Թիթեղնիկ (անձնանուն)

իգական անձնանուն

Թիթեղնիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն թիթեղն բառի փաղաքշական «թիթեղնիկ» ձևից, որը միջին հայերենում և տարբեր բարբառներում նշանակել է «թիթեռնիկ»[1]։ Գործածվել է 11-րդ դարում[2]։

Թիթեղնիկ
Թիթեղնիկ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունթիթեռնիկ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Թիթեղնիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թիթեղնիկ, կին Ոհանի, ով իրենց երկուսի հիշատակին 1071 թվականին կանգնեցրել է մի խաչքար Արցախի Խաչեն գավառի Դահրու գյուղում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմ․ բառ․ հատոր Բ, էջ 1226
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 309 — 682 էջ։
  3. Բարխուտ․ Արցախ 156