Բացել գլխավոր ցանկը

Թոմաս Սամուելյան

հայ լեզվաբան

Թոմաս Սամուելյան (Թոմ, անգլ.՝ Thomas J. Samuelian, ապրիլի 10, 1956(1956-04-10)), ամերիկահայ լեզվաբան, իրավաբան[1]։ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան։

Թոմաս Սամուելյան
Thomas Samuelian.jpg
Ծնվել էապրիլի 10, 1956(1956-04-10) (63 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան և Հարվարդի իրավունքի դպրոց
Մասնագիտությունլեզվաբան և իրավաբան
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Thomas J. Samuelian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Թոմաս Սամուելյանը Վիքիմեդիա 2030 ռազմավարության հայկական ֆորումի ժամանակ

Բնակվել է Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ Լեզվաբանական գիտությունների դոկտորի կոչում ստացել է Փենսիլվանիայի համալսարանում։ Սովորել է իրավաբանություն Հարվարդի համալսարանում։ Սամուելյանը դասավանդել է Փենսիլվանիայի, Կոլումբիայի համալսարաններում, Ներսեսյան ճեմարանում, եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը։

1990-ական թվականներին հաստատվել է Երևանում։ Առլեքս Ինտերնեյշնլ կազմակերպության հիմնադիր-ղեկավարն է, Առակ-29 բարեգործական հիմանդրամի խորհրդի նախագահը[2]։

ԱշխատություններԽմբագրել

  • Course in Modern Western Armenian: Dictionary and Linguistic Notes,1989, ISBN 0961793325[3]
  • A Course in Modern Western Armenian: Exercises and Commentary, 1989, ISBN 0961793317[4]
  • Armenian Dictionary in Transliteration: Western Pronunciation : Armenian-English English-Armenian, 1993[5]
  • Հայերի ծագումը՝ ակնարկ հին և ժամանակակից աղբյուրների և տեսությունների[6]

ԹարգմանություններԽմբագրել

  • David of Sassoun, 1999 («Սասունցի Դավիթ», Հովհաննես Թումանյան)[7]
  • The Armenian Prayer Book of St. Gregory of Narek, 2005 թ., («Մատյան Ողբերգության», Գրիգոր Նարեկացի)ISBN 9993085340[8]
  • Yeznik, Refutation of the Sects (Եզնիկ Կողբացի «Եղծ աղանդոց»)[9]

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշան, 2006 թ.[10]

Մեջբերումներ Թոմաս Սամուելյանի մասինԽմբագրել

  Մեր գրականությունը, մշակույթը և գիտությունը զարգացել և առաջընթաց են արձանագրել ճիշտ նման մարդկանցով: Թոմ Սամուելյանը մեր մշակույթի պայծառագույն ներկայացուցիչներից է:
- Ռաֆայել Համբարձումյան
 


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել