Թյուրիմացության կղզի (ռուս.՝ Остров Недоразумения, հնացած՝ Սոլույ[1]), փոքրիկ կղզի Օխոտի ծովի Տաույյան ծովախորշում (Ամախտոնի ծոց)։ Վարչականորեն պատկանում է Մագադանի մարզի Օլսկի շրջանին։ Կղզու մակերեսը կազմում է 4,5 կմ²։ Ափից հեռավորությունը՝ 3 կմ, հեռավորությունը Մագադանից՝ 20 կմ։

Թյուրիմացության կղզի
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՕլսկի շրջան
Մակերես45 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Ծովից դիտելու դեպքում ռելիեֆով և գույնով այն հիշեցնում է մայրցամաքային ափ։ 1910 թվականների վերջում այստեղ հայտնված ջրագրական արշավախումբը կղզին չի նկատել և չի ներառել քարտեզում։ Սխալը շուտով նկատվել և ուղղվել է։ Այս դեպքի պատճառով էլ կղզին ստացել է իր «Остров Недоразумения»՝ բառացի թարգմանությամբ՝ «Թյուրիմացության կղզի» անվանումը։

Պատմություն խմբագրել

8-9 հազար տարի առաջ ձևավորվել է թերակղզին, որը ներառում էր նաև Թյուրիմացության կղզին, իսկ կղզին դիմացի հրվանդանը կապող պարանոցը ողողվել է հավանաբար 7 հազար տարի առաջ։ Կղզին լեռնային է։

1961 թվականին հնագիտական խմբի կողմից այստեղ հայտնաբերվել է նորքարեդարյան կայանատեղի։

Թյուրիմացության կղզում մինչ 1990-ական թվականները գործել է «Տաույսկի» ձկնագործարանի կղզու արտադրամասը։ Հետագայում դրա վայրում բացվել է զբոսաշրջային բազա[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Թյուրիմացության կղզին ծածկված է Էրմանի կեչու մացառուտներով։ Կեչին աճում է բոլոր լանջերին և նույնիսկ գագաթային սարահարթում, որը բնորոշ չէ այլ կղզիներին։ Ընդհանուր աճում է 213 տեսակի բույս։ Կղզու ափամերձ ֆաունային սպառնում է ծովախեցգետնի որսագողությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Леонтьев В. В., Новикова К. А. Топонимический словарь Северо-Востока СССР / науч. ред. Г. А. Меновщиков ; ДВО АН СССР. Сев.-Вост. комплекс. НИИ. Лаб. археологии, истории и этнографии. — Магадан: Магад. кн. изд-во, 1989. — С. 271. — 456 с. — 15 000 экз. — ISBN 5-7581-0044-7.
  2. Турбазе на острове Недоразумения у берегов Колымы угрожают браконьеры и местные жители // «ОТР», 26 августа 2015