Թոմաս Կրաուդեր Չեմբերլեն (անգլ.՝ Thomas Chrowder ChamberlinThomas Chrowder Chamberlin, /ˈkrdər/[6], սեպտեմբերի 25, 1843(1843-09-25)[1], Մաթուն, Քոուլս շրջան, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1928(1928-11-15)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի երկրաբան և ուսուցիչ։ 1893 թվականին հիմնադրել է «The journal of Geology» ամսագիրը, որի խմբագիրն է եղել մի քանի տարի շարունակ։

Թոմաս Չեմբերլեն
անգլ.՝ Thomas Chrowder Chamberlin
Ծնվել էսեպտեմբերի 25, 1843(1843-09-25)[1]
Մաթուն, Քոուլս շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 15, 1928(1928-11-15)[1] (85 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներկրաբան, գրող, համալսարանի դասախոս և լրագրող
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան և University of Wisconsin–Whitewater?
Գործունեության ոլորտերկրաբանություն[2], prospecting?[2] և geological mapping?[2][2]
Պաշտոն(ներ)Ամերիկյան երկրաբանական ընկերության նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան երկրաբանական ընկերություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄիչիգանի համալսարան և Բելոյթի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Հայտնի աշակերտներRichard Foster Flint?[4]
Պարգևներ
Երեխա(ներ)Rollin Thomas Chamberlin?
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Chrowder Chamberlin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չեմբերլենը ծնվել է 1843 թվականի սեպտեմբերի 25-ին Իլինոյս նահանգի Մաթուն քաղաքում։ Երբ Չեմբերլենը երեք տարեկան էր, ընտանիքի հետ տեղափոխվեց հյուսիս՝ հաստատվելով Վիսկոնսին նահանգի Բելոյթ քաղաքի մերձակայքում։ Նրա հայրը հողագործ էր և հանդիսանում էր տվյալ շրջանի մեթոդիստ քահանան։ Նախքան Բելոյթ քոլեջ ընդունվելը, որտեղ Չեմբերլենը ստացել է հունարենի և լատիներենի դասական կրթություն, միաժամանակ մեծ հետաքրքրություն դսևորելով բնական գիտությունների նկատմամբ, Թոմասը հաճախել է նախապատրաստական ակադեմիա։ Բելոյթում ուսանելու տարիներին եղել է եկեղեցական երգչախմբի ղեկավար, միաժամանակ մասնակցել է սպորտային մրցույթներում, ակտիվորեն ներգրավվել բանավեճերում։

1866 թվականին Բելոյթ քոլեջն ավարտելուց հետո շուրջ երկու տարի աշխատել է որպես ուսուցիչ, ավելի ուշ դարձել է Բելոյթի մերձակայքում գտնվող ավագ դպրոցի տնօրեն։ 1867 թվականին ամուսնացել է Ալմա Վիլսոնի հետ։

1868-1869 թվականներին Չեմբերլենը գիտության ոլորտում իր գիտելիքներն ամրապնդելու նպատակով կուրսեր է անցել Միչիգանի համալսարանում, այդ թվում՝ երկրաբանության կուրսեր։ Հետագայում (1869-1873 թվականներին) Չեմբերլենը դարձել է Վիսկոնսին-Ուայթվոթեր համալսարանի բնագիտության պրոֆեսորը։ 1873 թվականին միացել է Բելոյթի պրոֆեսորադասախոսական կազմին՝ աշխատելով իբրև երկրաբանության, կենդանաբանության և բուսաբանության պրոֆեսոր։ 1873 թվականին նա համատեղության կարգով եղել է նաև Վիսկոնսինի երկրաբանական համապարփակ հետազոտությունների իրականացման գործընթացում ներգրավված մի քանի անդամներից մեկը։ Չեմբերլենի կողմից Վիսկոնսինի հարավ-արևելքում (սառցադաշտային նստվածքների հաստ շերտով պատված մի տարածաշրջան) իրականացված երկրաբանական քարտեզագրության աշխատանքները թույլ են տվել վերջինիս հասկանալու Պլեյստոցենի ժամանակաշրջանում տեղի ունեցած սառցակալման մի շարք շրջանների բնորոշ առանձնահատկությունները։ Սառցե ժամանակաշրջանի վերաբերյալ նրա տերմինաբանությունը չնչին փոփոխություններով այսօր էլ շարունակվում է օգտագործվել Հյուսիսային Ամերիկայում։

1875 թվականին Թոմասը եղբոր հետ բիզնես սկսեց՝ զբաղվելով այն ժամանակ մեծ պահանջարկ վայելող ապրանքանիշի՝ աղբյուրի ջրի վաճառքով[7]։

1876 թվականին Չեմբերլենը դարձավ Վիսկոնսինի երկրաբանական հետազոտությունների ծառայության գլխավոր երկրաբանը` ղեկավարելով հետազոտությունների անցկացման եզրափակիչ փուլը, ինչպես նաև չորսհատորանոց զեկուցման հրապարակման գործընթացը։ Վերոհիշյալ զեկուցման մեջ տեղ գտած սառցադաշտային նստվածքների, Պալեոզոյան և Մինչքեմբրի ժամանակաշրջանների լեռնային ապարների երկրաբանությանը, կապարա-ցինկային հանքավայրերին, արտեզյան ջրերին և բնահողերին վերաբերող մի շարք բաժիների հեղինակը հենց ինքն է։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ Չեմբերլենն արժանացավ համընդհանուր ճանաչման, իսկ 1881 թվականին ստանձնեց ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների ծառայության սառցադաշտերի ուսումնասիրություն իրականացնող բաժանմունքի ղեկավարի պաշտոնը։ Ավելի ուշ Չեմբերլենը դարձել է Վիսկոնսինի համալսարանի նախագահը (1887-1892 թվականներ)։

1890[8] և 1897[9] թվականներին Չեմբերլենը գրել է «Գործող մի շարք վարկածների մեթոդ» վերնագրով հոդված, որտեղ ընդգծել է մի քանի վարկածների միառժամանակյա գնահատման կարևորությունը՝ մերժելով առկա տվյալներին հակասողները և ի վերջո եզրափակելով վերոհիշյալ հոդվածը փաստերով հիմնավորվող վարկածով։ Նման դիրքորոշումը, անշուշտ, հակասում է, Չեմբերլենի իսկ բառերով ասած, գերիշխող միակ վարկածին։ Այս փաստն էլ հենց ստիպել է գիտնականներին վերջինիս ճշմարտացիությունը հավաստող փաստեր գտնել և տվյալ վարկածը պարզապես չենթարկել չափազանց բարդ փարձարկումների։ Գիտական մեթոդի համար շրջադարձային կետ[10] հանդիսացող, 1965 թվականին վերահրատարակված հիշյալ հոդվածը հիմնավոր եզրակացություն կոչվող մոտեցման ստեղծման համար ոգեշնչման իսկապես մեծ աղբյուր է հանդիսացել[11]։

1892 թվականին Չեմբերլենն ընդունել է Չիկագոյի նորաստեղծ համալսարանում երկրաբանության ֆակուլտետ բացելու վերաբերյալ արված առաջարկը, որտեղ էլ մինչ 1918 թվականն աշխատել է իբրև պրոֆեսոր։ 1898-1914 թվականներին Չեմբերլենը եղել է Չիկագոյի Գիտությունների ակադեմիայի նախագահ։

1899 թվականին Չեմբերլենը գրել է «Մթնոլորտային առանձնահատկությունների հիման վրա սառցե ժամանակաշրջանների հետևանքների վերաբերյալ գործող վարկածի առաջ քաշման փորձ» հոդվածը, որտեղ առաջ է քաշել այն տեսակետը, ըստ որի կլիմայական փոփոխությունները կարող են պայմանավորված լինել մթնոլորտում առկա ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիայի փոփոխությամբ, այնուհետև գրել կլիմայական գործընթացների մասին․

Երբ սառցե ժամանակաշրջանից հետո ջերմաստիճանը բարձրանում է, առաջ է գալիս տարրաբաժանում, օվկիանոսն սկսում է մեծ արագությամբ ածխածնի երկօքսիդ արձակել՝ այդ կերպ նպաստելով կլիմայի արագ մելիորացմանը։

Երկրաբանական ժամանակաշրջանների կենսակերպի ուսումնասիրությունը, ըստ էության, ցույց է տալիս, որ կենդանի օրգանիզմների ընդհանուր զանգվածում էական տատանումներ են տեղի ունեցել։ Հարկ է նշել, որ ցամաքային և ծովային կյանքի միջև փոխադարձ կապ էր նկատվում, այդ իսկ պատճառով երբ վերջինս տարածվեց մայրցամաքային պլատֆորմներում և ծովային կենդանի օրգանիզմների թվաքանակն զգալիորեն աճեց, ցամաքային օրգանիզմներինը, ընդհակառակը, սկսեց կրճատվել։ Չնայած այս ամենին` ակնհայտ է, որ վերջին հարյուրամյակների ընթացքում կենսագործունեության մակարդակոմ զգալի տատնումներ են տեղի ունեցել։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ընդհանուր առմամբ ամենաբարձր տատնումները գրանցվել են ծովային տարածքների ընդարձակման և գերիշխող մեղմ կլիմայի ժամանակաշրջանում, իսկ ամենացածր տատանումները` կիմայի ինտենսիվացման ժամանակներում։

Այժմ արդեն անհրաժեշտ է դառնում հատուկ նշանակության մարմինների ստեղծումը, որոնք անհրաժեշտության դեպքում կարողունակ կլինեն սառցակալում առաջացնելու նպատակով մթնոլորտից հեռացնել նորմայի քանակը մի քանի անգամ գերազանցող ածխաթթվական գազի հոսքը և, հակառակը, ի վիճակի կլինեն վերականգնելու մթնոլորտին անհրաժեշտ ածխաթթվական գազի բավարար քանակ կլիմայական մեղմ պայմաններ ստեղծելու նպատակով[12]։

1905 թվականին Չեմբերլենը և Ֆորեսթ Ռեյ Մոլթոնը մշակեցին Լապլասի նեբուլյար վարկածը կասկածի տակ դնող արեգակնային համակարգի ձևավորման վերաբերյալ մի տեսություն։ Շուրջ մեկ երրորդ հարյուրամյակ Չեմբերլեն-Մոլթենի պլանետեզիմալ տեսությունը մեծ աջակցություն էր վայելում, սակայն արդեն 1930-ական թվականների վերջին սկսեց կորցնել իր հետաքրքրությունը։ Ի վերջո, 1940-ականներին վարկածը վերջնականապես մերժվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ վերջինս անհամատեղիելի է Յուպիտերի անկյունային մոմենտի հետ։ Այնուամենայնիվ, վերոնշյալ վարկածի մի հատվածը, ըստ որի համեմատաբար ավելի փոքր օբյեկտները՝ պլանետեզիմալները, նորից ու նորից բախվելով, ի վերջո ակրեցիայի են ենթարկվել՝ այդ կերպ մոլորակներ ձևավորելով, այսօր էլ մեծ արժեք ունի։ Հիմնվելով ինչպես սեփական տեսությունների, այնպես էլ երկրաբանական այլ տվյալների վրա՝ Չեմբերլենը եկել է այն եզրակացությանը, որ Երկիր մոլորակի տարիքը Լորդ Կելվինի ենթադրածից (100 միլիոն տարեկան) շատ ավելի մեծ է։ Արեգակի երկարակեցությունը ապահովող էներգիայի հավանական աղբյուրի գոյության, այդ թվում Արեգակի՝ ատոմի ներքին կառուցվածքից էներգիա անջատելու կարողության վերաբերյալ նրա ենթադրությունները պարզապես մարգարեական էին։

1924[13] թվականին Չեմբերլենը արժանացել է Տնտեսագետ-երկրաբանների միության Պենրոուզի անդրանիկ ոսկե մեդալի, իսկ արդեն 1927 թվականին[14]՝ Ամերիկայի տնտեսագետ-երկրաբանների միության Պենրոուզի մեդալի։ 1894 թվականին[15] Չեմբերլենը եղել է Ամերիկայի երկրաբանական միության նախագահը։

Մինչ իր մահը (Չիկագո, 1928 թվականի նոյեմբերի 15) Չեմբերլենը ծավալել է մասնագիտական ակտիվ գործունեություն։

Նրա աշխատությունները ներկայումս պահվում են Չիկագոյի համալսարանի և Բելոյթ քոլեջի արխիվներում։ Բելոյթի քոլեջի արխիվներում են պահվում նաև Չեմբերլենի որդու՝ Ռոլին Թ․ Չեմբերլենի աշխատությունները։ Վերջինս նույնպես երկրաբան է եղել[16]։ Բելոյթ քոլեջի, Վիսկոնսոն-Մեդիսոն դպրոցի տարածքում տեղակայված բազմաթիվ կառույցներ, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի[17] Burton-Judson Courts կոչվող հանրակացարանի տարածքում գտնվող մի տուն Չեմբերլենի անունն են կրում։ Չեմբերլեն կոչվող լուսնային խառնարանը, ինչպես նաև Մարսում[18] գտնվող մի խառնարան նույնպես ի պատիվ նրա են կոչվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thomas Chrowder Chamberlin
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. CONOR.Sl
  4. https://www.geosociety.org/documents/gsa/memorials/v08/Flint-RF.pdf
  5. http://www.geosociety.org/awards/past.htm#penrose
  6. Webster's New Biographical Dictionary (Springfield, Mass.: Merriam-Webster, 1988; 9780877795438), p. 1099.
  7. «Chamberlin Springs: Rest & Research Since 1875». Beloit College.
  8. Chamberlin, T. C. (1890). «The method of multiple working hypotheses». Science. 15: 92–96.
  9. Chamberlin, T. C. (1897). «Studies for students: the method of multiple working hypotheses». Journal of Geology. 5 (8): 837–848. doi:10.1086/607980. JSTOR 30054868.
  10. Elliot, L.P.; B. W. Brook (2007). «Revisiting Chamberlin: multiple working hypotheses for the 21st century». BioScience. 57 (7): 608–614. doi:10.1641/B570708.
  11. Chamberlin, T. C. (1965). «The method of multiple working hypotheses». Science. 148 (3671): 754–759. doi:10.1126/science.148.3671.754. JSTOR 1716334. PMID 17748786.
  12. Chamberlin, T. C. (1899). «An Attempt to Frame a Working Hypothesis of the Cause of Glacial Periods on an Atmospheric Basis». Journal of Geology. 7 (8): 751–787. Bibcode:1899JG......7..751C. doi:10.1086/608524.
  13. «Penrose Gold Medal». Society of Economic Geologists. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  14. «Penrose Medalists». The Geological Society of America, Inc. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  15. Eckel, Edwin, 1982, GSA Memoir 155, The Geological Society of America — Life History of a Learned Society, 0-8137-1155-X.
  16. Beloit College Archives, «Thomas C. Chamberlin».
  17. «Chamberlin House». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  18. de Vaucouleurs, G.; և այլք: (September 1975). «The new Martian nomenclature of the International Astronomical Union». Icarus. 26 (1): 85−98. Bibcode:1975Icar...26...85D. doi:10.1016/0019-1035(75)90146-3.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝