Թղթե ինքնաթիռ, խաղալիք ինքնաթիռ, որը պատրաստվում է թղթից։ Այն օրիգամիի (թղթի դասավորման ճապոնական արվեստ) ճյուղերից մեկի՝ աերոգրամի ամեանատարածված ձևերից մեկն է։ Ճապոներեն այդ ինքնաթիռը կոչվում 紙飛行機 (կամի խիկոկոի, կամի-թուղթ, խիկոկի-ինքնաթիռ)։

Թղթե ինքնաթիռի ամենահայտնի և հեշտ պատրաստվող տարբերակներից մեկը
Թղթե աղավնի

Այս խաղալիքը հայտնի է իր հեշտ պատրաստվելու շնորհիվ։ Այն հեշտությամբ կարող է պատրաստել օրիգամիի արվեստում նորեկը։ Ամենապարզ թղթե ինքնաթիռ պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել 6 քայլ։ Թղթե ինքնաթիռ կարելի պատրաստել նաև ստվարաթղթից։

Պատմություն խմբագրել

Ըստ գիտնականների, թղթի օգտագործումը խաղալիքներ պատրաստելու համար սկսվել է 2000 տարի առաջ, Չինաստանում, որտեղ օդապարիկներ պատրաստելը և դրանցով խաղալը ժամանցի հայտնի ձևեր էին։ Չնայած օդապարիկները կարող էին հիմք հանդիսանալ ներկայիս թղթե ինքնաթիռների համար, սակայն հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղ են հայնագործել դրանք։ Ժամանակի ընթացքում հայտնվում էին ավելի գեղեցիկ տեսքով օդապարիկներ, որոնք օժտված էին մեծ արագությունով և բեռնաբարձ հատկություններով։

Թղթե ինքնաթիռների հայտնագործման ավելի վաղ և հայտնի ժամանակը 1930 թվականն է։ Հայտնագործել է «Lockheed Corporation» ընկերության հիմնադիր Ջեկ Նորտրոպը, ով օգտգագործում էր թղթե ինքնաթիռներն իսկական ինթնաթիռների համար ունեցած նոր գաղափարները փորձարկելու համար։

Սակայն կա նաև վարկած, որ թղթե ինքնաթիռների մասին իմացել են դեռ վիկտորիական Անգլիայում[1]։

Տեսակներ խմբագրել

Կան թղթե ինքնաթիռների շատ տարբերակներ, որոնք տարբեր ձևով են թռչում, պահպանում բարձրությունը և վայրէջք կատարում։

Ավանդական խմբագրել

 
Ավանդական թղթե ինքնաթիռ պատրաստելու տարբերակներից մեկը

Թղթե ինքնաթիռի այս տարբերակը պանաջում է ընդամենը 6 քայլ, իսկ առանց թղթի կենտրոնը որոշելու քայլի՝ 5։ Անհրաժեշտ է օգտագործել ուղղանկուն թուղթ, օրինակ A3, A4 կամ Letter։

DC-03 խմբագրել

Կան շատ մարդիկ, ովքեր ասում են, որ նրանք պատրաստել էն աշխարհում ամենալավ թղթե ինքնաթիռը։ Որպես օրինակ է հանդիսանում է[2] DC-03 մոդելը, որն ունի մեծ սավառնակային թևեր և միակն է իր տեսակի մեջ, որ ունի պոչային փետրավորում։

Մրցույթներ խմբագրել

1989 թվականին Էնդի Չիլինգը հիմնեց թղթե ինքնաթիռների պատրաստման ասոցիացիա, իսկ 2006 թվականին անցակցվեց թղթե ինքնաթիռների առաջին մրցույթը։ Մրցույթը անցկացվեց 3 չափանիշներով. ամենաերկար տարածություն, ամենարկար պլանավորում և աերոբատիկա։

Համաշխարհային ռեկորդներ խմբագրել

Թղթե ինքնաթիռի օդում մնալու ժամանակը երկարացնելու շատ փորձեր բերում են նոր-նոր ռեկորդների այս սպորտաձևում։ Քեն Բելքբերնը պահպանեց իր համաշխարհային ռեկորդը 13 տարի (1983-1996) և կրկին սահմանեց ռեկորդ 1998 թվականի հոկտեմբերի 8-ին. նրա պատրաստած թղթե ինքնաթիռը օդում մնաց 27.6 վայրկյան։ Այս արդյունքը հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների և CNN-ի լրագրողների կողմից[3]։

Անցկացվում է նաև թղթե ինքնաթիռների մրցույթ «Red Bull Paper Wings» անվանում։ Մրցույց անկցակցվում է 3 կատեգորիաներով. «բարձրագույն պիլոտաժ», «թռիչքի երկարություն», «թռիչքի տևողություն»։ 2015 թվականին Ավստրիայում անցկացված հերթական մրցույթում «թռիչքի տևողություն» կատեգորիայում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Համբարձումյանը (14.36 վրկ)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Paper airplane — The best paper airplane in the world!». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  3. CNN — Engineer’s record-breaking hopes sail on paper wings — October 8, 1998
  4. https://www.youtube.com/watch?v=0XMafr9kOow

Արտաքին հղումներ խմբագրել