Թթվիճ դեղատու

բույսերի տեսակ
Թթվիճ դեղատու
Թթվիճ դեղատու
Թթվիճ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Թթվիճ (Betonica)
Տեսակ Թթվիճ դեղատու (B. officinalis)
Միջազգային անվանում
Betonica officinalis

Թթվիճ դեղատու (լատին․՝ Betonica officinalis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

20-60 սմ բարձրությամբ, պարզ քառանիստ ցողունով բազմամյա, մեղրատու խոտաբույս է։ Ունի կարճ և ամուր մազիկներով ծածկված ցողուն։ Սրտաձև և հաստ մազիկներով ծածկված հիմքային մասը աղեղնաեզր է, իսկ երկարավուն-ձվաձև տերևները՝ կոթունավոր։ Տերևներն արմատամերձ են։ Առաջացնելով հասկանմնան ծաղկաբույլեր՝ խոշոր հնգամդամ ծաղիկները աճում են ցողունի վերին մասի տերևանութներում։ 5 ուղիղ ատամիկներով զանգականման բաժակը խողովակաձև է։ Ունի երկշուրթ, մանուշակագույն պսակ և չորս երկուժ առէջներ։ Պտուղը կազմված է չորս ընկուզիկներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, անտառներում և մարգագետիններում։ Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերին մասը՝ ծաղկաբույլերով, ծաղկման սկզբնական շրջանում։ Թթվիճը պարունակում է դաբաղանյութեր, ալկալոիդներ, խոլին, եթերային յուղ, K և C վիտամիններ, սապոնիններ, ստերոիդներ և այլն։ Թարմ տերևներն օգտագործում են որպես վերքամոքիչ միջոց վերքերի և այրվածքների բուժման համար։ Սերմերում կուտակվում են ճարպային յուղեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.