Թոմաս Լեմար

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Թոմաս Լեմար (ֆր.՝ Thomas Lemar, նոյեմբերի 12, 1995(1995-11-12)[1][2], Baie-Mahault), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։ Հայտնի է իր բազմակողմանիությամբ և երկու եզրերում ու կենտրոնում խաղալու ունակությամբ։

Թոմաս Լեմար
Thomas Lemar
Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Գվադելուպա Գվադելուպա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1995(1995-11-12)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Baie-Mahault
Հասակ 171 սմ
Քաշ 62 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 11
Պատանեկան կարիերա
2003-2010 Ֆրանսիա Սոլիդա Սկոլար
2010-2013 Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Ֆրանսիա Կան II 55 (4)
2013-2015 Ֆրանսիա Կան 32 (1)
2015-2018 Ֆրանսիա Մոնակո 90 (16)
2018-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 32 (3)
Ազգային հավաքական
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 13 (2)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 6 (1)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 8 (1)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 9 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (1)
2016-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 18 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2019

Կարիերան սկսել է 2013 թվականին՝ Կանում։ 2015 թվականին 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մոնակո[4]։ Ակումբի կազմում 127 հանդիպում անցկացնելուց հետո 2018 թվականին Լեմարը միացավ Ատլետիկո Մադրիդին[5]։

Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշել է 2016 թվականի նոյեմբերին[6]։ 2018 թվականին Լեմարը Ֆրանսիայի հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունը[7]։

Ակումբային կարիերա խմբագրել

Կան խմբագրել

Լեմարը Կանի ակադեմիայի սան է[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինման դուրս գալով Լիգա 2Դիժոնի դեմ խաղում[9][10]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ Էվիանի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի ապրիլի 5-ին՝ Նանտի դեմ խաղում[13][14]։ Կանի կազմում Լեմարը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո խմբագրել

2015 թվականի ամռանը Լեմարը 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[4][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Թուլուզի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16][17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Մարիո Պաշալիչին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Վալենսիայի դեմ խաղում[18]։ Սեպտեմբերի 20-ին Լեմարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լորյանի դեմ խաղում[19]։ 2016 թվականի մարտի 4-ին ֆրանսիացին գոլ խփեց Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[20]։ 2015-16 մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

 
Լեմարը Մոնակոյի կազմում 2016 թվականին

2016 թվականի սեպտեմբերի 17-ին Լեմարը դուբլ ձևակերպեց Ռենի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 22-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ օգնելով Մոնակոյին հաղթել 2-1 հաշվով[22][23]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բաստիայի դեմ խաղում[24]։ 2017 թվականի ապրիլի 1-ին Լեմարը գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[25], սակայն Մոնակոն պարտվեց 4-1 հաշվով[26]։ Ապրիլի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[27]։ 2016-17 մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Մոնակոն հաղթեց Լիգա 1[28][29], ինչպես նաև՝ հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[30][31], որտեղ պարտվեց Յուվենտուսին[32][33]։

2017 թվականի հուլիսի 29-ին Լեմարը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[34], սակայն Մոնակոն պարտվեց 2-1 հաշվով[35][36]։ Հոկտեմբերի 28-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում[37]։ 2018 թվականի հունվարի 9-ին Լեմարը գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Նիսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[38]։ Մարտի 31-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[39], սակայն Մոնակոն կրկին պարտվեց[40][41]։ Ակումբի կազմում Լեմարը անցկացրեց 127 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ[42][43]։

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2018 թվականի հունիսի 18-ին Լեմարը 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[5][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 60 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[49] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[50][51]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[52]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց սեպտեմբերի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Խետաֆեի դեմ խաղում[53][54]։ Դեկտեմբերի 5-ին Լեմարը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Սանտ Անդրեուի դեմ խաղում[55]։ 2019 թվականի ապրիլի 20-ին ֆրանսիացին խփեց Էյբարի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56][57]։ Իր առաջին մրցաշրջանում Լեմարը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[58]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լեմարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա 2012 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[59], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[60]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Լեմարը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի նոյեմբերին՝ փոխարինելով վնասվածք ստացած Կինգսլի Կոմանին Շվեդիայի և Կոտ դ'Իվուարի դեմ խաղերի համար[61][62][63]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ադրիան Ռաբիոտին Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[6][64]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[65][66]։

2018 թվականի մայիսի 17-ին Լեմարը ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[67][68]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ միայն հունիսի 26-ին՝ Դանիայի դեմ խաղում[69][70]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[71][72]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[7][73]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կան 2013–14 Լիգա 2 7 0 1 0 2 0 10 0
2014–15 Լիգա 1 25 1 0 0 1 0 26 1
Ընդհանուր 32 1 1 0 0 0 3 0 36 1
Մոնակո 2015–16 Լիգա 1 26 5 2 0 5 0 1 0 34 5
2016–17 34 9 2 2 16 2 3 1 55 14
2017–18 30 2 1 0 3 0 4 1 38 3
Ընդհանուր 90 16 5 2 24 2 8 2 127 22
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 31 3 4 1 7 0 1 0 43 4
2019–20 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 32 3 4 1 7 0 1 0 44 4
Կարիերայի ընդհանուր 154 20 10 3 31 2 12 2 207 27

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[74]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 7 2
2018 6 1
2019 4 1
Ընդհանուր 18 4

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Օգոստոսի 31, 2017 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա   Նիդերլանդներ 2–0 4–0 ԱԱ 2018 Որակավորում
2. 3–0
3. Մարտի 23, 2018 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա   Կոլումբիա 2–0 2–3 Ընկերական խաղ
4. Հունիսի 2, 2019 Ստադ դե լյա Բոժուա, Նանտ, Ֆրանսիա   Բոլիվիա 1–0 2–0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մոնակո խմբագրել

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային խմբագրել

Ֆրանսիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «France - T. Lemar - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 «Monaco & Caen reach fee agreement for Thomas Lemar | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  5. 5,0 5,1 «Transfer news: Atletico Madrid agree deal to sign Monaco star Thomas Lemar | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  6. 6,0 6,1 «France - Ivory Coast, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  8. «What would Arsenal get if they sign Thomas Lemar?». The Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «SM Caen - FCO Dijon, Aug 2, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «Caen vs. Dijon FCO - Football Match Line-Ups - August 2, 2013 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  11. «FC Évian Thonon Gaillard - SM Caen, Aug 9, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «Evian Thonon Gaillard FC v Stade Malherbe Caen Starting XIs, 09/08/2014, Ligue 1 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «FC Nantes - SM Caen, Apr 5, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Caen vs. Nantes - Play-By-Play - April 5, 2015». www.foxsports.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  15. «AS Monaco and Caen agree deal for Thomas Lemar | News | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  16. «FC Toulouse - AS Monaco, Aug 22, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Toulouse FC - AS Monaco (French Ligue 1, 2015/16) | Match | AS Monaco FC». www.asmonaco.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «AS Monaco - Valencia CF, Aug 25, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «AS Monaco - FC Lorient, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «SM Caen - AS Monaco, Mar 4, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «AS Monaco - Stade Rennais FC, Sep 17, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  22. «AS Monaco - Tottenham Hotspur, Nov 22, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  23. uefa.com (2016 թ․ նոյեմբերի 22). «UEFA Champions League 2016/17 - History - Monaco-Tottenham – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  24. «AS Monaco - SC Bastia, Dec 3, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «AS Monaco - Paris Saint-Germain, Apr 1, 2017 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  26. «PSG brush aside Monaco to win French League Cup for fourth straight year» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «AS Monaco - Borussia Dortmund, Apr 19, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  28. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  29. «Monaco win first Ligue 1 crown in 17 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  30. uefa.com. «UEFA Champions League 2016/17 - History - Monaco – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  31. AS, Diario (2017 թ․ մայիսի 9). «Juventus 2-1 Monaco Champions League semi-final: Mandzukic, Alves, Mbappe goals, match report». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  32. «Juventus FC - AS Monaco, May 9, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  33. «Juventus 2-1 Monaco (4-1 agg)» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  34. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «Monaco 1-2 Paris Saint-Germain: Dani Alves helps PSG win Trophee des Champions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  36. «PSG beat Monaco in French curtain-raiser». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  37. «FC Girondins Bordeaux - AS Monaco, Oct 28, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  38. «OGC Nice - AS Monaco, Jan 9, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  39. «Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  40. «French League Cup final: Paris St-Germain 3-0 Monaco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «PSG beats Monaco 3-0, wins 5th consecutive French league Cup». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  42. «Lemar presented by Atletico after completing £52m Monaco switch». Mail Online. 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  43. Roy, Abhranil (2018 թ․ հուլիսի 30). «Transfer News: Thomas Lemar Joins Atletico Madrid from AS Monaco». Essentially Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  44. «Atletico announce triple deal for Antoine Griezmann, Thomas Lemar and Lucas Hernandez». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  45. Walters, James (2018 թ․ հունիսի 19). «Thomas Lemar signs Atletico Madrid contract as club confirm deal». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  46. Association, Press (2018 թ․ հունիսի 19). «Thomas Lemar agrees to join Atlético Madrid as Griezmann extends contract». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  47. «Transfer news: Atletico Madrid agree deal to sign Monaco star Thomas Lemar | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  48. «Antoine Griezmann, Thomas Lemar & Lucas Hernandez sign Atletico Madrid deals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  49. «Real Madrid - Atlético Madrid, Aug 15, 2018 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  50. 50,0 50,1 «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  51. Tyers, Alan (2018 թ․ օգոստոսի 15). «Diego Costa plays hero and villain to perfection as Atletico beat Real Madrid in Uefa Super Cup thriller». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  52. «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  53. «Getafe CF - Atlético Madrid, Sep 22, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  54. Beren, Jeremy (2018 թ․ սեպտեմբերի 22). «Getafe CF 0-2 Atlético Madrid: Lemar leads Atleti to victory». Into the Calderon. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  55. «Atlético Madrid - UE Sant Andreu, Dec 5, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  56. «SD Eibar - Atlético Madrid, Apr 20, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  57. «Thomas Lemar comes off the bench to fire Atletico Madrid past Eibar». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  58. «Thomas Lemar | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  59. «2012 UEFA European Under-17 Championship technical report» (PDF).
  60. «U17-Europameisterschaft 2012 - Matchday overview 11/12». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  61. «Lemar replaces Coman in France squad». ESPN.com. 2016 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  62. «Injured Kingsley Coman out of France vs Sweden, replaced by Thomas Lemar». The Indian Express (Indian English). 2016 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  63. «France's Coman out injured, Lemar gets nod for Sweden qualifier». Daily Nation (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  64. «France vs. Ivory Coast - Football Match Summary - November 15, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  65. «France - Netherlands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  66. «France thrash 10-man Dutch with Lemar double, Mbappe strike». Reuters (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  67. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  68. «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  69. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  70. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Denmark - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  71. Taylor, Daniel (2018 թ․ հուլիսի 15). «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  72. commentary), Barry Glendenning (match; (build-up), Will Unwin; McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 15). «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  73. «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  74. 74,0 74,1 «Thomas Lemar». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  75. Jones, Matt. «Monaco Win 2016-17 Ligue 1 Title After 2-0 Win vs. Saint-Etienne». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  76. UEFA.com. «Our Champions League breakthrough team of 2016». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  77. «TJM: Lemar et Douchez au sommet… - Union Nationale des Footballeurs Professionnels». www.unfp.org (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լեմար» հոդվածին։