Թթի օղի, թունդ ալկոհոլային խմիչք՝ ավանդական Հարավային Կովկասի որոշ տարածքներում[1]։ Իրենից ներկայացնում է թթի պտուղների խմորած հյութի թորման արտադրանք։

Թթի օղի
Տեսակթունդ ալկոհոլային խմիչք
Ալկոհոլի պարունակություն40-80%
Ծագման երկիրՀայաստան Հայաստան, Արցախ Արցախ և այլն
Գույնդեղնավուն-կանաչավուն գույնից մինչև անգույն
 Tutovka Վիքիպահեստում

Ալկոհոլի պարունակությունը տատանվում է 40-ից 80%։ Ըմպելիքի որոշ սորտեր ենթարկվում են ծերացման տակառներում տարիների ընթացքում։

Աշխարհագրության և արտադրության պատմություն խմբագրել

Պատմականորեն արտադրությունը առավել ակտիվ է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքներում։ «1854 թ. Կովկասյան օրացույց» (ռուս.՝ «Кавказский календарь» на 1854 год)[2] պատմում է Ելիզավետպոլում խմիչքի արտադրության և սպառման մասին։

  Խաղողի մզումից և սպիտակ թթի հատապտուղ քաշվում է լավ վոդկա և դա այս մրգի գուցե ամենա օգտավետ օգրտագործում է։ Մինչ ռուսական վոդկայի տարածմանը այս ոլորտը զգալի առեւտրի առարկա էր... Թթի օղի վաճարվում է 2 ռուբլուց մինչ 2 ռուբ. 50 կոպ. մի դույլը, իսկ մրգերից մինչ 3 ռուբ. Տեղացի հայերը շուտ կողմնակալ են այս տեսակի տնտեսության և ինքները թունդ սիրահար են օղուն, նույնիսկ չչբացառելով կանանց։ Քաղաքում չկա ոչ մի բակ, որտեղ չգտնվեր 5-ից 10 թթենի, և կարելի է ասել ըստ օգտագործման, որ այս բարեբեր ծառը ամրան հովանում է նրանց, իսկ ձմռան տաքացնում... Կան թթենի, որոնք տալիս են մաքուր օղուց 3-ից 5 դույլ...
- 1854 թ. Կովկասյան օրացույց
 

Թթի օղի ցուցադրվել է նաև գեղարվեստական գրականությունում և հուշագրություններում։ Այս խմիչքի մասին պատմում է, օրինակ, Սերո Խանզադյանը։

  Աշնանային դեղնություն է մի քիչ գինեվետ ու մրգավետ այս ձորում։ Կամրջի մոտ, ուր հին ջրաղացն է, իմ մանկության ընկեր այգեգործ Արամայիս Դադունցը կտրում է ճամփաս. — Մինչև մի-մի թաս թթի օղի չխմենք, բաց չեմ թողնի։
- Սերո Խանզադյան
 

Թթի օղու բուժիչ հատկությունների մասին գրում է Զորի Բալայանը

  Ծովի ջուրը լցվել էր խմելու ջրի բաքի մեջ, այնպես որ ավելի քան երկու օր պետք է լողայինք առանց ջրի եւ սննդի։ Հագուստները թրջվել էին։ Բայց այդ ամենը մանրուք էր, ինչպեսեւ այն, որ ես Հայկի ու Բաբասի վրա ծախսեցի երկու շիշ նեկտար, որն այլ կերպ «ղարաբաղյան թթի օղի» է կոչվում։ Դրանով մինչեւ կարմրելու աստիճան շփեցի նրանց մարմինները, մինչ «ջրահեղձները» մորմոքում էին.
- Զորի Բալայան[3]
 

Խորհրդային ժամանակներում թթի օղու արտադրությունը տիրապետվում էր նաև նրա ավանդական սահմաններից դուրս։ Այս մասին են վկայում է նրա հիշատակումը 1961 թ. ՌԽԴՍՀ Քրեական օրենսգրքում, մյուս իրավական ակտերում ինքնարար ստեղծաց ալկոհոլային խմիչքների ագգելափագված ցուցակում։

Գորիսում տեղի է ունեցել թթի օղու փառատոնը[4][5], ոտրեղ բախվել է «Լավագույն թթի օղի» մրցանակը[6]։

Թթի օծու ոգտագործվում է ինչպես ժողովրդական բուժիչ[7], նյարդերը հանգստացնող միջոց[8]։ Նույնիսք թթի ողով ինքնասպւնության փորցը ապարդյուն վերջացավ[9]։

Թթի օղի կարևոր տեղն է զբաղացնում հայկական տոնական սեղանին[10], դա փաստաբանում են նույնիսք արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցիչներ[11]։

Արտադրության տեխնոլոգիա խմբագրել

Թթի օղու արտադրության հումքը թթենու հատապտուղն է։ Օգտագործվում են սև ու սպիտակ թթի հատապտուղներ։ Օղու արտադրանքի համար բերքը հավաքում են սովորաբար հուլիսին,երբ հատապտղում շաքարի պարունակությունը հասնում է իր գագաթնակետին (մոտ 15%)։ Հատապտուղներից քամում են հյութ, որը մի քանի օրվա ընթացքում թորվում է բաց տարաներում առանց շաքարի կամ խմորիչի ավելացման։ Ավանդական պատրաստման ձևով խմորում տեղի է ունենում կարասներում, արդյունաբերության արտադրությունում՝ արծնապատված մետաղական տարայում։ Արդյունքում ստացած հեղուկը թորում է պղնձե թորման կաթսաներում՝ մեկ անգամ համեմատաբար ցաձր թնդության ըմպելիքի ստացման համար, կամ կրկնակի՝ սպիրտի ավելի խտացման համար։ Վերջում ստացվում է պարզ հեղուկ բարկ համով և թթի մի փոքր բուրմունքով։ Տան պայմաններում արտադրված թթի օղին սովորաբար ունի հազիվ նկատելի դեղնավուն-կանաչավուն գույն, արդյունաբերական օղին կատարելապես անգույն է։ Ըմպելիքը կարող է հետագայում անցնել ծերացման։ Սա սովորաբար տեղի է ունենում թունդ սորտերի հետ։ Ավանդաբար թթի օղու ծերացման համար օգտագործում են թթենու փայտից տակառներ, որոնց ներքին մակերեսը նախօրոք թրծման է ենթարկվում։ Հաստատունությունը սովորաբար տևում է մեկից հինգ տարի։ Դրա ավարտից հետո շշերի մեջ լցնելուց առաջ սովորաբար ջրիկացվում է։ Թթի օղու հնորակ սորտերն ունեն շատ խորը գույն՝ ոսկեգույնից մուգ դարչնագույն, և շատ ավելի հարուստ և բարդ համ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Похлёбкин В. Н. История водки. — М.: Центрполиграф, 2005. — 403 с. — ISBN 978-5-9524-1895-3.
  2. Кавказский календарь на 1854 год, изданный от канцелярии Наместника Кавказского. — Тифлис: Типография канцелярии Наместника Кавказского, 1853. — է. 776
  3. «ԿԻԼԻԿԻԱ». ՎԵՐԱԴԱՐՁ
  4. Գորիսում մեկնարկել է Թթի օղու անդրանիկ փառատոնը shamshyan.com կայքում
  5. Թթի օղու փառատոն Գորիսում Սյունաց երկիր կայքում
  6. «Լավագույն թթի օղի», «Լավագույն դոշաբ», «Լավագույն չորացրած թութ» մրցակարգերը՝ Գորիսում Ա1+ կայքում
  7. Համից դատելով Արխիվացված 2016-09-11 Wayback Machine myerevan.com կայքում
  8. Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ med-practic.com կայքում
  9. Փորձել է ինքնասպան լինել՝ յոթ լիտր թթի օղի խմելով Փորձել է ինքնասպան լինել՝ յոթ լիտր թթի օղի խմելով(չաշխատող հղում) neonews.am կայքում
  10. ԹԹԻ ՕՂՈՒ, ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ՕՐ lragir.am կայքում
  11. Համանախագահները թթի օղի փորձելու համար չեն այցելում ԼՂՀ, ասել է Բերնար Ֆասիեն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine tert.am կայքում