomas Kinkade; հունվարի 19, 1958(1958-01-19)[1], Սակրամենտո, ԱՄՆ - ապրիլի 6, 2012(2012-04-06)[2][1], Monte Sereno, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][5]), ամերիկացի նկարիչ, տարբերվում էր իր աշխատանքների տպագիր կրկնօրինակների տարածումով, նրա նկարները, հատկապես, հաճախ են հանդիպում փազլերի վրա։ Նա բնութագրում էր իրեն որպես «Թոմաս Քինքեյդ, Աշխարհի Նկարիչ» (գրանցված ապրանքային նշան) և որպես « Ամերիկայի ամենաշատ հավաքածու ունեցող կենդանի նկարիչ»[6]։ Media Arts ընկերությունը, որը տարածում է Թոմաս Քինքեյդի արտադրանքը, հայտարարում է, որ ԱՄՆ-ի 20 տներից մեկում կա Քինքեյդի կողմից կատարված պատկերներից մեկը` այս կամ այն տեսքով։ Քինքեյդի արվեստը հաճախ էր քննադատվում չափազանց առևտրայնացման համար, անվանվում հանդերձանք։

Թոմաս Քինքեյդ
Ծնվել էհունվարի 19, 1958(1958-01-19)[1]
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 6, 2012(2012-04-06)[2][1] (54 տարեկան)
Մահվան վայրMonte Sereno, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ և El Dorado High School?
Մասնագիտություննկարիչ և գրող
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն[4] և բելետրիստիկա[4]
Կայքthomaskinkade.com(անգլ.)
 Thomas Kinkade Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Քինքեյդը մեծացել է Կալիֆորնիա նահանգի փոքրիկ Փլեյսերվիլ քաղաքում, ավարտել միջնակարգ դպրոցը 1976 թվականին, սովորել Կալիֆորնիայի համալսարանում Բերկլիում և Փասադենայի Արվեստների Քոլեջում։ Ամուսնացել է 1982 թվականին, կնոջ անունը Նանեթ է, նրանք ունեցան չորս դուստր` Մերիթ (ծնված 1988), Չանդլեր (ծնված 1991), Վինսոր (ծնված 1995) և Էվերեթ (ծնված 1997), բոլորն անվանվել են հայտնի նկարիչների պատվին։ Քինքեյդի ուսուցիչներն են եղել մինչև քոլեջը Չառլզ Բելլը և Գլեն Վեսելսը։ Հենց Վեսելսն է համոզել Քինքեյդին ընդունվել Կալիֆորնիայի համալսարանում Բերկլիում։ Քինքեյդի և Վեսելսի հարաբերությունները ցուցադրված են «Ամանօրյա քոթեջ» կիսակենսագրաական ֆիլմում` թողարկված 2008 թվականին։

Երիտասարդ տարիներ խմբագրել

Բերկլիում երկու տարի ընդհանուր ուսումից հետո Քինքեյդը փոխադրվեց ազգային հայտնի Գեղարվեստական Քոլեջ Փասադենայում։ 1980 թվականի հունիսին Քինքեյդն անցկացրեց ամառային ճամփորդություն Միացյալ Նահանգներով քոլեջի իր ընկեր Ջեյմս Գարնիի հետ։

Երկուսն էլ վերջացրել են իրենց ճամփորդությունը Նյու-Յորքում և պայմանագիր կնքել Գուպտիլ հրատարակչության հետ` «Էսքիզի ստեղծման ուղեցույց»ի թողարկման համար։ Երկու տարի անց նրանք թողարկեցին «Էսքիզի ստեղծման ուղեցույց նկարիչների համար» (The Artist’s Guide to Sketching), որը դարձավ ընկերության ամենաշատ վաճառվող արտադրանքներից մեկը այդ տարի։ Գրքի հաջողությունը բերեց նրան ու Գարնիին Ռալֆ Բաքշիի Տաղավար, որն ստեղծում էր տեսարաններ «Կրակ և Սառույց»ի համար (1983)։ Մինչդեռ Քինքեյդն աշխատում էր ֆիլմի վրա, նա սկսեց փորձել նկարել լույս և երևակայական աշխարհներ։ Ֆիլմից հետո Քինքեյդը որոշեց վաստակել որպես նկարիչ` վաճառելով իր բնօրինակները պատկերասրահներում ամբողջ Կալիֆորնիայով։

Ստեղծագործություն խմբագրել

Քինքեյդի նկարների գլխավոր առանձնահատկությունը շողշողուն լուսարձակներն ու հարուստ պաստելային երանգներն են։ Նա պատկերում էր իմպրեսիոնիստական ոճով շողշողուն ուրվագծեր, բուկոլիական, կուռ առարկաներ, ինչպիսիք են պարտեզները, առուները, քարե քոթեջները, քաղաքային փողոցները։ Նա նաև գրել է նկարներ տարբեր քրիստոնեական թեմաներից, պատկերել քրիստոնեական խաչեր և եկեղեցիներ։ Ինքն իրեն Քինքեյդը կոչում էր «բարեպաշտ քրիստոնյա» (նրա բոլոր երեխաներն ունեն երկրորդ անուն` «Քրիստիան»)։ Քինքեյդն ասում էր, որ ստանոում է ոգևորությունը կրոնից և որ նրա աշխատանքներում կա մեծ բարոյական տեսանկյուն։ Նա նաև համարում էր, որ նրա խնդիրն է, որպես նկարչի` շոշափել բոլոր դավանությունների մարդկանց, որպեսզի բերել խաղաղություն և ուրախություն նրանց կյանքի մեջ` այն պատկերների միջոցով, որոնք նա ստեղծում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Schreiber B. A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 'Painter of Light' Thomas Kinkade, 54, dies
  3. 3,0 3,1 3,2 Alcohol, Drugs Killed Thomas Kinkade: Autopsy — 2012.
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «Скончался американский художник Томас Кинкейд». Lenta.ru. 7 апреля 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  6. Собств. корр. Умер американский художник Томас Кинкейд Արխիվացված 2012-04-11 Wayback Machine // www.artukraine.com.ua. — 2012. — 12 апр.

Արտաքին հղումներ խմբագրել