Ձուկ–թիթեռնիկ[1][2] կամ քաղցրահամ ջրերի ձուկ- թիթեռնիկ[1][3] կամ պանտոդոն[1][4](լատին․՝ Pantodon buchholzi), փոքր, քաղցրահամ ջրերում բնակվող արևադարձային ձուկ է, առավանոիդների խմբից, բնակվում է Աֆրիկայում։ Միակ տեսակն է մոնոտիպիկներից, Pantodon ցեղից, ընդգրկված է առանձին քաղցրահամ թիթռնիկ-ձուկ կամ թիթեռնիկների ընտանիքում (Pantodontidae):

Ձուկ–թիթեռնիկ
Թիթեռնիկ ձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Կարգ Պերկեսազգիներ
Լատիներեն անվանում
Pantodon buchholzi
Հատուկ պահպանություն

Նկարագրությունը խմբագրել

Մարմնի երկարությունը 12 սմ է, սակայն, որպես կանոն սովորաբար չի գերազանցում 10 սմ։ Մարմինը սեղմված է կողքերից, գլուխը և մեջքը վերևից թեթևակի հարթեցված։ Բերանը վերին մասում է, լայն է, բազմաթիվ փոքր ատամներով, որոնք տեղակայված են խոփոսկրի, քիմքի և ծնոտների վրա։ Ռունգերը ձգված են փոքր խողովակների։ Կրծքային լողակները խոշոր են և լայն, բաց երկարավուն շերտով։ Հանգիստ վիճակում ձուկ–թիթեռնիկը տարածում է դրանք դեպի կողքեր, այս դիրքում նրանք հիշեցնում են թիթեռի թևերը։ Փորային լողակները 4 երկար թելանման ճառագայթներով գտնվում են կրծքային լողակների տակ։ Կարճ մեջքային լողակը գտնվում է մեջքի վերջում, հենց պոչային ցողունի առջև, անալ լողակի հետև։ Պոչային լողակում փափուկ ճառագայթները 6-ն են, անալա լողակներում՝ 9-15-ը, կոշտ ճառագայթներ չկան։ Պոչային լողակը երկար է, սուր, երկու երկարացված կենտրոնական ճառագայթներով։ Թեփուկները ցիկլոիդ են, համեմատաբար մեծ, կլորացված։ Կողագծում 26-30 թեփուկներ են։ Խռիկային թաղանթում ճառագայթները 8-ն են։ Ողերի թիվը 30-ն է։ Ձուկ–թիթեռնիկի գունավորումը երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ նույնն է, մարմնի վերին հատվածը դարչնագույն է, որը հերթափոխվում է ավելի մուգ լայնակի շերտերի և բծերի, ստորին հատվածը դեղին է մուգ մանուշակագույն բծերով, արծաթագույն։ Լողակները դարչնա-վարդագույն են ստորին մակերեսին մանուշակագույն երանգով իսկ եզրերում փոքր դարչնա- մանուշակագույն կետերով, որոնք առաջացնում են կրծքային լողակի վար լայնակի շերտեր։ Փորային լողակների հիմքը կարմիր է։ Ամբողջ մարմնով և լողակներով մեկ ցրված են արծաթափայլ-ոսկե փայլեր։ Արուն ավելի վառ է և ավելի փոքր է քան էգը, նրա կրծքային լողակները ավելի լայն են, անալ լողակի ստորին հատվածը ունի բավականին խոր կտրվածք, իսկ էգերի մոտ այն ուղիղ է։ Բացի այդ ձվադրման ժամանակահատվածում արուների այս լողակների միջին ճառագայթները խտանում են և առաջացնում խողովակ, որը ծառայում է էգերի ներքին բեղմնավորման համար։

Արեալը և բնակության վայրը խմբագրել

Ձուկ-թիթեռնիկը բնակվում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Նիգերիայի, Կամերունի քաղցրահամ, կանգնած ջրամբարներում, Չադ լճում, Կոնգո և Գաբոն, Զամբեզի գետերի վերին հոսանքում։ Արեալի արևելյան սահմանը անցնում է Սերա-Լեոնայի Վեմ և Ջոնգ գետերով։ Բնակվում է ճահիճներում, որոնք խիտ աճեցված են բույսերով, +23…+30 °C ջրի ջերմաստիճանում։ Հաճախ հանդիպում են նաև փոքրիկ լճակներում։

Բնակության պայմանները խմբագրել

Բնակվում է ջրի մակերեսին։ Սնվում է մոծակների թրթուրներով, հարսնյակներով, խեցգետնակերպերով, փոքր ձկներով, հավաքում է ջուր ընկած միջատներին, սնվում է նաև ջրի վրա թռչող միջատներով, որի համար ցատկում է ջրից։ Ցատկում է նաև վտանգի ժամանակ, գիշատիչներից փախչելով։ Օժտված է ցատկի մեծ բալիստիկ ուժով, որի շնորհիվ ընդունակ է «թռչել» ջրի վրայով մինչև 2-3մ։ Ընդունակ է շնչել մթնոլորտային օդով լողափամփուշտի շնորհիվ։

Բնակությունը ակվարիումի մեջ խմբագրել

Հայտնի ակվարիումային ձուկ է։ Ձուկ–թիթեռնիկին ակվարիումում պահելու համար անհրաժեշտ է 20-30սմ բարձրությամբ ակվարիում մեծ ջրային մակերեսով, որի ծավալը չպետք է քիչ լինի 100լ-ից, որը վերևից սերտ փակվում է կափարիչով կամ ապակով։ Ջրի և կափարիչի հեռավորությունը պետք է լինի մոտ 10-15 սմ։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի = +25…+30 °C, рН = 6,0—7,2, ջրի կոշտությունը = 2—10 °dH (առավելագույնը — 15 °dH), աէրացիա, ֆիլտրացիա, ջրի անըդհատ փոխում։ Ակվարիումի մեջ սովորաբար տնկում են բույսեր խոշոր, լողացող տերևներով, որոնց տակ այս ձկները անց են կացնում ցերեկային ժամերը։ Երեկոյան նրանք որպես կանոն ակտիվանում են և սկսում

 
Ձուկ–թիթեռնիկ

որսը։ Հանգիստ վիճակում ձուկ–թիթեռնիկը լողում է ջրի հենց մակերեսին կրծքային լողակը տարածած, և նրա ծայրերը հպվում են մակերեսին և ցած կախված փորային երկար թելանման չառագայթներով, որոնք շատ խոցելի են այլ ակվարիումային ձկների համար։ Հետևաբար խորհուրդ է տրվում թիթեռնիկ-ձկանը պահել միայն հատակային կենսակերպ վարող ձկների հետ։

 
ձուկ–թիթեռնիկը

Բազմացման խաղերը սովորաբար տեղի են ունենում երեկոյան կամ գիշերը։ Արուները լողում են ճաղրող «թռիչքով» էգերի շուրջը երկար պարույրներով, պարբերաբար միանալով նրան հետ։ Զուգավորումների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է 3-ից 12 րոպե, քանակը՝ 5-10: Սերմնահեղուկը, որը մեկ անգամ արուի կողմից ներմուծվում է, ըստ երևույթին կարող է պահպանվել, քանի որ երբեմն ձվադրումները երբեմն կատարվում է առանց երկրորդ բեղմնավորման։ Էգին, մի քանի բեղմնավորումներից հետո, սովորաբար առանձնացնում են առանձին ակվարիում, մոտավորապես 50 լիտր տարողությամբ (օրինակ, 60 × 40 × 25 սմ)։ Էգը սովորաբար դնում է 80-ից 220 բեղմնավորված, դարչնագույն ձվեր, 2.2-2.4 մմ տրամագծով, լողացող բույսերի մեջ։ Խավիարը զարգանում է լողալով ջրի մակերևույթին մոտ։ Խավիարն անմիջապես վերցվում է, հակառակ դեպքում այն կարող է դառնալ կեր։ Ինկուբացիոն շրջանը + 25 ... + 28 °C ջերմաստիճանում տևում է 36-50 ժամ։ Ձվերից դուրս են գալի 4.2-4.6 մմ[5] երկարությամբ նախաթրթուրները։ Թրթուրներին կերակրում եմ կենդանի դաֆնիաներով, որոնք այդ վիճակում չեն իջնում ջրի հատակը, ցիկլոպներով, ճանճերի թրթուրներով։ Մատղաշը հասունանում է 12-16 ամսական հասակում։ Չափահաս ձկներին կերակրում են միջատներով. ծղրիդներ, ճանճեր, բզեզներ, մորեխներ, դրանց թրթուրներով և այլն, ինչպես նաև անձրևաորդերի փոքր հատվածներով և փոքր ձուկներով։ Նախքան կերակրելը դրանք հաճախ մշակում են վիտամինների և հորմոնների միկրո դոզաներով։ Եթե նամն կեր չկա, ապա դրան կարող է փոխարինվել հում մսի փոքր կտորը, ծովախեցգետին։ Չոր կերակրման ժամանակ կարող է զարգանալ ավիտամինոզ։ Ոչ նորմալ վիճակի առաջին նշաններն են ձկների ջրի ստորին կամ միջին շերտերը իջնելը (իհարկե, եթե դա քնելու վիճակը չէ, կամ վախը)։ Օպիմալ պայամաններում ակվարիումի մեջ ձուկ-թիթեռնիկը աճում է մինչև 15 սմ և ապրում է մինչև 6 տարի։

Դասակարգում խմբագրել

Համաձայն վերջին մոլեկուլային ուսումնասիրությունների Pantodontidae ընտանիքը հանդիսանում է քույր խումբ բոլոր մյուս արավանոիդների նկատմամբ։ 2012 թ. Լիբանանի ծովային նստվածքներից նկարագրվել է այս ընտանիքի կավճային շրջանի բրածո տեսակը, որը անվանվել է Prognathoglossum kalassyi: Ենթադրվում է, որ դրանք եղել են ծովային ձկներ, որոնք սնվում էին ավելի փոքր ձկներով։ Նրանց համար բնութագրական է եղել լայն վերին բերանը է գրեթե ուղղահայաց տեղադրված ծնոտներով, փոքր ատամներ։ Գտնված օրինակը ուներ 15,5 սմ ընդհանուր երկարություն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Жизнь животных. Том 4. Ланцетники. Круглоротые. Хрящевые рыбы. Костные рыбы / под ред. Т. С. Расса, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1983. — С. 201—202. — 575 с.
  2. Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2012 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Горецкая М. Я., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Выпуск № 31. Том II. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / под ред. В. В. Спицина. — М.: Московский зоопарк, 2012. — С. 170. — 570 с. — ISBN 978-5-904012-37-3 PDF
  3. Биологический энциклопедический словарь / Гл. ред. М. С. Гиляров; Редкол.: А. А. Баев, Г. Г. Винберг, Г. А. Заварзин и др. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 34. — 831 с. — 100 000 экз.
  4. Решетников Ю. С., Котляр А. Н., Расс Т. С., Шатуновский М. И. Пятиязычный словарь названий животных. Рыбы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1989. — С. 101. — 12 500 экз. — ISBN 5-200-00237-0.
  5. Britz R. 2004. Egg structure and larval development of Pantodon buchholzi (Teleostei: Osteoglossomorpha), with a review of data on reproduction and early life history in other osteoglossomorphs. Ichthyological Exploration of Freshwaters, 15 (3): 209—224. ISSN 0936-9902 [1]
  6. Taverne L., Capasso L. (2012). Osteology and relationships of Prognathoglossum kalassyi gen. and sp. nov. (Teleostei, Osteoglossiformes, Pantodontidae) from the marine Cenomanian (Upper Cretaceous) of En Nammoura (Lebanon). Cybium, 36 (4): 563—574.

Գրականություն խմբագրել

  • Жизнь животных. Том 4. Ланцетники. Круглоротые. Хрящевые рыбы. Костные рыбы / под ред. Т. С. Расса, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1983. — С. 201—202. — 300 000 экз.
  • Кочетов А. М. Декоративное рыбоводство. — М.: Просвещение, 1991. — 384 с. — ISBN 5-09-001433-7
  • Шереметьєв І. І. Акваріумні риби. — Київ: Радянська школа, 1988.
  • Ильин М. Н. Аквариумное рыбоводство. — М.: Издательство Московского университета, 1977. — 303 с.
  • Аксельрод Г. Р., Вордеруинклер У. Энциклопедия аквариумиста / пер. с англ., под ред. д. б. н. Ж. А. Черняева. — М.: Колос, 1993.
  • Нельсон Д. С. Рыбы мировой фауны / Пер. 4-го перераб. англ. изд. Н. Г. Богуцкой, науч. ред-ры А. М. Насека, А. С. Герд. — М.: Книжный дом «ЛИБРОКОМ», 2009. — С. 175—176. — ISBN 978-5-397-00675-0.
  • Lavoué S., Miya M., Arnegard M. E., McIntyre P. B., Mamonekene V., Nishida M. 2011. Remarkable morphological stasis in an extant vertebrate despite tens of millions of years of divergence. Proceedings of the Royal Society B, 278: 1003—1008. DOI:10.1098/rspb.2010.1639
  • Lastein U., van Deur B. 1973. The Copulatory Organ of Pantodon buchholzi Peters (Teleostei). Acta Zoologica, 54: 153—160.
  • Berra T. M. 2007. Freshwater Fish Distribution. University of Chicago Press. pp. 56–58. ISBN 0-226-04443-2

Արտաքին հղումներ խմբագրել

Ձուկ–թիթեռնիկը FishBase տվյալների բազայում Moelants T. 2010. Pantodon buchholzi. The IUCN Red List of Threatened Species. Version 2014.3.

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիթեռնիկ ձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիթեռնիկ ձուկ» հոդվածին։