Թշնամու թիկունքում (ֆիլմ, 1941)

«Թշնամու թիկունքում» (ռուս.՝ «В тылу врага»), 1941[1][2] թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ խորհրդա-ֆիննական պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Շնեյդերը[3]։

Թշնամու թիկունքում
ռուս.՝ В тылу врага
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1941
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Շնեյդեր
Սցենարի հեղինակՌուդոլֆ Բերշադսկի
ԴերակատարներՆիկոլայ Կրյուչկով
ՕպերատորԱլեքսանդր Շելենկով
ԵրաժշտությունԴավիդ Բլոկ
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն59 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմում ցուցադրված իրադարձությունները տեղի են ունենում 1939-1940 թվականներին՝ խորհդրա-ֆիննական պատերազմի ժամանակ։ Կարմիրբանակային Բոյկովի գլխավորությամբ երեք խորհրդային հետախույզներ մտնում են թշնամու թիկունք՝ բելոֆիննների կողմից ժամանակավորապես լքված խուտոր, և թաքնվում տներից մեկի ձեղնահարկում։ Նրանք հասցնում են հեռախոսով կապ հաստատել իրենց շտաբի հետ։ Բայց հանկարծ հայտնվում են ֆինները։ Նրանք շտապ հրետանային դիրքեր են պատրաստում։ Նրանց և խորհրդային հետախույզների միջև մարտ է տեղի ունենում։ Ձեղնահարկում մնում է Բոյկովը։ Նա հետ է մղվում թշնամուն և միաժամանակ հմտորեն ղեկավարում է իր խմբի կրակի ուղղությունը, բայց հետո ծանր վիրավորվում է։

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ Կրյուչկով - Բոյկով
  • Ալեքսանդր Գրեչանի – Կարպենկո
  • Պավել Շպրինգֆելդ – Բալանդին, մարտիկ
  • Ալեքսանդր Բարանով – ԲԳԿԲ լեյտենանտ
  • Պյոտր Սոբոլևսկի – բելոֆինն
  • Պյոտր Սավին – մարտկոցի հրամանատար
  • Նիկոլայ Ռիժով – էպիզոդ
  • Նիկոլայ Յարոչկին[4]էպիզոդ
  • Գեորգի Յումատով – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ռուդոլֆ Բերշադսկի
  • Ռեժիսոր՝ Եվգենի Շնեյդեր
  • Գլխավոր օպերատոր՝ Ալեքսանդր Շելենկով
  • Օպերատոր՝ Նիկոլայ Պրոզորովսկի
  • Նկարիչ՝ Իվան Ստեպանով
  • Կոմպոզիտոր՝ Դավիթ Բլոկ
  • Հնչյունային օպերատոր՝ Վարդան Երամիշև

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել