Թխկի կեղծսոսիատերև

Թխկի կեղծսոսիատերև
Acer pseudoplatanus 005.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թխկի
Ընտանիք Թխկազգիներ
Լատիներեն անվանում
Acer pseudoplatanus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Թխկի կեղծսոսիատերև (լատ.՝ Acer pseudoplatanus), խիտ, լայն էլիպսանման պսակով, 25-30 մ բարձրությամբ ուղղաձիգ ծառ է։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Բունը շատ գեղազարդ է՝ շնորհիվ իր մերկության ու բաց մոխրագույն կամ մոխրասպիտակավուն գույնի, որն առաջանում է ծեր հասակում, կեղևի անջատման հետևանքով։ Տերևները գեղազարդ են, խոշոր՝ մինչև 20 սմ երկարության, հինգ բլթականի, վերին մասում փայլուն, մուգ կանաչ գույնի, իսկ ստորին մասում՝ գորշավուն կամ սպիտակավուն, երբեմն կարմրավուն, որոնք առանձնակի շուք են հաղորդում տնկարկներին։ Ծաղիկները մանր են անշուք, գորշավուն կամ սպիտակավուն, երբեմն կարմրավուն։ Կեղծսոսիատերև թխկին ցրտադիմացկուն է, խոնավասեր, ստվերատար, տուժում է օդի չորությունից, նախընտրում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր, արագաճ է, հաջողությամբ բազմանում է սերմերով։

ՏարածվածությունԽմբագրել

Բնության մեջ աճում է Փոքր Ասիայում, Հարավային Եվրոպայում, Կովկասում և Կարպատներում։

ՕգտագործումԽմբագրել

Ունի բազմաթիվ արժեքավոր պարտիզային ձևեր, որոնք աչքի է ընկնում տերևների խայտաբղետությամբ ու երանգներով և լայն կիրառություն են ստացել կանաչապատման տարբեր տիպերում ու կարգերում։ Հայաստանում նպատակահարմար է օգտագործել կիսանապատային և նախալեռնային գոտիների փողոցային տնկարկներում, զբոսայգիներում, անտառպուրակներում ու հանգստի գոտիներում։

ԳրականությունԽմբագրել

  • Արծ.Ա.Գրիգորյան Գեղազարդ պարտիզագործություն