Թոմաս Թալլիս (անգլ.՝ Thomas Tallis, մոտ 1506[1], Քենթ, Անգլիա - նոյեմբերի 24, 1585(1585-11-24), Գրինվիչ, Քենթ, Անգլիա), անգլիացի կոմպոզիտոր և երգեհոնահար։

Թոմաս Թալլիս
Thomas Tallis.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Thomas Tallis
Ծնվել էմոտ 1506[1]
Քենթ, Անգլիա
ԵրկիրFlag of England.svg Անգլիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 24, 1585(1585-11-24)
Գրինվիչ, Քենթ, Անգլիա
ԳերեզմանSt Alfege Church, Greenwich
Ժանրերchoral music?
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներերգեհոն
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Thomas Tallis Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Թալլիսը երաժշտություն է սովորել և երգել է Լոնդոնի Արքայական կապելլայում։ 1532 թվականից աշխատել է որպես երգեհոնահար Դուվրի (Կենտի կոմսություն) Բենեդիկտիյան միաբանությունում, 1538-1540 թվականներին՝ Ուոլթհեմի (Էսսեքսի կոմսություն) Ավգուստինյան աբբայությունում, 1540-1542 թվականներին եղել է խմբերգիչ Քենթերբերիի տաճարում։ 1543 թվականից դառնալով արքայական կապելլայի հիմնական անդամ (անգլ.՝ Gentleman)՝ Թալլիսը մինչև կյանքի վերջը ստեղծագործել է թագավորական արքունիքի համար։ Չնայած եկեղեցական կյանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխություններին, որոնք երաշխավորում էր Անգլիկան եկեղեցին, Թալլիսը աննշան է ընդարձակել իր ստեղծագործության ժանրը և ոճային երանգավորումը (ի տարբերություն իր հայտնի աշակերտ ու համախոհ Ու. Բյորդի) և ընդհանուր առմամբ հավատարիմ է մնացել կաթոլիկ բազմաձայն երգեցողության ավանդույթներին։

Առավել նշանակալից են նրա լատինական մոտետները՝ գրված եկեղեցական և աշխարհիկ տարբեր առիթներով (մագնիֆիկատներ, լամենտացիաներ, հիմներ, անտիֆոններ), որոնցից առավել հայտնի է եղել «Spem in alium»-ը (1573 թվական), հզոր ստեղծագործություն՝ գրված 8 հնգաձայն երգչախմբի համար, այսինքն՝ 40 ձայնի համար[2]։ Թալլիսին են պատկանել նաև երկու մեսսաներ՝ «Salve intemerata virgo»-ը և «Puer natus est nobis»-ը, և մեսսայի մի շարք առանձին մասեր։ Թալլիսի բողոքական օրհներգերը (ընդհանուր առմամբ` 20) հաճախ իրենցից ներկայացրել են նրա իսկ մոտետների կոնտրաֆակտուրաները (օր.՝ «Arise, o Lord», «When Jesus went», «With all our hearts» օրհներգերը «Salvator mundi» մոտետի երեք կոնտրաֆակտուրաներն են)։ Թալլիսի «If ye iove me» օրհներգը նրա ամենահայտնի ստեղծագործությունն էր։ Կենդանության օրոք կոմպոզիտորի դիմանկարները չեն պահպանվել. մինչ օրս հայտնի դիմանկարները ստեղծվել են նրա մահից մեկուկես դար անց։

Թոմաս Թալլիսի ստեղծագործություններից

Ժառանգություն և ճանաչումԽմբագրել

  • Ուիլյամ Բյորդը գրել է «Ye Sacred Muses» էլեգիան Թալլիսի մահվան մասին, որի վերջին տողերն են. «Թալլիսը մեռավ, երաժշտությունն էլ մեռավ»։
  • Ռալֆ Վոան Ուիլյամսը գրել է «Թալլիսին նվիրված ֆանտազիան» 1910 թվականին։
  • 1973 թվականին Մեծ Բրիտանիայում ստեղծվել է «The Tallis Scholars» վոկալ անսամբլը, որը կատարել է Վերածննդի ժամանակաշրջանի երաժշտությունը՝ Պիտեր Ֆիլլիպսի ղեկավարությամբ։
  • Թալլիսի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն 1997 թվականից սկսել է ձայնագրել «Chapelle du Roi» խումբը «Signum» ապրանքանիշով՝ Ալիստեր Դիկսոնի ղեկավարությամբ։ Այս ժողովածուի վերջին հատորը՝ իններորդը, լույս է տեսել 2005 թվականին։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Morning and evening prayer and communion, set forthe in 4 parts, to the song. London,1565.
  • Cantiones quae ab argumento sacrae vocantur. London, 1575.

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Doe P. Tallis. London; New York: Oxford UP, 1968; 2nd ed. 1976.
  • Milsom J.R. English Polyphonic Style in Transition: A Study of the Sacred Music of Thomas Tallis. Diss. Univ. of Oxford, 1983.
  • Doe, Paul and Allinson, David: Thomas Tallis // Grove Music Online. N,Y., London, 2001; accessed 5 May 2007 (subscription access)
  • Cole, Suzanne. Thomas Tallis and his Music in Victorian England. Woodbridge, UK: Boydell, 2008.

Արտաքին հղումներԽմբագրել