Թոմաս Չիպենդեյլ (անգլ.՝ Thomas Chippendale, հունիսի 5, 1718(1718-06-05)[1][2], Օթլի, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 13, 1779(1779-11-13)[3][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), ռոկոկո և վաղ կլասիցիզմի ժամանակաշրջանի անգլիական կահույքի արվեստի խոշորագույն վարպետ։ Վարպետի՝ կարմիր ծառից պատրաստած կահույքն առանձնանում էր ձևերի ռացիոնալությամբ, առարկայի կառուցվածքի պարզությամբ և ձևավորման նրբագեղությամբ։

Թոմաս Չիպենդեյլ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1718(1718-06-05)[1][2]
ԾննդավայրՕթլի, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1779(1779-11-13)[3][2] (61 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունPrince Henry's Grammar School, Otley?
Մասնագիտությունճարտարապետ, կահույքի դիզայներ, գործարար և դիզայներ
ԵրեխաներThomas Chippendale, the younger?
 Thomas Chippendale Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարմրափայտագործի որդին՝ Չիպենդեյլը, ևս նախընտրում էր աշխատել կարմիր փայտի հետ (ողորկված և չներկված)։ 1752 թվականին նա Լոնդոնում բացում է սեփական արհեստանոցը, մոտավորապես 20 աշխատող է վարձում և սկսում է կատարելագործել կահույքի արդեն առկա ձևերը՝ ընդգծելով նրանց կառուցվածքները և գործառույթները տարատեսակ ժապավենային զարդաքանդակներով։ Նա նաև չի հեռանում չինական և գոթական մոտիվներից։

1754 թվականին թողարկվում է Չիպենդեյլի դասական աշխատությունը, որը կրում է «Ազնվականի և կարմրափայտագործի ուղեցույց» անվանումը (անգլ. Gentleman and Cabinet Maker’s Director), որտեղ ներկայացված են 200 պղնձե խոյակներ, ավելի քան 375 կտոր կահույքի պատկերներ։ Գիրքը թողարկվել է ևս երկու անգամ՝ 1759 և 1762 թվականներին[4]։

1760-ական թվականներին Ռոբերտ Ադամի ազդեցությամբ՝ Թոմասն անցնում է առավել ֆունկցիոնալ ձևերի, որոնք առանձնանում էին կլասիցիզմի էսթետիկայի ազդեցությամբ, մասնավորապես՝ մշակում է ներսույթներ և կահավորում է Լիդսի մոտ գտնվող Հարվուդի պալատը։ Կյանքի վերջում դադարում է գործեր կատարելուց՝ փոխանցելով արհեստանոցի կառավարումը իր անունը կրող որդուն։

Չիպենդեյլի հիշատակ

խմբագրել
  • Համաձայն քաղաքային առասպելի՝ Դիսնեյի «Չիպ և Դեյլ» մուլտֆիլմի հերոսների անունները ծնվել են հենց Թոմաս Չիպենդեյլի ազգանունից։ Անգլերեն մուլտսերիալի անունը հնչում է «Չիպ էնդ Դեյլ»։
  • Թոմաս Չիպենդեյլի պատվին է անվանվել Rosa 'Chippendale' վարդի տեսակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  3. 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Thomas_Chippendale
  4. А. Батенин Томас Чиппендель и его мебель // Архитектура СССР : Журнал. — М.: Издательство Всесоюзной академии архитектуры, 1938. — № 11. — С. 81—83.

Գրականություն

խմբագրել
  • Раппе Т. В. Западноевропейское прикладное искусство XVI—XVIII веков (West European applied arts in the 16th-18th centuries): из собрания Эрмитажа. — СПб., Славия, 1996. С. 142
  • Раппе Т. В. Мебель Томаса Чиппендейла // Декоративное искусство СССР, № 2, 1980. С. 34

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Չիպենդեյլ» հոդվածին։