Թթու ապարներ

մագմատիկ ապարներ

Թթու ապարներ, սիլիկահողով հարուստ (՝ 63–67%) մագմատիկ ապարների տիպ։ Բացի քվարցից, թթու ապարները, որպես գլխավոր ապար կազմող միներալներ, պարունակում են նաև օրթոկլազ, պլագիոկլազներ (ալբիտ, օլիգոկլազ) և փայլարարներ։ Թթու ապարների ամենաբնորոշ ներկայացուցիչն է գրանիտը։ Ավելի սակավ են հանդիպում Թթու ապարների էֆուզիվ նմանակները՝ դացիտները, լիպարիտները, ալբիտոֆիրները և օբսիդիանները։ Թթու ապարները ունեն գործնական մեծ նշանակություն, գենետիկորեն դրանց հետ է կապված ոսկու, արծաթի, սնդիկի, ուրանի և այլ արժեքավոր հանքավայրերի առաջացումը։ Թթու ապարների ինտրուզիվ տեսակները բարձր որակի դեկորատիվ շինանյութ են։ Հայաստանում թթու ապարները տարածված են Փամբակի, Ծաղկունյաց, Բազումի և այլ լեռնաշղթաներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 185