Թոհոն ամրոց (արտասանվում է "toh-hon", երբեմն գրվում նաև 'Tolquhoun'), ամրոց Աբերդինշայրում, հյուսիս-արևելյան Շոտլանդիայում։ Գտնվում է Փիթմեդենից մոտավորապես 1․5 մղոն (2․4 կմ) հյուսիս-արևմուտք, իսկ Թարվեսից 2 մղոն (3․2 կմ) հարավ։ Ամրոցը կառուցվել է Ուիլյամ Ֆորբսի՝ Թոհոնի 7-րդ կալվածատիրոջ կողմից 1584 և 1589 թվականների ընթացքում, որպես ընդարձակում ավելի վաղ կառուցված ու որպես Փրեսթոնի աշտարակ հայտնի աշտարակավոր տան։ Չնայած այժմ ավերված է, ամրոցը նկարագրվել է որպես «շոտլանդական Վերածննդի ամենաբնութագրական ամրոց»[1]։ Գտնվում է «Պատմական Շոտլանդիայի» հսկողության տակ ու բաց է հանրության առջև։

Պահակատունը, որտեղ երևում են արտասովոր կրակակետերը

Պատմություն խմբագրել

Փրեսթոնի աշտարակը կառուցվել է վաղ 15-րդ դարում կա՛մ սըր Հենրի Փրեսթոնի, կա՛մ նրա փեսա սըր Ուիլյամ Ֆորբսի կողմից, որը 1420 թվականին սըր Հենրիի մահից հետո ժառանգել էր Փրեսթոնի տարածքների մի մասը։ Նրա ժառանգորդ Ոիլյամ Ֆորբսը՝ Թոհոնի 7-րդ կալվածատերը (մահ․ 1596), 1584 թվականին սկսել է աշխատել նոր ամրոցի վրա, պահպանելով Փրեսթոնի աշտարակը, բայց ավելացնելով նոր, ավելի հարմարավետ բնակտարածք։ Նա նաև կարգի է բերել տան շրջակայքի այգիներն ու զբոսայգիները։ Թագավոր Ջեյմս VI-ը հյուրընկալվել է Թոհոնում 1589 թվականին[2]։ Բակի շուրջը կառուցվել են նոր կառույցներ, ներառյալ շքեղ պահակատունն ու առաջին հարկի նախասրահը։ Պահակատան վրայի գրառումը նշում է, որ «Այս ամբողջ աշխատանքը, բացի հին աշտարակից, սկսվել է 1584 թվականի ապրիլի 15-ին Ուիլյամ Ֆորբսի կողմից ու ավարտվել նույնպես նրա կողմից 1589 թվականի հոկտեմբերի 20-ին»[1]։ Լինելով «Վերածննդի անձի» բնակավայր, Թոհոնն ավելի շուտ նախագծված էր ցուցադրման, քան թե պաշտպանության համար և հանդիսանում էր քարտաշ-ճարտարապետ Թոմաս Լեփերի կամ Լեյփերի աշխատանքը։ Լեփերին բնորոշ եռակի կրականցքերը գլխավոր մուտքի կողամասերում են[1], դրանցից կարելի է տեսնել նաև մոտակայքում գտնվող Արնեյջ և Դին ամրոցներում, Այրշայրում։ Նաև արտասովոր է գլխավոր դահլիճի քարե հախճասալե հատակը։

Ուիլյամ ֆորբսի մահից հետո նրա ժառանգորդները շարունակում էին զբաղեցնել Թոհոնը մինչև 1718 թվականը, երբ նրանք ստիպված էին տեղափոխվել պարտքերի պատճառով, որոնք առաջացել էին Դարյենյան նախագծի ձախողման պատճառով։ Հետագայում ամրոցը քայքայվել է ու այժմ ավերակ է։ Այն գտնվում է «Պատմական Շոտլանդիայի» պաշտպանության տակ ու բաց է հանրության առջև։ Թոհոնը նաև ազգայնորեն կարևոր հուշարձան է[3]։

Նկարագրություն խմբագրել

Գլխավոր մուտքը ամրոցի հյուսիսային կողմում է, իսկ Փրեսթոնի աշտարակը կազմում է հյուսիս-արևելյան անկյունը։ Նախասրահն զբաղեցնում է արևմտյան թևի առաջին հարկը, մինչդեռ գլխավոր սրահը հարավային թևում է, որտեղ կարելի է բարձրանալ բակի աստիճաններով։ Հարավ-արևելյան աշտարակում բանտ է եղել[4]։ Գլխավոր քառանկյուն բակից դեպի հյուսիս գտնվում է պարսպապատ արտաքին բակը աղավնատան մնացորդներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Canmore
  2. Historic Scotland Education, p.2
  3. 3,0 3,1 Կաղապար:Historic Environment Scotland
  4. Historic Scotland Education, p. 4
  • Historic Scotland Education (n.d.). Investigating Tolquhon Castle (PDF). Information for Teachers.

Արտաքին հղումներ խմբագրել