Թղթախաղ խաղացողները (նկար)

Պոլ Սեզանի նկար

«Թղթախաղ խաղացողները»,  ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի հինգ նկարներից բաղկացած շարքից է, որը վրձնել է 1890-1895 թվականներին։ Նկարներն իրարից տարբերվում են թղթախաղ խաղացողների թվով և նկարի չափսերով։ Նկարներից չորսը պահպանվում է Ամերիկայի և Եվրոպայի թանգարանում, հինգերորդը մինչև վերջերս պահպանվել է մասնավոր հավաքածուում, մինչև որ այն գնել են Կատարի իշխանությունները՝ ազգային թանգարանի համար։

Թղթախաղ խաղացողները
տեսակնկարների շարք
նկարիչՊոլ Սեզան
տարի1890
բարձրություն47,5 սանտիմետր
լայնություն57 սանտիմետր
ժանրժանրային նկարչություն
հավաքածուԿուրտոյի արվեստի ինստիտուտ
հատվածն էThe Card Players?, The Card Players?, The Card Players?, The Card Players? և The Card Players (Les Joueurs de cartes)?
Ծանոթագրություններ
 Paintings of card players by Paul Cézanne Վիքիպահեստում

2012 թվականի փետրվարին հայտարարվել է այդ շարքի՝ 1892-1893 թվականներին նկարչի վրձնած նկարներից մեկի վաճառքի մասին։ Կատարի էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանիի ընտանիքը մասնավոր կոլեկցիոներից համաձայնել է գնել նկարը՝ 250 միլիոն դոլարով։ Այսպիսով՝ Սեզանի նկարը դարձել է այդ պահին վաճառված ամենաթանկ նկարը[1]։

Պատկերասրահ խմբագրել

«Թղթախաղ խաղացողները» Ռուսաստանում խմբագրել

  • 2013 թվականի սեպտեմբերին Պետական Էրմիտաժի Ձմեռային պալատի Ապոլլոնյան սրահում ցուցադրվել է Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» նկարի՝ լոնդոնյան Կուրտոյի արվեստի ինստիտուտ հավաքածուի տարբերակը (Courtauld Institute of Art)[2]:

Ծանոթագրություններ խմբագրել