Թիոֆեն

քիմիական միացություն

Թիոֆեն, ծծումբ, օրգանական միացություն, բենզոլի հոտով անգույն հեղուկ է։ Եռման ջերմաստիճանը՝ 84,18 °C, խտությունը՝ 1060 կգ/մ³: Ջրում չի լուծվում, լուծվում է օրգանական լուծիչներում։ Քիմիական հատկություններով նման է արոմատիկ ածխաջրածիններին։ Թիոֆեն պարունակվում է որոշ նավթերում, քարածխի խեժում, թերթաքարերում ևն։ Ստացվում է բութանը 600 °C-ում ծծմբի հետ փոխազդելիս։ Նիտրոթիոֆենները կիրառվում են որպես կոռոզիայի արգելակիչներ. (ինհիբիտոր), Թիոֆենի պոլիմերները՝ վինիլային պոլիմերների պլաստիֆիկատորներ, իսկ սուլֆաթիոֆենները՝ բժշկության մեջ (իխթիոլ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 188