Թիմորյան սենտավո

Արևելյան Թիմորի մետաղադրամ

Թիմորյան սենտավո (արևելաթիմորյան սենտավո), Արևելյան Թիմորի մետաղադրամ։

Թիմորյան սենտավո
Centavo do Timor-Leste(պորտ.)
Doit Timór-Leste nian
Մետաղադրամներ
Մետաղադրամներ
Երկիր Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր
Պաշտոնական
օգտագործում
Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր

Չնայած այն հանգամանքին, որ Արևելյան Թիմորի հիմնական դրամական միավորը ԱՄՆ դոլարն է, երկրում շրջանառության մեջ են գտնվում սենտավոյի անվանական արժեքով մանրադրամներ։ Մետաղադրամների դիմերեսին պատկերված են պետության անվանումը, արևելաթիմորյան սյուժեները և հատման տարեթիվը, դարձերեսին՝ անվանական արժեքը և արևելաթիմորյան թագը։ Մետաղադրամների անվանական արժեքը նշված է սենտավոյով․ Արևելյան Թիմորի 1 սենտավոն հավասար է 1 ԱՄՆ ցենտի։ 2012 թվականին դրամական կոնին է ավելացվել 100 ցենտանոց մետաղադրամ (կամ մեկ դոլար)[1]։ Արևելյան Թիմորը դեռ չի պլանավորել սեփական թղթադրամներ թողարկել։ Մետաղադրամները հատվել են Լիսաբոնում Պորտուգալիայի «Imprensa Nacional-Casa da Moeda» ազգային դրամահատարանի կողմից։

Արևելյան Թիմորի սենտավոյի մետաղադրամներ[2][3]

Պատկեր Անվանական արժեք
(սենտավո)
Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Զանգված
(գ)
Նյութ Նկարագրություն Թողարկման տարիներ
1 17 2,15 3,1 պողպատ, երեսպատում
նիկելով
նաուտիլուս 2003-2005, 2012
5 18,75 2,15 4,1 բրինձ 2003-2006, 2010-2013, 2017
10 20,75 2,15 5,2 աքաղաղ 2003-2006, 2010-2012
25 21,25 2,3 5,58 պողպատ, երեսպատում
պղնձով
նավակ 2003-2006, 2011-2013, 2017
50 25 1,9 6,5 սուրճ 2003-2006, 2011-2013
100 23,75 1.64 7 Բիմետալ․ կենտրոնը՝ պղինձ-նիկելի համաձուլվածք, օղակը՝ ալյումինե բրոնզ Բոավենտուրա 2012, 2017
200 25 2.15 8.65 Բիմետալ․ կենտրոնը՝ այումինե բրոնզ, օղակը՝ պղինձ-նիկելի համաձուլվածք կով 2017

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. A acontecer no Mundo INCM
  2. «Public Instruction Number 01/2004 Concerning the Issuance and Use of Coins in Timor-Leste» (PDF). Banking and Payments Authority of East Timor. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. «Central Bank Issues 200 Centavos Coin». Banco Central de Timor-Leste. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել