Թյուրքան Աքյոլ
Թյուրքան Աքյոլ (թուրքերեն՝ Türkân Akyol; հոկտեմբերի 12, 1928, Ստամբուլ, Թուրքիա - սեպտեմբերի 7, 2017, Անկարա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, բժիշկ և գիտնական։ Եղել է Թուրքիայի պատմության առաջին կին նախարարը[1], ինչպես նաև երկրի առաջին կին ռեկտորը[2]։
Թյուրքան Աքյոլ թուրքերեն՝ Türkân Akyol | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1928 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2017 (88 տարեկան) |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Karşıyaka Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ankara University Medical School?, Էրենկյոյի կանանց լիցեյ և Անկարայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բժիշկ |
Աշխատավայր | Անկարայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքաիայի առողջապահության նախարար, Անկարայի համալսարանի ռեկտոր և Minister of State for Women and Family? |
Կուսակցություն | Social Democracy Party (Turkey)? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Թյուրքան Աքյոլը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Թուրքիայի մի քանի քաղաքներում, քանի որ նրա հայրը եղել է շտաբային սպա։ 1947 թվականին ավարտել է Ստամբուլի աղջիկների Էրենքյոյ դպրոցը։ Աքյոլը բժշկական կրթությունը ստացել է Անկարայի համալսարանում՝ ավարտելով այն 1953 թվականին[3]։ 1965 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան, իսկ 1970 թվականին՝ պրոֆեսորի գիտական աստիճան։ 1959- 1965 թվականներին գիտական հետազոտություններ է իրականացրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում[2]։
1971 թվականի մարտի 25-ին նշանակվել է Թուրքիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար՝ Նիհատ Էրիմի կառավարության կազմում։ Նա դարձավ Թուրքիայի պատմության առաջին կին նախարարը։ Նույն տարվա դեկտեմբերի 13-ին անցել է թոշակի և վերադարձել համալսարանական գործունեության[2]։
1980 թվականին ընտրվել է Անկարայի համալսարանի ռեկտոր՝ դառնալով Թուրքիայի առաջին կին ռեկտորը։ Այդ պաշտոնին եղել է մինչև 1982 թվականը, որից հետոո աշխատանքից ազատվել է՝ Խորհրդի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով[2]։ Աքյոլը դասավանդել է համալսարանում մինչև 1983 թվականը, երբ Էրդալ Ինյոնյուն առաջարկեց նրան դառնալ Սոցիալ- դեմոկրատական կուսակցության (SODEP) անդամ։ Աքյոլը դարձել է կուսակցության փոխնախագահ[2]։
Թյուրքան Աքյոլը 1978 թվականին Իզմիրի մարզից դարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Նա վերադարձել է դասախոսական աշխատանքի 1991 թվականին[2]։ 1992 թվականին նշանակվել է Թուրքիայի կանանց և ընտանիքի հարցերով նախարար՝ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության կազմում[2]։ 1993 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում՝ երկրի առաջին կին վարչապետ Տանսու Չիլլերի կառավարությունում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Türk kadınının ilkleri»։ Hürriyet (Turkish)։ 1998-10-10։ Վերցված է 2013-02-08
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ankara Üniversitesi Rektörleri-Prof. Dr. Türkan Akyol» (Turkish)։ Ankara University։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2013-02-08
- ↑ «Ankara Tıp'ın Göğüs Hastalıkları Ana Bilim Dalı Yenilendi»։ Haberler (Turkish)։ 2011-07-08։ Վերցված է 2013-*2-08