Թոբիաս Միշել Քարել Ասեր (անգլ.՝ Tobias Michael Carel Asser, ապրիլի 28, 1838(1838-04-28)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 29, 1913(1913-07-29)[1][2][4][…] կամ հունիսի 29, 1913(1913-06-29)[5], Հաագա, Հաագա, Նիդերլանդներ[6]) ծագումով հրեա նիդերլանդացի փաստաբան և իրավաբան։

Թոբիաս Ասեր
հոլ.՝ Tobias Michael Carel Asser
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1838(1838-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհուլիսի 29, 1913(1913-07-29)[1][2][4][…] (75 տարեկան) կամ հունիսի 29, 1913(1913-06-29)[5] (75 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Հաագա, Նիդերլանդներ[6]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԼեյդենի համալսարան և Ամստերդամի համալսարան
Մասնագիտությունիրավաբան, դատավոր, քաղաքական գործիչ, փաստաբան, պրոֆեսոր, դիվանագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԱմստերդամի համալսարան[6] և Ամստերդամի <Աթենեում> համալսարան[6]
Ծնողներհայր՝ Carel Daniël Asser?
Զբաղեցրած պաշտոններMinister of State?, President of the Institut de Droit International?[7] և President of the Institut de Droit International?
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ[8][9] Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պատվավոր դոկտոր Բոլոնիայի համալսարանի պատվավոր դոկտոր Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր և Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտոր[10]
ԱնդամությունIDI[11], Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և IDI
ԵրեխաներCarel Daniël Asser?
Tobias Asser Վիքիպահեստում

1911 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում, մասնավորապես, Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնվենցիաներիի ստեղծման գործում ունեցած ներդրման համար։

ԿյանքԽմբագրել

Թոբիաս Ասերը ծնվել է 1838 թվականի ապրիլի 28-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում[12]։ Իրավագիտություն է ուսումնասիրել Ամստերդամի և Լեյդենի համալսարաններում և եղել է Ամստերդամի համալսարանի իրավագիտության դասախոս, միջազգային իրավունքի պրոֆեսոր։

Ասերը Գուստավ Ռոլեն-Ժեկմենի և Ջոն Ուսթլեյքի հիմնադրել է «Միջազգային իրավունքի և համեմատական օրենսդրություն» ամսագիրը։ Նա նաև եղել է 1873 թվականին կազմավորված Միջազգային իրավունքի ինստիտուտի համահիմնադիրը[13]։ 1880 թվականին դարձել է Նիդերլանդների Գիտության և արվեստի թագավորական ակադեմիայի անդամ[14]։

Ասերը մահացել է 1913 թվականի հուլիսի 29-ին Հաագայում։

Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնվենցիաԽմբագրել

Ասերը եղել է միջազգային մասնավոր իրավունքի առաջատար իրավագետ։ Նա համոզված է եղել, որ միջսահմանային մասնավոր հարաբերությունները կարգավորող կուռ իրավական դաշտ ստեղծելով՝ հնարավոր կլինի աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատել։ 1893 թվականին նրա նախաձեռնությամբ Հաագայում գումարվել է միջազգային մասնավոր իրավունքի ոլորտը կարգավորող առաջին խոշոր կազմակերպության առաջին դիվանագիտական նստաշրջանը (HCCH ): Նստաշրջանի մասնակից պետություններն են եղել Ավստրո-Հունգարիան, Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Ռոմանիան, Ռուսաստանը, Իսպանիան և Շվեյցարիան։ Ասերն ընտրվել է նստաշրջանի նախագահ։ Նա նաև վերընտրվել է 1894, 1900 և 1904 թվականներին գումարված նստաշրջանների ժամանակ։ Նրա ղեկավարությամբ մշակվել են բազմակողմանի համաձայնագրեր՝ հայտնի Հաագայի կոնվենցիաները, որոնք միասնական իրավական դաշտ են ստեղծել մի քանի ոլորտներում. Ամուսնություն (1902), Ամուսնալուծություն (1902), Խնամակալություն(1902), Քաղաքացիական գործ (1905), Ամուսնության հետևանքներ (1905), և Քաղաքացիական իրավունքի զրկում (1905)։

1911 թվականին Ասերն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մրցանակաբաշխության արարողության ժամանակ նա բնութագրվել է որպես իր ժամանակների Հուգո Գրոտիոս, որը 17-րդ դարում եղել է Նիդերլանդների միջազգային իրավունքի տեսության հիմնադիրը[15]։

Հաագայի խաղաղության կոնվենցիաներԽմբագրել

1899 և 1907 թվականներին Ասերը եղել է Նիդերլանդների ներկայացուցիչը Հաագայում կայացած Խաղաղության նստաշրջաններում[13]։ 1899 թվականի նստաշրջանի որոշմամբ է ստեղծվել Միջնորդ դատարանի մշտական պալատը։

Միջնորդ դատարանի մշտական պալատԽմբագրել

1902 թվականին Ասերը Միջնորդ դատարանի մշտական պալատի հովանավորությամբ կազմակերպել է երկու պետությունների միջև ծագած վեճի առաջին արբիտրաժային լսումները։ Նա նաև նախաձեռնել է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի ձևավորման աշխատանքները, բայց չի հասցրել գործն ավարտին հասցնել։ Ակադեմիան հիմնադրվել է նրա մահից հետո 1923 թվականին[13]։

ԱնվանակոչությունԽմբագրել

Թոբիաս Միշել Քարել Ասերի անունն է կրում մասնավոր և հանրային միջազգային իրավունքի, եվրոպական իրավունքի և միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտներում հետազոտական գործունեություն ծավալող ինստիտուտը Հաագայում։

Տես նաև՝Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tobias Michel Carel Asser — 2009.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Tobias Michaël Carel Asser — 1834.
  5. 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Album Academicum — 2007.
  7. https://www.idi-iil.org/en/histoire/presidents-precedents/
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1911/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
  11. https://www.idi-iil.org/en/histoire/fondateurs/
  12. C. G. Roelofsen, "Asser, Tobias Michel Karel (1838-1913)", Biografisch Woordenboek van Nederland, 2013. Retrieved on 5 May 2015.
  13. 13,0 13,1 13,2 «In Memoriam: T. M. C. Asser»։ American Journal of International Law (American Society of International Law) 8 (2): 343–44։ April 1914 
  14. «Tobias Michaël Carel Asser (1838 - 1913)»։ Royal Netherlands Academy of Arts and Sciences։ Վերցված է 26 July 2015 
  15. «Tobias Asser - Facts»։ www.nobelprize.org։ Վերցված է 2017-11-03 

Արտաքին հղումներԽմբագրել