Թղթե լապտերներ (նկար, Կորովին)

«Թղթե լապտերներ» (ռուս.՝ Бумажные фонари), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1896 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 79,5 × 33,2 սմ[2][3]։

Թղթե լապտերներ
տեսակգեղանկար
նկարիչԿոնստանտին Կորովին
տարի1896
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Այսօր «Թղթե լապտերներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Նկարագիր խմբագրել

«Թղթե լապտերներ» ստեղծագործությունում պատկերված է երիտասարդ կին։ Նրա հագին սև շրջազգեստ է և վառ կարմիր կոֆտա։ Կինը վառում է բազմագույն թղթե լապտերները։ Համարվում է, որ նկարիչը պատկերել է իր ապագա կնոջը՝ Աննա Յակովլևնա Ֆիդլերին[4]։

Վառ ներկված լապտերները, կնոջ վառ կոֆտան, ֆոնի մուգ կանաչը ստեղծում են երանգների գունագեղ համադրություն[4]։

Պատմություն խմբագրել

Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը այս կտավը գտնվել է Վլադիմիր Գիրշմանի հավաքածուում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лилия Иовлева (январь 2012). «О выставке «Константин Коровин. Живопись. Театр» в залах Государственной Третьяковской галереи» (PDF). Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallerymagazine.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  2. ««Константин Коровин. Живопись. Театр» — Галерея». Сайт выставки Государственная Третьяковская галерея «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  3. «Константин Алексеевич Коровин — Бумажные фонари». www.rodon.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  4. 4,0 4,1 Михаил Киселёв. «Биография К. Коровина (часть 5)». Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 04.08.2012-ին.
  5. Гиршман, Владимир Осипович // Энциклопедия «Москва» / Под ред. Шмидт, Сигурд Оттович. — М.: Большая Российская энциклопедия (издательство), 1997. — 976 с.

Արտաքին հղումներ խմբագրել